18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ... Այս երեխային մայրը թողեց մեքենայի մեջ՝ թղթի վ...

Գագիկ Համբարյան. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորը «բեսպրեդելությամբ» է զբաղված». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի Միքայել Նալբանդյանի համալսարանի շուրջ դեռ ամիսներ առաջ ծավալված կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլ նոր երանգ են ստանում: Համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառը մասնավորապես համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունն է:

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ փետրվարի 5–ին Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետում պետք է դեկանի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունենային:

«Սակայն ռեկտոր Սահակ Մինասյանի երկու տեղակալները մեզ տեղեկացրեցին, որ ընտրություն չի լինելու և ընդամենը քննարկվելու է թեկնածության հարցը: Սա կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը: Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրության՝ բուհի ֆակուլտետի դեկանների ու ամբիոնների վարիչների ընտրությունը տեղի է ունենում ֆակուլտետային խորհուրդներում: Հիմա պարոն Մինասյանը կամայական փոփոխություններ մտցրեց բուհի կանոնադրության մեջ, դրանք ներկայացնելով որպես «աննշան» վրիպումներ: Նա փոփոխություններ է մտցրել ֆակուլտետի դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգի մեջ՝ ֆակուլտետային խորհուրդներից այն տեղափոխելով բուհի գիտական խորհուրդ: Նա կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը: Սահակ Մինասյանն անգամ որևէ կետադրական նշան փոխելու իրավունք չունի կանոնադրության մեջ, քանի որ բոլոր փոփոխությունները պետք է վերահաստատվեն կառավարության մակարդակով: Բուհի կանոնադրության մեջ փոփոխություններով հանդես է գալիս գիտական խորհուրդը, որը հետագայում այդ փոփոխությունների առաջարկով դիմում է բուհի հոգաբարձուների խորհրդին: Իր հերթին հոգաբարձուների խորհուրդը այն ներկայացնում է ԿԳՆ–ին, իսկ ԿԳՆ–ն էլ՝ ՀՀ կառավարությանը»,–ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունները միայն կառավարության կողմից հաստատվելու դեպքում են ուժի մեջ մտնում:

«Մենք փետրվարի 5–ից այդ մասին բարձրաձայնում ենք, բայց պարոն Մինասյանն անդրդվելի է ու հայտարարում է, որ ինքը խնդիր չունի՝ ինչ ցանկանա, կանի այդ բուհում: Եվ գործը հասել է նրան, որ այդ կամայականության և նման քայլերի դեմ Հ. Խորիկյանը հացադուլ է հայտարարել»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ իրենք ԿԳ նախարարի հետ հանդիպում են պահանջում. «Այսպես շարունակել հնարավոր չէ, պարոն Մինասյանը տարրական «բեսպրեդելությամբ» է զբաղված: Բուհը գտնվում է ֆինանսական խորը ճգնաժամի մեջ, ուսումնական պրոցեսն էլ խայտառակ վիճակում է: Բացի այդ՝ մենք գիտխորհրդի կողմից հաստատված գնահատման համակարգ չունենք: Այն, ինչ տեղի է ունենում ՇՊՀ–ում, խայտառակություն է: Մենք պահանջում ենք, որ ԿԳ նախարարը կարգի հրավիրի պարոն Մինասյանին: Ամենաառաջին պահանջն է չեղարկել ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների կազմակերպվելիք ընտրությունները, քանի որ դա բուհի կանոնադրության կոպիտ խախտում է»: Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մինչ այս ԿԳՆ–ից որևէ արձագանք դեռ չկար:

Նա հիշեցրեց, որ չորս ամիս է՝ բարձրաձայնում է ռեկտորի հանցագործությունների և ապօրինությունների մասին. «Պարոն Մինասյանի թեթև ձեռքով գրադարանային ֆոնդի կեսից ավելին գրեթե ոչնչացվեց: Բարձրաձայնել եմ նաև կոռուպցիոն երևույթների, ապօրինի լիցենզիաների մասին, ըստ որի նա կրթական ծրագրեր է իրականացնում բուհում, ինչի իրավունքը չունի: Բարձրաձայնել ենք թալանի մասին, ինչպես նաև՝ 25 միլիոն դրամանոց բուֆետի մասին: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետարանը 32 մլն դրամով երկհարկանի մեծ շենք է վերանորոգում քաղաքի կենտրոնում: Նա փորձում էր բուհում ժամեր կրճատել և դրանով մեծ ֆինանսական միջոցներ էր գրպանում: Պարոն Մինասյանն իր և իր յուրայինների համար աստղաբաշխական աշխատավարձեր է նշանակել: Իր խորհրդականը 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իր համակարգչից օգտվել չկարողացող քարտուղարուհին՝ 200 հազար: Գրեթե այնքան, որքան ամբողջ դրույքով աշխատող դոկտոր պրոֆեսորը: Այս շարքն անընդմեջ կարող եմ թվարկել: Ի դեպ՝ մեր բարձրաձայնած հարցերի մեծ մասը հաստատվել է ԿԳ նախարարության հանձնախմբի կողմից»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan