18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորա... Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ...

«Թռչելը շատ ավելի հետաքրքիր է, քան օֆիսում նստելը». Ан-148-ի անձնակազմի վերջին գրառումներն ու կյանքի մանրամասները

 

Ավիավթարի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ: Մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռիչքները շատ էր սիրում:

«Երբ նա նոր էր սկսել բորտուղեկցորդուհի աշխատել, ես միշտ հարցնում էի չի՞վախենում թռիչքներից, իսկ Նաստյան պատասխանում էր, որ դա շատ ավելի հետաքրիքր է, քան շաբաթը 5 օր օֆիսում նստելը», - պատմում է նրա ընկերուհիներից մեկը:

Հայտնի է, որ Անաստասիան ֆիզարձակուրդից միայն վերջերս էր վերադարձել աշխատանքի: Իսկ սոցցանցում կարծես թե մարգարեական մի գրառում էր արել.

«Դու այդքան շատ ժամանակ ունեիր, ինչու՞ դու չհասցրեցիր հավաքվել: Աստված, որովհետև ես պառկած էի այսքան ժամանակ...», - այսպիսի գրառում է արել աղջիկն իր էջում հունվարի 28-ին»:

Վերջին անգամ Անաստասիան սոցիալական ցանցում է եղել 15,21-ին, արդեն ինքնաթիռի մեջ: Ողբերգական վթարից ընդամնեը մի քանի րոպե առաջ:

«Կործանված ինքնաթիռը ղեկավարում էր հմուտ օդաչու», - պատմում է «Սարատովյան ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավարը:

 

Անձնակազմի հրամանատարը՝ Վալերի Գուբանովը, ծնվել է 1966թ.-ին: Վալերին այդ տեսակի ինքնաթիռով 2800 ժամ թռիչքներ է իրականացրել, իսկ ընդհանուր թռիչքները 5000 ժամ են կազմում: Վթարից առաջ նա հասցրել է կապ հաստատել՝ ասելով, որ օդանավի հետ կապված խնդիր կա և պատրաստվում է վթարային վայրէջք կատարել Ժուկովսկի օդանավակայանում: Դա նրա վերջին արտահայտություն է:

Այնուհետև գծում հայտնվել է դիսպետչերի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ դիսպետչերը ուղղություն է տալիս, իսկ օդաչուն պատասխանում է և հրաժեշտ է տալիս:

Վորոնցովան նաև պատմել է, որ Ан-148 ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016թ.-ին:

РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն, հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել:

Զոհվածների բոլոր հարազատներին հատուկ չվերթով Մոսկվա կտեղափոխեն: Բորտուղեկցորդուհիներից էր նաև Վիկտորիա Կովալը:

Վիկտորիան նույնպես իր կյանքի վերջին րոպեներին հասցրել է սոցցանցերում գրառում կատարել. Ժամը 14.06ր-ին նա գրել է. «Մի ոգեշնչեք նրանց, ում հետ չեք պատրաստվում թռչել»:

Իր էջում Վիկտորիան հրապարակել է նաև օդում սավառնող ինքնաթիռի մի լուսանկար՝ որտեղ գրառում է կատարել. «Ամենագեղեցիկ աշխատանքը կապված է թռչելու ցանկության հետ»:

Աղջկա էջում արդեն մի քանի հարյուր օգտատերերի կողմից ցավակցական գրություններ են տեղ գտել:

Վիկտորիան 22 տարեկան էր, ամուսնացած չէր:

Մյուս երկու անդամները՝ Սերգեյ Գավրիլովը և Օլեգ Կուզմինը եղել են տեխնիկական անձնակազմից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղևորներից և 6 անձնակազմից ոչ մեկը չի փրկվել: Ուղևորների թվում նաև 3ч 5-17 տարեկան երեխա է եղել:

 

 

website by Sargssyan