24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Հակակոռուպցիոն միջոցառումներ կոռումպացված համակարգի կողմից. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք կրթության և գիտության նախարարության նոր նախագիծը, որի նպատակներից մեկը կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնելն է: Մասնավորապես, խոսք է գնում ՆՈՒՀ–երում ու դպրոցներում դասաժամեր հատկացնել հակակոռուպցիոն դասընթացներին, թեմատիկ հանդեսներ ու բեմական ներկայացումներ կազմակեպել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, կարծում է, որ այդ փաստաթղթի հետ ծանոթանալն առաջին հերթին անհրաժեշտ է կառավարության ողջ կազմին: Ըստ Բախշյանի՝ փաստաթուղթը հերթական ձևական թուղթը կլինի, սակայն իրականությունն այն է, որ կառավարության գործելաոճում անգամ նշույլ չի երևում, որ այն իր գործողություններով ինչ–որ հակակոռուպցիոն քայլ է անում: Այդ փաստաթուղթը ոչ թե նախադպրոցականների կամ դպրոցականների համար պետք է կիրառել, այլ՝ կառավարության, գտնում է Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ կառավարության գործողությունները բոլորովին հակառակի մասին են խոսում:

Այդ տարիքի երեխաների համար նման դասընթացների կազմակերպումը արդյոք ճի՞շտ է, և նրանք կարո՞ղ են ըմբռնել ասվածը՝ զուգահեռելով այդ ամենը բոլորի համար գաղտնիք չհամարվող ու գրեթե բոլոր մանկապարտեզներում տարածված «շնորհակալությունների» հետ: Սրան Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցնում են լսել մի բան, սովորել մի բան, բայց անել ճիշտ հակառակը, որովհետև դա է տեսնում երեխան: Իսկ երեխաների համար մեծերի օրինակը ցանկացած դասագրքից, ծրագրից ու ասելիքից շատ ավելի ազդեցիկ է:

«Մանկապարտեզի երեխային ուզում են սովորեցնել, որ ինքը այդպես մեծանա, բայց իրենք հակառակ գործողությունների կենդանի օրինակն են: Երեխան այնտեղ սովորի, հետո տեսնի իր դաստիարակին ինչպես են «նվեր»՝ կաշառք տալիս կամ վերևներում ինչ է կատարվում: Իսկ երեխաները շատ լավ իրենց ձևով հասկանում են ամեն ինչ»,– ասաց նա:

Անահիտ Բախշյանի համար այս առումով վերջին վառ օրինակը կրթության և գիտության նախարարության տեսչության պետի տեղակալների ներկայացումն էր տեսչության կառավարման խորհրդին, որի անդամներից մեկն էլ հենց ինքն է: Նոր պետը ներկայացրեց իր տեղակալներին, որոնց հետո պետք է հաստատի վարչապետը: Անահիտ Բախշյանը, որպես կառավարման խորհրդի անդամ, երկուսին էլ դեմ է քվեարկել, որովհետև, ըստ նրա, երկուսի պարագայում էլ կոռուպցիան ակնհայտ է:

«Իրենք իրենց կենսագրությամբ, գործունեությամբ չեն տիրապետում մասնագիտական այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են կրթության ոլորտը իրավական դաշտ բերելու կամ ոլորտի խնդիրները լուծելու համար: Անհրաժեշտ իրավական գիտելիքներ չունեն, չգիտեն կրթությունը ներսից, մեկ օր անգամ չեն աշխատել հանրակրթության մեջ կամ միջին մասնագիտական ոլորտում, և այսօր նրանց ներկայացնում են որպես պետի տեղակալներ: Մասնագիտական հմտությունները չեն բավարարում: Նրանց միակ բարեմասնությունն այն է, որ մեկը դաշնակցական է, մյուսը՝ Կարեն Ավագյանի եղբայրը»,– ասաց նա:

Ի դեպ, Անահիտ Բախշյանը սրա կապակցությամբ նաև բաց նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հորդորելով նախադեպ ստեղծել և չհաստատել պետի ներկայացրած կադրերին, քանի որ նրանք ոչ թե սովորելու են գալիս, այլ՝ ոլորտի խնդիրները օրենքի դաշտում լուծելու, այնինչ ոլորտի իրավական դաշտը դեռ չգիտեն ու խոստացել են սովորել: Ըստ Բախշյանի՝ այստեղ կոռուպցիան ակնհայտ է, և կադրերի ընտրությունը մնացել է նույն սկզբունքների վրա՝ ԽԾԲ:

Ինչպես նա է նշում՝ հատկապես դաշնակցական Նաիրի Սաղաթելյանի գործունեությունը, ով տեսչությունում աշխատել է առաջին կարգի մասնագետից մինչև պետի տեղակալ, փաստել է, որ նա ոչ միայն անտեղյակ է, այլև հարցեր լուծելու գործիք:

«Այս նշանակումները խոսում են այն մասին, որ ՆՈՒՀ–երի ու դպրոցների համար գրված փաստաթուղթը հակակոռուպցիոն դասընթաց կազմակերպելու նպատակով առաջին հերթին իրենց է պետք, իրենք, կառավարության բոլոր անդամները, նախարարներն ու պաշտոնյաները պետք է ուշադիր կարդան»,– հավելեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan