23.Մայիս.2017
Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ավանդական լոգանքով (լուսանկարներ, տեսանյութ) Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկյալները. լուսանկարներ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ««Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա» Սերժ Սարգսյանի բանաձևն ուղղված էր Արևմուտքին». քաղաքագետ. «Փաստ»
Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդար... Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի... Այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովր... Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի... Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության... Մենք ենք տերն էս երկրի Բողոքի ակցիա Հայաստանում`ԱՄՆ դեսպանատան մոտ. ... Հանրապետության հրապարակի մեջտեղը խորոված են ա... ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը (Ֆոտո) ... Ինչպես դատավորը բռնվեց հանցանքի պահին. ուշագր... Ինչ հանցանքների և սպանությունների համար է մին... Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար Ո՞ւմ ձեռքում է «վլաստը» Սոչիում «Փոքր Հայաստանի մեծ աստղը». նոր ֆիլմ՝ Մխիթարյ... Որտեղից է գալիս օրենքով գող արտահայտությունը,... Տավուշի մարզի Պտղավան համայնքը մնացել է առանց... Անեկդոտ` Արա Բաբլոյանի մասին Ինքնասպանությունը մեր զինվորների վրայով չի. Մ... Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Նանդիշ Սա... Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբ... Բավարիան չեմպիոնությունը տոնել է գարեջրային ա... Խաբի Ալոնսոն ու Ֆիլիպ Լամը հրաժեշտ տվեցին ֆու... Հերոս Արմենակ Ուրֆանյանի վերջին խոսքերը. հուզ... Ինչ պայմաններում են ապրում Հոնդուրասի բանտարկ...

Համաշխարհային, համահայաստանյան, այժմ արդեն՝ համահայկական նվագախումբ

Օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ նախագահին զեկուցելով նախարարության գերակա ուղղությունների մասին, նաև առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող տաղանդավոր հայերը: Գաղափարը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Հանրապետությունում նման մեգանախագիծ վերջերս արդեն կայացել էր՝ «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախումբ։

Հասարակությանը հայտնի է, որ այս նախագիծը դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վաղուց է նախապատրաստում և քննարկում տարբեր երաժիշտների հետ։ Մեզ հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն իսկ երկու տարի նա աշխատում է ամբողջ աշխարհի հայ երաժիշտներին համախմբող այս նախագծի իրականացման համար: Աշխարհի լավագույն նվագախմբերում գործող հայ երաժիշտների համար դա արդեն վաղուց սպասված է:

«Գաղափարի ամենակարևոր առաքելությունն է աշխարհին ներկայացնել հայ ազգի ներուժը՝ միավորելով աշխարհով սփռված հայ տաղանդներին մեկ բեմում»,- ասաց Սմբատյանը: Մշակույթի ոլորտում ցանկացած նոր ու հեռահար նպատակներ ունեցող ծրագիր ողջունելի է։ Ուրախալի է, որ մշակույթի նախարարը երկրի ղեկավարի մոտ հանդես է եկել նման առաջարկությամբ։

loading...
website by Sargssyan