24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)

 

Ո՞վ է Ռուբեն Թաթուլյանը իրականում՝ քրեական հեղինակություն, թե՞ պարզապես մարդ, ով կարողանում է ստեղծել հաջողակ բիզնես՝ միևնույն ժամանակ չկորցնելով մարդկային հատկանիշները, սիրելով կյանքը և իր շրջապատը: Այս հարցերի պատասխանը տրվում է «Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին» վերտառությամբ լրագրողական հետաքննության մեջ:

Ընկերները, հարազատները և ծանոթները Ռուբեն Թաթուլյանին ճանաչում են ոչ միայն իբրև նպատակասլաց, աշխատասեր, հաջողակ գործարարի, այլ առաջին հերթին՝ որպես արդար, բարի, ամիջական մարդու, ով մեծ սեր է տածում սպորտի և իր հարազատ քաղաքի՝ Սոչիի հանդեպ՝ հնարավորության սահմաններում ամեն ջանք գործադրելով նրա զարգացման և բարագավաճման համար:

Եթե հավատանք վիճակագրությանը՝ սև PR-ը տարածվում է լույսի արագությամբ, սակայն ո՞ւմ է ձեռնտու ստվեր գցել կայացած գործարարի անվան վրա: Օրինակ՝ վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սոչիի օդանավակայանում ճանապարհային երթևեկությունը հսկող տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է հայկական դիվանագիտական համարանիշներ ունեցող մեքենան, որն սպասարկում է Ռոբսոնին, Սոչիում կոպտորեն խախտում երթևեկության կանոնները, սակայն դիվանագիտական համարանիշները նրա համար ապահովում են անձեռնամխելիություն: Իրականում դա անչափ հեռու է իրականությունից: Ինքը՝ Թաթուլյանը, այսպես է մեկնաբանել այդ դրվագը. «Ձեզ հաղորդավարն էր ասում, որ նման դեպք է արձանագրվել, սակայն տեսանյութում դուք նման բան տեսնո՞ւմ եք: Մի՞թե չեք կարող դիտել այն և հարց տալ ինքներդ ձեզ՝ իսկ ո՞ւր է խախտումը և ո՞ւր են տուժածները»: Թաթուլյանի փաստաբանին առանց որևէ դժվարության հաջողվեց դատարանի միջոցով վերականգնել գործարարի բարի համբավը, սակայն հարցերը մնացել էին, ինչպես և համացանցում մնացել էր կեղծ տեսանյութը, քանի որ youtube-ը, որտեղ այն հրապարակվել էր, դուրս է ռուսական կողմի վերահսկողությունից:

Գրանցվեց նաև այլ դեպք. համացանցում տարածվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր՝ Չեխիայում, ոստիկանական ստուգայցի ժամանակ, ձերբակալվել են մի շարք օրենքով գողեր և քրեական հեղինակություններ, այդ թվում՝ Ռուբեն Թաթուլյանը: Այս անգամ ևս Թաթուլյանի փաստաբանին հաջողվեց չեխական իրավապահ մարմինների օգնությամբ՝ փաստաթղթերով հիմնավորել և ապացուցել՝ Թաթուլյանը որևէ առնչություն չի ունեցել նշված դեպքի հետ և առավել ևս՝ չի ձերբակալվել: Իրավապահ մարմինները որևէ խնդիր Թաթուլյանի հետ չեն ունեցել և չունեն: Այդ դեպքից հետո՝ էլ ավելի ակնհայտ դարձավ, որ նմանատիպ ստահոդ նյութերն ունեն իրենց հստակ պատվիրատուները: Թաթուլյանի դեմ ուղղված այս կեղտոտ տեղեկատվական արշավը կազմակերպված է խոշոր կոմերցիոն կառույցների կողմից: Թաթուլյանը Սոչիում հայտնի է իբրև հաջողակ գործարար, բարեգործ, ով մեծ աջակցություն է ցուցաբերում սպորտի զարգացմանը: Փոքր տարիքից տարված լինելով ֆուտբոլով, Թաթուլյանն իր կարիերան կառուցում էր այդ ուղղությամբ: Դառնալով գործարար՝ նա ամեն ինչ անում է սեփական քաղաքում հանգստի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և երիտասարդներին սպորտային ոգով դաստիարակելու համար: Հենց այդ նպատակով է Սոչիում կառուցվել հսկա սպորտային համալիրը: Բացի այդ, քչերին է հայտնի, որ Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է ազգությամբ հայ, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի մարզիչը: Միայն նա հավատաց Միհրանին և անձամբ էր մարզիկին նախապատրաստում Ռիոյի օլիմպիական խաղերին: Թաթուլյանի ստեղծած սպորտային համալիրը մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանին տվել է 23 օլիմպիական և 160 աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ:

Թաթուլյանն, իր արձանագրած հաջողություններով հանդերձ, ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ. որքան ավելանում են Թաթուլյանի ձեռքբերումները, այնքան ավելի լուրջ և անողոք է դառնում ստի վրա հիմնված նրա դեմ տարվող տեղեկատվական պատերազմը: Թեեւ մինչ օրս գործարարին հաջողվել է օրենքի սահմաններում, դատական կարգով պաշտպանել իր անունը, հեղինակությունը և համբավը, իսկ բոլոր լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել այդ տեղեկատվական պատերազմի մեջ՝ դատարանում պարտություն են կրել, սակայն ինչպես ինքը՝ Թաթուլյանն է խոստովանում, նա դեռ չի պարզել, թե իրականում ով կամ ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

Այս և այլ մանրամասներ Ռուբեն Թաթուլյանի մասին՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում.

 

website by Sargssyan