24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Մկրտիչ Մինասյան. «Քանդելն ամենահեշտ ճանապարհն է». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018–2022 թվականների մաստեր պլանը հանրային քննարկման է ներկայացվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել: Նոր պլանով կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման և այլ աշխատանքներ են նախատեսվում: Կքանդվի նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը: Հիշեցնենք, որ ճարտարապետներն ավելի քան երկու տարի մասնաշենքի ամբողջական պահպանմանն ուղղված քայլեր էին ձեռնարկում:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպում կազմակերպել, որի ընթացքում ճարտարապետների հետ կուսումնասիրեն նախագիծը, կքննարկեն ու առաջարկներ կներկայացնեն:

««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի կարելի քանդել: Քանդելն ամենահեշտ ճանապարհն է: Այլ ուղիներ պետք է գտնել, որոնց մասին մենք արդեն տևական ժամանակ է՝ խոսում ենք: Թող ֆունկցիան փոխվի, թող ինչ–որ վերակառուցումներ կամ միջամտություններ արվեն, բայց հիմքում թող քանդելը չլինի»–ասաց նա:

Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ նախագծի շրջանակներում ճարտարապետների հետ որևէ քննարկում եղե՞լ է:

«Խնդրել էինք աշխատել մեզ հետ: Բայց մենք այդ նախագիծը չենք տեսել: Անընդհատ ասում ենք՝ թող կոնցեսիոների խումբը գա, միասին եզրեր գտնենք, որպեսզի հին կառույցը պահպանվի, վերանորոգվի, բայց չքանդվի: Ոչ ոք մեզ չի լսում: Հիմա կուսումնասիրենք, կպահանջենք հնարավորինս պահպանել կառույցը: Բոլորի նպատակը մեկը պետք է լինի՝ հնարավոր եզրեր գտնել, որ չկորցնենք հին կառույցն ու չխափանենք օդանավակայանի աշխատանքը, որը դեռևս 10 տարի այս վիճակով կարող է աշխատել: Այնպես չէ, որ մեզ մոտ ամեն րոպե մի օդանավ է վայրէջք կատարում: Այստեղ այդքան մեծ հոսք չի գալիս, որ մտածենք, թե այլևս տեղ չկա ու առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է անպայման ընդարձակենք օդանավակայանը»:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց՝ «Զվարթնոց»–ի հին մասնաշենքը մոդեռնիստական ոճով ստեղծված կառույց է:

«Եթե մենք քանդում ենք մեր ճարտարապետության, մեր երկրի զարգացման ընթացքում ստեղծված կառույցները, ստացվում է, որ ընդհանրապես մասնակից չենք եղել այդ արժեքների ստեղծմանը: Քանդե՞նք, ինչպես, օրինակ՝ երիտասարդական պալատը, «Սևան» հյուրանոցը: Դրսի հարուստները քանդեցին ու դեռ կանգնում և ասում են՝ թե հայրենիք սիրողներ են:

Յուրաքանչյուր երկրում մի շահ պետք է լինի, որը նախևառաջ երկրի ունեցվածքը պահելու շահն է»,–նշեց մեր զրուցակիցը:

Ճարտարապետների միության նախագահը չի բացառում՝ հնարավոր է, որ հին մասնաշենքն ամրության տեսակետից թերություններ ունենա:

«Ինչքան էլ ամուր սարքեն, մեկ է՝ եթե 30 տարի լքված վիճակում թողնեն, շենքն իր ուժը կկորցնի: Պահպանելու համար ամենօրյա ջանք է պետք: Իսկ այդ մասնաշենքին 40 տարի է՝ մոտեցող չկա, չեն էլ թողնում մոտենան: Բան չունեմ ասելու՝ մեծ, ընդարձակ, գունավոր և լուսավոր օդանավակայան է նորը, բայց զուգահեռ կան կառույցներ, որոնք պետք է պահել: Ի՞նչ անենք, ամբողջ Երևանը քանդենք: Տխուր իրավիճակ է: Ու չի քանդում թշնամին, մենք՝ մեր ձեռքով: Այսքան գրում ենք՝ «բաց» նամակ ժողովրդին, «փակ» նամակ նախագահին, և ոչ մի արդյունք: Հիասթափվում են մարդիկ»,– ասաց ճարտարապետն ու ընդգծեց՝ չնայած հիասթափված են, բայց քննարկում են ու քայլեր անպայման կձեռնարկեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

website by Sargssyan