24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը փաստաբան Նորայր Նորիկյանն է: Փաստաբանը իր աշխատանքային գորուծնեության ընթացքում բազմաթիվ բանակային հանցագործությունների դեպքերի է առնչվել: Նա հանդիսանում է նաև Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19–ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի շահերի պաշտպանը:

Փաստաբանը նշում է, որ դեպքից մեկուկես տարի է անցել, սակայն մինչ օրս պարզված չեն Արսենի մահվան հանգամանքները, և նախաքննությունը որևէ դրական արդյունք չի արձանագրել:

– Պարոն Նորիկյան, կատարվել է հանցագործություն, որի բացահայտմանը միտված քայլերը Ձեր փոխանցմամբ երերուն են: Ինչո՞վ է պայմանավորված իրավասու մարմինների նման գործելաոճը:

– Այս ամենը պայմանավորված է պետական մարմինների անգործությամբ, հանցավոր անտարբերությամբ և ընդհանրապես քրեական գործերի նկատմամբ անպատասխանատու վարքագծով: Որովհետև մեկ այլ բան է շարքային գողության դեպքը, բոլորովին այլ բան զինվորի մահվան հանգամանքները: Ես կարծում եմ, որ իրավասու մարմինները պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեն այսպիսի դեպքերի նկատմամբ, առավել ևս հաշվի առնելով տուժող կողմի կարգավիճակն ու նրանց հոգեվիճակը, որովհետև որդեկորույս ծնողին ոչ մի արդարացում չի կարող հիմնավոր թվալ, որովհետև նրան մի բան է հետաքրքրում` բացահայտել ճշմարտությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Արսեն Մխիթարյանի մահվան հանգամանքների պայմաններում մենք գործ ունենք տուժող կողմի տոտալ անվստահության հետ՝ վարույթն իրականացնող մարմնի և ընդհանրապես դատաիրավական համակարգի նկատմամբ:

Ես ամբողջությամբ իմ համերաշխությունն եմ հայտնում տուժող կողմի դիրքորոշմանը այն առումով, որ արդեն անցել է 1,5 տարի, սակայն մենք հարուցված քրեական գործի պայմաններում գիտենք այնքան, ինչքան գիտեինք զինծառայողի մահվան օրը: Եվ սա այն դեպքում, երբ այս ընթացքում 3 քննչական մարմին է փոխվել: Հիմա էլ պարզ դարձավ, որ նախորդ քննիչը դեռևս 2017թ. օգոստոսին նշանակել էր հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն և փորձաքննությունների ազգային բյուրոյից ստացվել է պատասխան այն մասին, որ այդ փորձաքննությունը կարող է իրականացվել, ոչ ավել ոչ պակաս, 2018 թ. ապրիլին: Սա խոսում է մի բանի մասին, որ զինվորի կյանքի, այս քրեական գործի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը կամ վերաբերմունքը ուղղակի կրում է ձևական բնույթ:

– Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Բանակային հանցագործությունները հայ ժողովրդի համար ամենախոցելի ու ամենացավոտ թեմաներից են: Բոլորս էլ գիտենք, որ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում սևազգեստ մայրերը, սակայն և՛ նախորդ, և՛ ներկա նախարարների կողմից որևէ որոշակի քայլ չեղավ: Կմեկնաբանե՞ք, թե ինչու սայլը տեղից չի շարժվում:

– Այո, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Այդ մարդիկ տեսնում են, որ այս կամ այն արարքը կատարելուց հետո տվյալ մարդիկ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, մնում են ազատության մեջ, հովանավորվում են, պետական մարմինները չեն աշխատում, չեն գտնվում իրենց տեղերում, շատ ժամանակ կոծկում են հանցագործությունը, բնականաբար, հանցանք իրականացնող անձինք էլ օգտվում են այս վիճակից և իրականացնում են ապօրինի գործողություններ ու մնում անպատիժ:

Ես գտնում եմ, որ ընդհանրապես բանակում կատարվող հանցագործությունների վերաբերյալ դատական համակարգը պետք է այնպիսի ուշադրություն սևեռի, որ գործի անգամ ամենաաննշան հանգամանքները կարևորվեն: Բոլորը խոսում են այն մասին, որ այս դաշտում մենք գործ ունենք լրջագույն անվստահության մթնոլորտի հետ և այս անվստահության պատը պետք է ջարդել, ուղղակի վերացնել:

– Այս ամենի ֆոնին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արեց աղմկահարույց հայտարարություն: Խոսքս նրա ֆեյսբուքյան գրառման մասին է, որտեղ խնդրում էր օգնել վիրավոր զինվորին` արտերկրում բուժում ստանալու համար: Ստացվում է` նախարարը իր տեղո՞ւմ չէ ու, կարևորագույն խնդիրները թողած, զբաղվում է հասարակական գործունեությամբ:

– Ես չգիտեմ` ով իր տեղում չէ և ով է իր տեղում, գիտեմ միայն, որ ՀՀ զինված ուժերի որևէ զինվոր, որևէ առողջական խնդիր ունեցող զինծառայող չպետք է ակնկալի կամ չպետք է մնա որևէ նախարարի, կամ նրա ընկերոջ, կամ որևէ այլ անձի հույսին: Մենք պետություն ենք, և պետությունը պետք է ապահովի զինծառայողի արժանապատիվ բժշկական սպասարկումը: Ես գտնում եմ, որ ՀՀ զինված ուժերի անձնակազմը պետք է հնարավորություն ունենա լիարժեք վայելել պետության աջակցությունը: Գիտեք, սա 21–րդ դարն է, և ամոթ է ընդհանրապես քննարկման առարկա դարձնել ՀՀ զինծառայողի` արտերկրում բուժման հարցը: Մեր պետությունը պարտավոր է հոգալ այս խնդիրները և բուժման պրոցեսը կարողանա կազմակերպել սեփական երկրում, որպեսզի ծնողի մոտ չառաջանա անվստահություն` Գերմանիայում, թե Ֆրանսիայում բուժել զինվորին: Ինչո՞ւ պետք է ծնողը մեկ անգամ ևս չարչարանքների միջով անցնի, որ հասկանա` տղային կարող են բուժե՞լ, թե չեն կարող: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այս խնդիրը լուծել և ամենաբարձր մակարդակով:

– Ձեր ասածից եզրահանգում ենք, որ մեղավոր է և՛պետությունը, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛դատական համակարգն է անկատար: Ըստ Ձեզ, վիճակը այնքան խճճված է, որ դժվա՞ր է գտնել ելքը:

– Ելքը խորքային խնդիրների լուծման մեջ է: Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ ինստիտուտները իրենց տեղը պետք է զիջեն ֆորմալ ինստիտուտներին: Այսինքն՝ չգրված օրենքները կամ, այսպես կոչված, հայավարի մտածողությունը պետք է իր տեղը զիջի օրենքին և օրինականությանը: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, և մեր երկրում պետք է գործի պատժի անխուսափելիության սկզբունքը՝ անկախ անձից, սոցիալական դիրքից և հայրենիքին մատուցած ծառայությունների հանգամանքից:

Գտնում եմ, որ հասարակությունը ինքը պետք է ցանկանա ապրել նման միջավայրում, և քանի դեռ հասարակությունը չի ցանկանում պայքարել այդպիսի հասարակություն և միջավայր ստեղծելու համար, մենք միշտ կբախվենք նմանատիպ խնդիրների: Հասարակությունը պետք է իջեցնի հասարակական պատվեր և իշխանությանը պարտադրի ընդունել և իրագործել իր պահանջները: Նման դեպքում մենք կապրենք այնպիսի երկրում, որտեղ կապահովվի քաղաքացու արժանապատիվ գոյակցությունը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan