18.Փետրվար.2018
12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հետ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում (Ֆոտոշարք) Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշխատանքային վայրում, իսկ հաճախորդները նրանց նկարահանել են ու տեսանյութը տարածել համացանցում Առօրյայում ինչպիսին է համացանցն իրար խառնած 9-ամյա հայ ռեփերը (լուսանկարներ, տեսանյութ) Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն
Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորա... Պոռնոդերասաններին տուգանել են՝ գեղատեսիլ վայր... Ողջ-ողջ զմռսված կինը օրեր շարունակ փորձել է դ... Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լե... Շպռոտը սեքսուալ դեկոլտեով ցուցադրել է կրծքերը... 186 000 դոլարանոց մատանի՝ սիրելիից (տեսանյութ... 18-ամյա աղջիկը հայտնվել է մահվան շեմին այս շր... Հնդիկ սովորական ինժեները 2 միլիոն հետևող ունի... Հարություն Մովսիսյանը՝ մերօրյա «միջակությունն... Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր, բաց ֆոտո... Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացա... Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ին... Այս կնոջը դուր էր գալիս իր դստեր անունը. 2 տա... 12-ամյա աղջնակի՝ իր իսկ սպանած կենդանիների հե... «Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փո... Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու ... Հարբած ռուս կինը սպառնացել է ոստիկանին (տեսան... Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծա... Հայտնի «գող Յապոնչիկը» և ՌԴ Պատրիարք Կիրիլը ն... 15 աղջկա լուսանկար, որոնց կարելի է նայել թեկո... 18-ամյա աղջիկը չէր պատասխանում հեռախոսազանգեր... Իսկ դուք գիտեի՞ք, թե ո՞վ է իրականում Վաչե Ամա... Խանութի վաճառողները զբաղվել են դրանով հենց աշ... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Երբ ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժ...

Հաղորդավարուհի Դիանա Ակոպովնային սպառնում է 20 տարվա ազատազրկում

 

Օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար:

Նրանցից մեկը հաղորդավարուհի Դիաննա Գրիգորյանն է, ով ավելի հայտնի է Դինա Ակոպովնա անունով: Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Գործի մանրամասները, մեղադրյալների կարգավիճակը պարզելու համար Aysor.am-ը դիմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարություն:

Նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանի (Nicole Navas Oxman) պատասխանից պարզ է դառնում, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի մուտքի արտոնագիր ԱՄՆ և ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի և ավելի ազատազրկում սպառնալ:

Ներկայացնում ենք Aysor.am-ի հարցազրույցը ԱՄՆ Արդարադատության նախարարության խոսնակի հետ:

- Այս պահին ԱՄՆ-ում ի՞նչ կարգավիճակում են Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը:

- Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը:

Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք:

Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել:

Բոյաջյանի և Աթոյանի հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ առավոտյան 10:00-ին:

- Ի՞նչ պատիժ կկրեն մեղադրյալները, եթե դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեն:

- Եթե նրանց ուղղված մեղադրանքը հաստատվի, ապա վճիռը պետք է կայացնի դատարանը: Պետք է նշեմ, որ հրապարակված եզրակացության մեջ հնչեցված մեղադրանքները, պարզապես, մեղադրանքներ են և մեղադրյալն անմեղ է համարվում, քանի դեռ դրանք չեն ապացուցվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում;

website by Sargssyan