18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորա... Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ...

Ռուբեն Մեհրաբյան. «Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարց լուծելու որևէ մտադրություն չունի» «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

– Պարո՛ն Մեհրաբյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11–ին, մինչդեռ պետք է կայանային հոկտեմբերի 17–ին: Այս որոշմամբ ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը:

– Հաշվի առնելով, թե այդ երկրի շուրջ ինչ փոփոխություններ են տեղի ունենում, արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը գերազանցապես ներքաղաքական դրդապատճառներով է պայմանավորված: Այդ դինամիկ փոփոխությունների ֆոնին երկար սպասելն ավելորդ լարվածություն է ստեղծում քաղաքական վերնախավերում, որտեղ ամեն ինչ հարթ չէ:

Մենք տեսնում ենք, որ կա բանակցային գործընթացի ակտիվացում, տեսնում ենք նաև էական փոփոխություններ ռուս–ամերիկյան հարաբերություններում: Նման գործոնները չեն կարող չազդել Ադրբեջանի վրա: Հետևապես՝ Ադրբեջանի ղեկավարությունն ու Ալիևը, ցանկանալով ինչ–որ ձևով «պլյուսով» դուրս գալ այդ ամենից, արագացրեցին դեպքերի ընթացքը: Ռիսկերի կառավարման տեսակետից ինչ–որ տեղ սա արդարացված քայլ է՝ մանավանդ, որ ընտրական ցիկլի մեջ է Ռուսաստանը: Հայաստանում էլ որոշակի ներքաղաքական վերադասավորումներ են սպասվում: Իհարկե, ոչ ընտրությունների ձևով, բայց այնուամենայնիվ, տեղի են ունենալու: Ալիևն ուզում է, որ երբ այդ երկրները դուրս կգան այդ պրոցեսներից, ինքը ևս սպասման մեջ չլինի կամ ինչ–որ ներքաղաքական գործընթաց` որպես գործոն, դեր չունենա իր անելիքի մեջ: Այս ամենը պայմանավորված է նշված հանգամանքներով: Այսինքն՝ ներքաղաքական դրդապատճառներ և ձգտում՝ գործընթացները սինխրոնիզացնել ծավալվող իրադարձությունների հետ:

– Արտահերթ ընտրությունների փաստը տեղավորվո՞ւմ է արդյոք շփման գծում լարվածության աճի հնարավորության մեջ: Մի շարք փորձագետներ, ամեն դեպքում, հարցն այդ դաշտում ևս դիտարկեցին, չբացառելով անգամ պատերազմի հավանականությունը:

– Մինչև Ադրբեջանում կայանալիք ընտրությունները՝ նշանակալի թեժացում չեմ սպասում: Մանր ստորություններ, իհարկե, կլինեն: Դիպուկահարների ակտիվացում, գուցեև՝ դիվերսիոն գործողությունների փորձ լինի, բայց մասշտաբային թեժացում՝ չեմ կարծում: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, կախված կլինի նրանից, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու բանակցային գործընթացում, և ինչպիսին կլինի հնարավոր մասշտաբային թեժացման քաղաքական գինը: Եթե թեժացում եղավ, լինելու է կոնկրետ պահի՝ այնպես, ինչպես ապրիլին: Մեծ հաշվով՝ հարցում նշված երկու գործընթացների կամ հավանական զարգացումների մեջ ուղղակի կորելացիա չեմ տեսնում:

– Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ «Երևանն իրենց պատմական տարածքն է, և պետք է վերադառնան իրենց պատմական հողեր»: Ըստ Ալիևի՝ նշվածն իրենց քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին պետք է կամաց–կամաց հասնեն: Ւ՞նչ է «ապացուցում» նա՝ խեղաթյուրելով պատմությունը:

– Կարծում եմ՝ այս ամենը հստակորեն մի բան է ցույց տալիս: Նման հայտարարություն եղավ մեկ օր հետո, երբ Ադրբեջանի կողմից արձակած գնդակից հայ զինվոր էր զոհվել: Բացի այդ՝ Ալիևը նման հայտարարություն արեց այն ժամանակ, երբ համանախագահները գտնվում էին տարածաշրջանում: Սա ոչ թե միջադեպ է կամ հռետորաբանություն, այլ քաղաքականություն է: Այսինքն՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային կողմ է, և այդ բանակցություններն ընթանում են, այնուամենայնիվ, Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարց լուծելու որևէ մտադրություն չունի: Ադրբեջանը ցույց է տալիս, թե բանակցում է, բայց իր անելիքն անելու է: Սա է տրամաբանությունը: Կարծում եմ՝ այդ իմաստով Ադրբեջանի մտադրությունները բավականաչափ թափանցիկ են: Հետևապես՝ Հայաստանը պետք է շարունակի բանակցային գործընթացը՝ ստիպելով Ադրբեջանին ինչ–որ շրջանակների մեջ մնալ: Հայկական դիվանագիտությունը պետք է Ադրբեջանի համար առավելագույնս թանկացնի պատերազմի հնարավոր սանձազերծման գինը: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի իրական մտադրությունները: Եվ երրորդը՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության քաղաքականությունը, որ առավելագույնս օգտագործի իր հնարավորություններն Ադրբեջանի ատամները ջարդելու համար, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա և նրանք կորցնեն իրականության զգացումը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan