18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ... Այս երեխային մայրը թողեց մեքենայի մեջ՝ թղթի վ...

Ահազանգ. Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմաշի լճերում թռչունների անկանոն որս է կատարվում. «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար, բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը մի քանի օր առաջ է լճերի շրջակա գյուղերի բնակիչներից նման ահազանգ ստացել:

«Գյուղացիները ժամանակ առ ժամանակ մեզ լուսանկարներ են ուղարկում: Նրանք են ականտես լինում այդ որսին և մեզ հայտնում, որ թռչունների քանակը գնալով պակասում է»,– ասաց նա:

Բնապահպանները, սակայն ուսումնասիրություն կատարելու նպատակով Արմաշի լճերին մոտ գնալ չեն կարող: Այն մասնավոր տարածք է: Այնտեղ մտնելու համար թույլատրություն է պետք, որի համար էլ բազմիցս դիմել են պատկան մարմիններին:

«Դրա համար մենք դեռ 2007–2008 թվականներից դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի կարողանանք ուսումնասիրություն կատարել, պարզել իրավիճակը և թույլ չտալ, որ թռչնատեսակները վերանան»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Արմաշի լճերի տարածքում 150 տեսակի թռչուններ կան, որոնցից 30–ը գրանցված են ոչ միայն ՀՀ, այլև միջազգային Կարմիր գրքերում: Սիլվա Ադամյանի խոսքով՝ լճերի կենսաբազմազանությունը վտանգված է:

«Լճերի տերերը գտնում են, որ իրենց այլևս ձեռնտու չէ այդտեղ ձկներ պահելը և լճերը ցամաքեցնում են: Դա վնաս է հասցնում թռչուններին: Սեփականատերն է լճի ճակատագիրը որոշում: Մենք հաճախ ենք այս ամենի մասին հայտնում բնապահպանության նախարարությանը»,– նշեց նա:

Լճերում տեղի ունեցող հերթական անկառավարելի որսի վերաբերյալ ստացած ահազանգերը բնապահպանները ներկայացրել են նախարար Արծվիկ Մինասյանին:

«Միանալով տեղի բնակչության անհանգստություններին՝ խնդրում ենք նախարարությանը, օգտագործելով իր իրավասությունները, անցկացնել ստուգումներ, պարզել և վերահսկել իրավիճակը»,– նախարարին ուղղված պահանջը փոխանցեց բնապահպանը: Նամակի պատասխանին են սպասում: Այսպիսի գրություններ հաճախ են հասցեագրել բնապահպանական գերատեսչությանը: Բնապահպանների պահանջը միշտ ականջի հետև են գցել:

«Երևի տարածքը մասնավոր է, այդ իսկ պատճառով այնտեղ որևէ աշխատանք տանելը շատ բարդ է: Դրա համար էլ պատասխան չեն տալիս, բայց մենք լուրջ խնդիր ունենք: Այդ թռչունները Արմաշի լճեր են վերադարձել, եթե այդտեղ էլ խնդիրներ ունենանք՝ անկանոն որսագողությունը շարունակվի, ինչպես նաև ջրային տարածքները վերանան, մենք կկորցնենք այդ թռչնատեսակները: Իրականում, սա շատ լուրջ խնդիր է, կենսաբազմազանությունը վտանգի տակ է: Քայլեր պետք է ձեռնարկել»,– եզրափակեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan