24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Վարուժան Հոկտանյան. «Խորհրդային տարիների նման է, երբ համոզում էին, որ սեքս չկա, մարմնավաճառություն չկա...». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչը թափանցիկությունն է և եթե այդ ցուցանիշը զրո է, չկա հաշվետվողականություն, չկա բարեխղճություն, չկա նաև կառավարման հանրային մասնակցություն, ապա ինչպես պետք է պայքար ծավալվի կոռուպցիայի դեմ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի պատկերացնում: Իսկ այն երկրների օրինակները, որոնք որպես օրինակ բերվում են և ասվում են, թե այնտեղ էլ են կառավարության նիստերը փակ, կազմակերպության ղեկավարի կարծիքով Հայաստանի համար օրինակ չեն կարող լինել մեկ պարզ պատճառով՝ քանի որ ներկայացված երկրներում կառավարման կուլտուրան բոլորովին այլ մակարդակի վրա է:

«Ճիշտ է, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կառավարության նիստերը փակ են, բայց դրանից հետո վարչապետը, կանցլերը, մյուս նախարարներն այնքան ինֆորմացիա են տալիս լրագրողներին, որ այդ ժամանակ նույնիսկ կարիք չի լինում մտածել նիստերը բաց կամ փակ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է օրենքի նախագծի այն հատվածին, որ կառավարության նիստերին մասնակցողներն իրավունք չունեն տեղեկություն տալ, ապա այս պարագայում օրինակներ բերելն ընդհանրապես դառնում է անիմաստ»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքի նախագծի 10–րդ հոդվածի 17–րդ կետի համաձայն՝ կառավարության անդամն իրավունք չի ունենալու առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Այսինքն, սա նշանակում է, որ միայն կառավարության ղեկավարն իրավունք ունի տրամադրվող տեղեկության չափն ու բովանդակությունը որոշել, իսկ մյուսները պարտավոր են ձկան նման լուռ մնալ:

«Ես մտածում եմ, որ եթե այս ուղղությամբ գնալով ոգևորվեն, հաջորդ քայլը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստերը նույնպես կփակվեն: Այդ դեպքում ամբողջությամբ անիմաստ է դառնում արատավոր երևույթների դեմ պայքար ասվածը, ինչն ինձ անհանգստացնում է»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Մեջբերելով 2017 թվականի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները` կազմակերպության ղեկավարն ընդգծեց, որ աշխարհի 107 պետություններում անցկացված կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանն ամենավատ դիրքերում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ուսումնասիրության արդյունքներով: Այն, որ լայն թափով ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, լավ է, բայց այս պայմաններում դա էլ բավարար չի լինի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:

«Եթե հաշվետվողականություն չկա, դժվար է պատկերացնել, թե էլեկտրոնային կառավարումն ինչքանով կնպաստի թափանցիկ կառավարմանը: Մյուս կողմից եթե տեղեկատվական վակուում լինի, ապա հավանական է, որ կոռուպցիոն երևույթները դառնան ավելի քողարկված և դժվար ֆիքսվող: Ու եթե չկա կոռուպցիայի դեմ պայքար մղելու քաղաքական կամք, ապա էլեկտրոնային կառավարումն արդյունավետ չի կարող լինել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Ըստ փորձագետի, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կնմանվի խորհրդային տարիներին, երբ համոզում էին, թե սեքս չկա, մարմնավաճառություն չկա, թմրամոլություն չկա:

«Հավանաբար հույս ունեն, որ եթե կոռուպցիայի մասին քիչ խոսվի, ապա հասարակության մոտ տպավորություն կստեղծվի, թե նման բան չկա: Բայց մեր ղեկավարները մոռանում են, որ ի տարբերություն սովետական բուռն պրոպագանդայի տարիների սոցիալական լարվածությունն այն աստիճանի չէր, ինչ հիմա է: Ու եթե հին հռոմեական ժամանակներում էր՝ ժողովրդին միայն հաց և հանդիսություն էր պետք, ապա հիմա այդ էլ չի լինի: Եվ եթե այսպես շարունակվի, ապա 2040–ին 4 միլիոնի փոխարեն կունենանք 400 հազար մարդ»,– համոզված է Վ. Հոկտանյանը:

Նրա կարծիքով, երբ երկրում նման քաղաքական և տնտեսական իրավիճակ է, ապա եթե անգամ իշխանությունները անկեղծորեն էլ ցանկանան երկրում մի բան փոխել, չեն կարողանա ոչինչ անել, եթե համակարգը չփոխեն: Եվ այդ դեպքում բարեփոխումը կդառնա իմիտացիա:

«Հարց է նաև, թե իշխանությունները միտումնավոր չեն փոխում կառավարման համակարգը, թե չեն կարողանում, բայց մեկ բան հստակ է, որ պետք է վերացնեն մոնոպոլիաները, ձևավորեն տնտեսական – քաղաքական ազատ մրցակցային դաշտ ու դատական անկախ համակարգ: Հակառակ դեպքում եթե 100 հատ էլ Սահմանադրություն գրեն, 100 հատ էլ դատական օրենսգիրք ընդունեն, միևնույն է, ոչինչ էլ չի փոխվի»,– ասաց Վ. Հոկտանյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan