24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

«Մարդկանց համոզել, ապացուցել է պետք». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Խանջյանը

– Պարոն Խանջյան, ի՞նչ եք կարծում հիմա Հայաստանի համար լավագույն ժամանակաշրջա՞ն է, թե ավելի շատ բեկումնային: Եվ փոփոխությունների կարելի՞ է սպասել՝ դրական իմաստով:

– Խնդիրն այն է, որ փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, ուղղակի հավատի պակաս կա: Եթե հավատ չկա, հնարավոր է փոփոխությունները տեղապտույտի մեջ մտնեն: Բայց եթե որոշենք և հավատանք, ինչ–որ տեղ մենք էլ մեր լուման մտցնենք, գուցե փոփոխություններն արդյունքի բերեն, որովհետև լուրջ տրամադրվածություն կա: Իսկապես ժամանակը, պահը բեկումնային է հիմա, հնով շարունակել այլևս անհնար է՝ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր շատ գոհ էին այս իրավիճակից և շքեղ ապրուստ, կենցաղ ունեին: Նրանց համար էլ է պարզ, որ այսպես շարունակվելու դեպքում՝ իրենք այլևս բան չեն շահի, հնարավոր է և կորցնեն, որովհետև բոլորի վրա է ազդում հուսահատ, վհատված վիճակը:

Նախևառաջ անհրաժեշտ է ժողովրդի ոգին բարձրացնել, որպեսզի հավատան: Եթե չհավատան, ոչինչ չեն անի:

– Ի՞նչպես կարելի է այն բարձրացնել:

– Հասկանում եք, որքան էլ, որ կոչեր լինեն, անողը մարդիկ են, որոնց համոզել է պետք, ապացուցել է պետք, 2x2–ի նման դնել առջևը և ասել այս բանն այսպես է փոխվելու և այսպես է լինելու:

– Ապացուցողներն ովքե՞ր պետք է լինեն:

– Ովքեր առաջարկում են, նրանք էլ պետք է լինեն:

– Պարոն Խանջյան, արվեստագետները, մտավորականները, գրողներն իրենց լուման նույնպես կարո՞ղ են այս հարցում ունենալ, մարդկանց մեջ հավատ ներարկել կամ ինչ–որ դերակատարություն ունենալ այս գործում:

– Եթե իրենք հավատում են, իհարկե կարող են: Ես չեմ կարող բոլորի փոխարեն ասել: Արվեստագետներից մենք ուրիշ բան ենք պահանջում, նրանք այլ բանի են ծառայում, այլ գործի: Իսկ մենք անընդհատ նրանցից քաղաքական գնահատականներ ենք պահանջում: Արվեստագետը պետք է լավ արվեստ ստեղծի, և դա արդեն մեծ ներդրում է պետականության ու պետության կառուցման գործում:

Մտավորականներն էլ անընդհատ էկրաններին են, թերթերի էջերին կամ ռադիոյի խոսափողների մոտ: Լսում ենք նրանց կարծիքները: Ինձ թվում է ողջամտություն կա մտավորականների ասածների մեջ, և այդքան հուսահատ չեն: Առհասարակ հուսահատությունն այս դեպքում անիմաստ է: Պետք է լծվել գործի, որովհետև հուսահատությամբ բան չի ստացվի:

– Լուծման տարբերակներ տեսնո՞ւմ եք:

– Այո: Ես, իհարկե, չեմ հավատում, որ մեր երկիրը մոտ ապագայում կլինի չափազանց բարեկեցիկ եվրոպական երկրների նման, ինչի համար օբյեկտիվ պատճառներ կան՝ աշխարհագրական դիրք, հարևաններ, փակ ճանապարհներ, Ղարաբաղի խնդիրը, որ ոչ մի կերպ չի լուծվում և քամում է մեզ: Բայց եղած իրավիճակում, եղած հնարավորությունները մաքսիմալ օգտագործել, քաղաքականապես ճկուն լինել այս իրավիճակում պարտավոր ենք:

– Ձեր գրիչը նույնպես կարո՞ղ եք նման նպատակներով օգտագործել:

– Ես հրապարակախոս չեմ, մաքսիմում այն, ինչ կարող եմ անել՝ ձեզ հետ զրուցելն է: Իմ գրիչն ավելի շատ մարդուն է վերաբերում և ավելի գլոբալ ժամանակների վերաբերյալ է: Այս ամենն ինձ որպես գրող այնքան էլ չի հետաքրքրում: Որպես քաղաքացու, իհարկե, բայց որպես գրողի՝ ոչ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan