18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորա... Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ...

Շղարշիկում մաշված խողովակներից են ջուր ստանում. դժգոհություն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում խմելու ջրի հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Ջրի ներքին ցանցը 50–ականներին է կառուցվել: Ժանգոտած և քայքայված խողովակներով, ըստ բնակիչների, որդեր և այլ մանրէներ են ջրի հետ թափվում: Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է ջրից թունավորվեն:

«Հիմա ո՞վ է պատասխան տալու, որ մենք թունավորվենք: Թող պետությունը բերի ու այս խողովակները փոխի»,– «Փաստ»–ին բողոքեցին Շղարշիկի բնակիչները:

Նրանց մատակարարվող ջուրը քլորացվում է, սանէպիդկայանը իր գործը ժամանակին կատարում է, բայց համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի պնդմամբ, դրանով խնդիրը չի կարգավորվում: Այստեղ գյուղացիների և համայնքապետարանի միջոցներով ամեն տարի խողովակները վերանորոգվում են, սակայն հնամաշության պատճառով երկար չեն ծառայում:

«Վատթարագույն վիճակ է: Ցանցն ահավոր վիճակում է: Չես կարողանում մի խողովակին ձեռք տալ, անմիջապես փշրվում է: Ամեն օր վթարներ են տեղի ունենում, մենք միայն զբաղված ենք խողովակներն ամրացնելով: Ընդհանուր շատ աղետալի վիճակ է»,– ներկայացրեց նա:

Հարությունյանի խոսքով՝ 50–ականների հնամաշ խողովակներով բացարձակապես չի թույլատրվում ջուր օգտագործել: Անճար գյուղացիները, սակայն, ստիպված են իրենց առողջությունը վտանգելով` ջուր խմել: Շղարշիկում մարդիկ շուտ են մահանում: Համայնքի ղեկավարն այս հանգամանքով իր մտահոգություններն է հայտնում:

«Երևի թե մեր գյուղում ամենատարեց մարդը մոտ 70 տարեկան լինի: Մարդիկ ասում են՝ ջուրն է պատճառը: Անորակ ջուրը քայքայում է առողջությունը և կյանքից շուտ են հեռանում»,– ասաց նա:

Հովհաննես Հարությունյանը 19 տարի է՝ տարբեր ատյանների դռներ է թակում՝ հնամաշ խողովակներն այդպես էլ նորով չեն փոխարինվում:

«Մեր բյուջեն փոքր է՝ 12 միլիոն, դրանով գործ անել չես կարող: Մենք նաև ոռոգման ջրի խնդիր ունենք, իսկ այստեղ առանց հող մշակելու՝ կարտոֆիլ ցանելու, մարդիկ չենք կարող «յոլա» գնալ»,– նշեց նա:

Իսկ Շղարշիկն աճող համայնք է: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ 530 բնակչից 650–ն են դարձել:

«Այսպիսի համայնք երևի թե հանրապետությունում քիչ լինի, որի բնակչությունը գնալով ավելանում է: Մարդիկ իրենց հայրական տունը, գերեզմանները չեն թողնում գնում»,– ասաց նա:

Շղարշիկցիները պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում իրենց խնդրի վրա և ակնկալում, որ այս տարվա ընթացքում խողովակները կփոխվեն՝ բնակիչների առողջությունը վտանգի տակ չի հայտնվի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan