24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Մարզերում ընտրություններ կլինեն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարունը հանրապետության մի շարք մարզերում թեժ կլինի: Մարտի 11–ին հանրապետության մի շարք համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են նշանակված: 14 համայնքներում համայնքի ղեկավար կընտրեն, իսկ 16–ում՝ ավագանու անդամներ:

«Փաստը» Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սայաթ–Նովա, Սիս, Նորամարգ, Արմավիրի մարզի Մեծամոր, Լոռու մարզի Լեռնավան և Դեբեդ համայնքներում:

Իսկ ավագանի կընտրեն Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Տավուշի մարզի Ազատամուտ, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ– Նովա, Սիս, Սիփանիկ, Արմավիրի մարզի Դաշտ, Լոռու մարզի Լեռնավան, Դարպաս և Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում:

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու ընտրությունը արտահերթ տեղի կունենա:

2017 թվականի օգոստոսի 18–ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լևոն Սարիբեկյանի և Սևակ Գասպարյանի լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով:

Այդ հանգամանքից ելնելով՝ անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:

Թեկնածուների գրանցումը կսկսվի փետրվարի 9–ից և կավարտվի փետրվարի 14–ին մինչև ժամը 18:00–ն:

Թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 1–ը ժամը 18:00–ն:

Իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 21–ին, ավարտվելու մարտի 9–ին մինչև ժամը 24:00–ն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan