26.Մայիս.2017
Խորամանկությունը` նոր քաղաքական ուժերի գաղափարական հիմք կամ «մի քիչ գավառական է այս ամենը». «Փաստ» Քաղաքական արձակուրդը դեռ չի ավարտվել. «Փաստ» «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար. «Անձամբ որ հանդիպեմ, կխնդրեմ Վոլոդյային, որ դուրս գա նստացույցից». «Փաստ» Նոր դեսպաններ կնշանակվեն. «Փաստ»
Հունիսին կշահագործվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթ... Քաղաքական նոր մշակույթը ձևավորվելու է ոչ միայ... Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար ՍԱՊԾ–ի նորամուծությունն ավելի շատ իր դեմ է, ք... Օլիգարխիան պատրաստվում է զոհերի Արարատի դատախազը 9 միլիոն ռուբլով բազմաբնակար... Մակաբույծն անում է իրենը, ինչքան կարող է Դավիթ Մելքոնյանի կնոջ՝ 5 միլիոնը գերազանցող փ... Խորամանկությունը` նոր քաղաքական ուժերի գաղափա... Բաքուն չի խփի Ստեփանակերտ–Շուշի թռիչք իրականա... Քաղաքական արձակուրդը դեռ չի ավարտվել. «Փաստ» «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար. «Անձամբ որ հանդ... Նոր դեսպաններ կնշանակվեն. «Փաստ» Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երև... Անկախության լեգենդներից. Ժիրայր Սեֆիլյան. «Փա... ՎԻԴԵՈ. Մուրճով խփեց փորիս, որ սպանի դեռ չծնվա... ՖՈՏՈ. Մանրամասներ Դավթաշենի կամրջից 13-ամյա տ... Վարչապետը` Մխիթարյանի մասին Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատությա... Կադրեր «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության վայրից... Անետ Աղաբեկյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ... Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների գործողությ... Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը հայերեն լեզվո... Գոլը շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համա... Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյան...

Հայաստանը բանան է արտահանում ԵՏՄ

Արդեն 2 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:
Ընկերությունը հիմնադրվել է 2016 թ. մարտին՝ նպատակ ունենալով իրագործել «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի առևտրատնտեսական ծրագրերը և հատկապես Հայաստանը Էկվադորի և ԵՏՄ միջև տարանցիկ երկիր դարձնելու նախագիծը: «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:
Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութարկ) կատարում է մեր երկրում:
ԵՏՄ երկրների հետ երկու ամսվա ընթացքում ձևավորված շրջանառությունը, ինչպես նաև պայմանավորվածությունները ԵՏՄ շուկայում գործող ընկերությունների հետ՝ շրջանառության ծավալի և ապրանքատեսականու մեծացման վերաբերյալ, վստահություն են ներշնչում, որ Հայաստանից բանանի արտահանումը հետզհետե կաճի: Այս պահին բանակցություններ են ընթանում բանանից բացի նաև կակաո, ծովամթերք, արմավենու յուղ ԵՏՄ արտահանելու վերաբերյալ:

loading...
website by Sargssyan