24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Տուֆաշենցիների պահանջն իրականություն կդառնա. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևան–Գյումրի մայրուղուց սկիզբ առնող մոտ 10 կմ երկարությամբ ճանապարհը, որը տանում է դեպի Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն համայնքներ, անմխիթար վիճակում է. այն չի նորոգվել 1982 թվականից ի վեր, և բնակիչների համար դարձել է թիվ մեկ խնդիրը: Տուֆաշենցիները «Փաստ»–ի հետ զրույցում դժգոհեցին՝ չի էլ վերանորոգվի, քանի դեռ չկա պետական աջակցություն։ Գյուղացիները գիտակցում են, որ 10 կմ ճանապարհահատվածի վերանորոգումն առանց պետական միջոցների ու աջակցության հնարավոր չէ։

«Բա մենք ո՞նց ենք դիմանում, մեծ գումարներ էլ չի պահանջվում, որ պետությունն էս հարցը լուծի։ Էս ավեր ճանապարհներով երեխաներ, հիվանդներ ու հղիներ են անցնում։ Քանի հիվանդություններ կստանան, իրենք գիտեն արդեն, շատ վրդովված ենք, ինչի՞ համար մենք պետք է մտածենք, թե մեր երեխաներին որ կողմով ուղարկենք, եթե իրենք այս գյուղում են ծնվել–մեծացել»,– բողոքեցին տուֆաշենցիները։ Ճանապարհն այնքան է վատացել, որ արդեն տաքսիները, շտապօգնության մեքենաները չեն մտնում համայնք:

«Եթե Արթիկից մեր գյուղ 7 կմ է, տաքսին ժամանակին ուզում էր 700 դրամ, հիմա 2000 դրամով էլ չեն քշում: Ասում են՝ չենք փչացնի մեր ավտոն, ծախսի տակ ընկնենք»,– պատմեցին մեր զրուցակիցները:

Այստեղ արդեն հոգնել են քանդված ճանապարհների հարցը բարձրացնելուց։ Նրանց խոսքով՝ Արթիկի տարածաշրջանում միայն 3 համայնքի՝ Հայրենյացի, Հայկաշենի և Տուֆաշենի ճանապարհներն են քարուքանդ վիճակում։

«Մնացած գյուղերի ճանապարհները լավ վիճակում են։ Մենք ընդհանրապես ճանապարհ չունենք»,– վրդովվեցին գյուղացիները:

Համայնքներն իրենց ուժերի ներածին չափով փոսալցումներ են արել, բայց դա չի օգնում, ասֆալտապատում է պետք:

Տուֆաշենցիների տարիների պահանջն արդեն իրականություն է դառնում: Համայնքի ղեկավար Արտակ Եգորյանն այսօր աչքալուսանք ունի բնակիչներին: Գարնանը ճանապարհը կբարեկարգվի: Համաշխարհային բանկը ճանապարհի կառուցման բեռն իր վրա է վերցրել:

«200 միլիոն դրամ են նախատեսում Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն համայնքների ճանապարհը կառուցելու համար: Նախքան Նոր տարին եկել են, չափագրել, մայիսին աշխատանքները սկսելու են: Այս անգամ հույս ունենք, որ գործը գլուխ կգա: Վերջին 10 տարվա ընթացքում նման խոստում չէր եղել, որ գան ու տեղում ճանապարհի վիճակը տեսնեն»,– փոխանցեց Եգորյանը:

Տուֆաշենում ավելի քան 429 բնակիչ է ապրում: Սովորաբար ձմռանն այս ճանապարհն անանցանելի է դառնում: Այսօր եղանակային պայմանները բարենպաստ են, ճանապարհով երթևեկել հնարավոր է:

Չնայած ճանապարհների ոչ բարվոք վիճակին՝ այստեղ հասարակական տրանսպորտ է գործում: Տուֆաշենցիները կարողանում են կապ հաստատել մարզի մյուս բնակավայրերի հետ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan