24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15–20% գնաճ կլինի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

Հայաստան ներկրվող քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, այնտեղ արդեն թանկացումներ են գրանցվել: Չինաստանում քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:

Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ ընկերությունների 50%–ը փակվել է, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի թանկացման մասին:

«Մենք կռիվ ենք անում մատակարարի հետ, քանի որ 4 ամիս առաջ մի գին են ասել, հիմա մենք նորից գին ենք հարցնում, որ էլի ապրանք ներկրենք, ուրիշ գին են ասում՝ ավելի բարձր: Իրենք մեզ կայքեր են ուղարկում համոզելու համար, որ գնաճ է տեղի ունեցել»,– հայտնեց նա:

Թանկացումների մասին հերթական նորությունը զայրացրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Նրանց պնդմամբ՝ դիզվառելիքի և թունաքիմիկատների թանկացման հետևանքով իրենք կդադարեն հող մշակել:

«Ամեն ինչն էլ թանկացրել են: Մենք չենք կարող այս գնաճի պայմաններում հող մշակել, որովհետև ձեռք չի տալիս: Թունաքիմիկատների գնի բարձրացումն ապրանքի ինքնարժեքի վրա կազդի»,– ասաց ֆերմեր Քաջիկ Հակոբյանը:

Թունաքիմիկատ ներմուծող ընկերության տնօրենը, սակայն, հավաստիացրեց՝ գնաճը մեղմելու համար ստիպված կլինեն իրենց եկամուտները պակասեցնել:

«Օրինակ՝ եթե առաջ 10% եկամուտ էինք ստանում, հիմա ստիպված ենք մեր եկամուտները նվազեցնել ու հասցնել մինչև 8%–ի, որպեսզի շատ թանկացումներ չլինեն: Չես էլ կարող թանկացնել, որովհետև այս ոլորտում մրցակցությունը մեծ է, եթե մեկը թանկացնի, մյուսը՝ կէժանացնի, և նրա ապրանքը կգնեն»,– նշեց նա:

Միևնույն ժամանակ, Արթուր Կտրակյանը գտնում է, որ թունաքիմիկատների թանկացումն արտադրանքի գների վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ դրա օգտագործման չափը գյուղոլորտում մեծ չէ:

Թունաքիմիկատների գներից առաջ այսօր հողագործին որակն է անհանգստացնում: Նրանց խոսքով` դրանց մեծ մասն անորակ է։ Քաջիկ Հակոբյանի համար թունաքիմիկատների որակն ամենացավոտ հարցերից մեկն է։ Գյուղացու պնդմամբ՝ ցանկացած տեսակի թունաքիմիկատ անարդյունավետ է և հաճախ նախատեսվածի փոխարեն հակառակ ազդեցությունն է տալիս։

«Սպիտակաթևիկ միջատի դեմ համարյա թունաքիմիկատ չկա: Այդ միջատը ջերմոցի թշնամին է: Դրա դեմ նախատեսված քիմիկատն առնում ենք, ու չի օգնում»,– ներկայացրեց հողի մշակը:

Գյուղացիները նշեցին, որ այսօր թունաքիմիկատների շուկան բարձիթողի վիճակում է՝ որակի վերահսկողություն չի կատարվում: Հողագործն այսօր երաշխիք չունի, որ թանկ գնով ձեռք բերածը կարող է արդյունավետ լինել: Թանկ ու կրակ ապրանք են գնում, սակայն, օգուտ չեն ստանում, փոխարենը վաճառքի կենտրոնում պարտքեր են կուտակում:

«Հիմի գյուղացին ի՞նչ իմանա` թունաքիմիկատը լավն է, թե` չէ, թույնն էլ հո՞ «պրոբելու» բան չէ, որ փորձես, տեսնես՝ համո՞վ է, թե` չէ: Ինչ տալիս են, բերում, սրսկում ենք, բայց օգուտ չկա: 1 մլ–ին մինչև 30–40 հազար դրամ փող ենք տալիս, բայց օգուտ չի տալիս։ Հիմա նորմալ բուժանյութ չկա: Պարարտանյութերն էլ մի բան չեն, եթե ռուսական արտադրության է, լավն է, իսկ եթե Վրաստանից է բերված, որակ չունի»,–բորբոքվեց մեր զրուցակիցը:

Նա չի կիսում այն կարծիքը, թե գյուղացիները հաճախ սխալ թունաքիմիկատներ են օգտագործում իրենց դաշտերում։ Հողագործը հակադարձեց այս տեսակետին և հավելեց` գյուղացին իր գործը լավ գիտի, նա մասնագետ է ցանկացած գյուղատնտեսական հարցում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan