24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Ոստիկանները «գրավել» են հոգեբուժարանը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «Փաստը» ահազանգ ստացավ այն մասին, որ թվով մոտ 20 ոստիկան այցելել է «Նորք» հոգեբուժական կենտրոն և ստուգումներ իրականացրել, չնայած հոգեբուժարանում այս պահին հիվանդներ չկան: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն օպտիմալացվում են, և այդ շրջանակներում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հիվանդները տեղափոխվել են:

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց «Նորքի» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Սիմոնյանի հետ, ով սկզբում փորձեց հետաքրքրվել, թե ով է ահազանգել, քաղաքացինե՞րը, թե աշխատակիցները, որից հետո պատասխանեց.

«Հաճախ են ոստիկաններն այցելում հոգեբուժարան տարբեր հարցադրումներով: Դատախազությունից են գալիս, դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար են գալիս: Դա սովորական երևույթ է, քանի որ շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության հետ: Ինչ վերաբերում է մեծ թվով ոստիկաններ այցելելուն, ապա թիվ չի հաշվառվում ոստիկանների այցի ժամանակ»,– ասաց տնօրենը:

Նա նաև տեղեկացրեց, որ հոգեբուժարանի հիվանդները դեկտեմբերի 27–ին տեղափոխվել են և հիվանդների հետ կապված որևէ հարցի պատճառով չէ, որ ոստիկաններն այցելել են կենտրոն: Ինչ վերաբերում է բուժհաստատությունների միաձուլմանը, ապա այս պահին դեռևս սպասում են, թե երբ միաձուլումը լիարժեք իր ավարտին կհասնի:

Լուրը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Նա «Փաստին» տեղեկացրեց, որ մեծ թվով ոստիկաններ «Մարաշ» այցելել են օրեր առաջ, հոգեբուժարանի հիվանդներին «Նուբարաշենի» հոգեբուժարան տեղափոխելու համար:

Տնօրենի ասածն ու Ահարոնյանի ներկայացրածն իրար հակասում են, բայց փաստն այն է, որ մեծ թվով ոստիկաններ երեկ մտել են հոգեբուժարան… և դուրս եկել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan