24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Գլոբալիզացիոն մարտահրավերները կամ 1,5 միլիոն նահատակների սրբացումը դաս էր մարդկությանը, «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քարտեզագիր, «Կիլիկիա» նավի բոցման Գրիգոր Բեգլարյանը

– Պարոն Բեգլարյան, աշխարհում այս քաոսը, որ կա, հատկապես՝ Արևելքի երկրներում, օրինաչա՞փ է: Կամ գուցե այն կազմակերպվո՞ւմ է որոշ կենտրոնների կողմից, ինչպես պնդում են դավադրության տեսության կողմնակիցները:

– Իհակե, իմ կարծիքով այս ամենը պատահական չէ: Այն բավականին հետևողական քաղաքականության արդյունք է, որն իրականացվում է պրոֆեսիոնալ ձևով: Եվ տեղի է ունենում գլոբալիզացիայի համատեքստում: Արվում է հատկապես Արևելքի երկրներում, քանի որ ազգային պետություններ մնացել են հիմնականում այնտեղ: Եվրոպայում դրանք գրեթե իսպառ ջնջվել են:

– Իսկ կհասնե՞ն իրենց ուզած արդյունքին:

– Ո՛չ: Չնայած, ես առավել ցանկանո՛ւմ եմ, որ չկարողանան որևէ բանի հասնել: Քանզի ժամանակին հսկա երկրներ են քանդվել՝ նմանությամբ Հռոմեական կայսրության կամ Սովետական Միության:

Բայց մյուս կողմից էլ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ փլուզվում են կայսրություններ, որոնք ապազգային են, որոնք վերազգային են: Եվ մինչ օրս կայուն են ազգային պետությունները: Ինչպես Հայաստանը, Պարսկաստանը, Չինաստանը: Վերահաս արհավիրքներին ազգային պետություններն են դիմանում: Եվ ոչ թե արհեստածին միավորները:

Այնպես որ, այս ամենը խոսում է հօգուտ իմ այն համոզմունքի, որ գլոբալիզացիայի ուժերին չի հաջողվի իրականացնել իրենց ծրագրերը:

Այո՛, ինչեր ասես՝ կարող են կատարվել աշխարհում, բայց վերջնարդյունքում նրանք իրենց ուզածին չեն հասնելու: Որովհետև նրանց հաջողվում է իրենց ուզածին հասնել այն պետություններում, որտեղ չկա ազգայինի ու ինքնության հենք:

– Ներկայում Եվրոպայում ուժեղանում են ազգայնական ուժերը: Այս փաստը դիտե՞նք այդ ընդհանուր համատեքստի մեջ: Այն տեղի է ունենում ի հակադրություն աշխարհը գլոբալացնող ուժերի՞:

– Անշուշտ, դա հենց հետևանքն է աշխարհը գլոբալացնող ուժերի քաղաքականության: Եվ շատ ողջունելի երևույթ է: Բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանան եվրոպական ազգերը հաջողությունների հասնել: Քանզի նաև էական ու հստակ բովանդակություն պետք է մտցնեն իրենց շարժումների մեջ:

Որքան էլ հույսը՝ հույս, բայց միաժամանակ պետք է նկատենք, որ այս պարագայում կա և այն փաստը, որ արհեստածին կոնֆլիկտ է մտցվում Արևելքի ու Արևմուտքի միջև: Եվ այդ շարժումները դեռևս ուղղված են ոչ թե իրական վտանգի, այլ ընդամենն ուղղված են մուսուլման միգրանտների դեմ:

– Ի՞նչ եք կարծում՝ աշխարհը դարձավ միաբևեռ, դրա՞ համար երկրների ու ժողովուրդների վրա շատացան գլոբալիզացիայի այս ճնշումները:

– Անշուշտ, այդ խնդիրը ևս իր դերը խաղում է: Քանզի մարդկային բնույթն է այդպիսին. եթե դու ունես անսահմանափակ իշխանություն, դիմացդ չկա քեզ հետ մրցակցող ուժ, ապա հնարավոր է, որ քո քայլերը լինեն այնպիսին, ինչպիսին միայն դու ես ցանկանում, որ լինեն: Որովհետև քեզ զսպող, քո քայլերը սահմանափակող մեխանիզմ գոյություն չունի: Նաև այս պարագայում հնարավոր է բարոյական լուրջ խնդիրներ առաջ գան քո գործունեության հետևանքով:

Ուստի, բնականաբար, աշխարհի միաբևեռացումը նպաստեց, որ համաշխարհային քաղաքականության մեջ այդ ամենն առավել ինտենսիվորեն երևան գա: Սակայն բանն այն է, որ բազմաբևեռ աշխարհը ևս իր հիմքում ուներ արդարության և բարոյականության հետ կապված լուրջ խնդիրներ: Քանզի Խորհրդային Միությունը արհեստածին կազմավորում էր և բնավ այն կառույցը չէր, որ կարողանար դիմադրել համաշխարհային մյուս կենտրոններից եկող մարտահրավերներին:

– Այս պարագայում մեզ՝ հայերիս, ի՞նչ է սպասվում: Եվ ո՞րը պետք է լինի մեր խնդիրը:

– Ինչպես միշտ, ինչպես մեր ժողովրդի 8000–ամյա պատմության ընթացքում է եղել, մեզ սպառնալու են բնաջնջումով: Եվ այս վտանգը միշտ կա մեզ համար:

Սակայն դրա պատասխանը մեր այս ժամանակներում էլ տալու ենք այնպես, ինչպես այդ 8000 տարիներին ենք տվել: Եվ այս հարցում գործում է այն անպարտ պոտենցիալը, որն ունի մեզ նման ազգը: Մեզ նման աստվածընտրյալ և առանձնաշնորհյալ ազգը:

Ընդհանրապես, իմ պատկերացմամբ, մեր ազգի՝ հայ տեսակի առաքելութունն այն է, որ մարդկությանը կարողանանք փրկել նման մարտահրավերներից: Նաև՝ շնացումներից: Նաև իջեցումներից:

Պատմության տարբեր փուլերում դա մեզ կա՛մ հաջողվում է, կամ չի հաջողվում: Կամ լավ է հաջողվում, կամ՝ ոչ այնքան: Եվ աշխարհի երեսին մեր մնալը հենց դրանով է պայմանավորված:

Հենց մի երկու տարի առաջ մենք ողջ քրիստոնեական աշխարհին դաս տվեցինք, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին, ինչպիսին պետք է լինի քրիստոնեությունը, երբ սրբացրեցինք 1,5 միլիոն նահատակների: Որոնց մեջ կային տարբեր հավատի մարդիկ, ոչ միայն քրիստոնեության այլ դավանանքի, այլև մահմեդականներ ու այլ կրոնի հետևորդներ: Կային լավ ու վատ մարդիկ: Կային հավանաբար հանցագործներ: Բայց մենք Կոմիտասից սկսած մինչև ամենաանհայտ մարդուն սրբացրեցինք: Եվ դրանով դաս տվեցինք ողջ աշխարհին, թե իրականում ինչ է քրիստոնեական ուսմունքն իր էությամբ:

Ով պետք է հասկանար՝ հասկացավ: Ով ոչինչ չհասկացավ, միևնույն է չէր էլ հասկանալու:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan