25.Մարտ.2017
Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում է խաշ-խորովածային մթնոլորտում (ՖՈՏՈ) Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի հետ, ես մեր ժողովրդի սիրելին եմ». «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուսաստան. «Փաստ» Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը. «Փաստ»
Մեծագույն ձեռքբերումն ու հպարտությունն են զավ... Ապրիլի 2-ի հաղթանակը ժողովրդինն է լինելու. Գա... ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներ... Եթե ոմանք չեն մոռացել․․․ Երգչուհի Նանան ցուցադրել է իր սեքսուալ կազմվա... Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիներ... Հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից , այն թերինե... Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում... Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Ճանապարհային ոստիկանությունը իր քթի տակինը չի... Լևոն Շիրինյան. «Կոռուպցիայի դեմ կռիվ տալու փո... Ընդդիմախոսները պետք է ընդդիմախոսեն ոչ թե առաջ... Դժգոհությունների նոր ալիք՝ ջրաչափի ցուցմունքը... Միքայել Մանուկյանի 20 միլիոն դրամանոց բաժնեմա... Այվազյանի 250 հազար դոլարանոց առանձնատունը. «... Գաղափարների արժեզրկման պայքարը. «Փաստ» Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի... Լեգիտիմության փակուղին. «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուս... Երևանից էլ են մարդկանց տանում մարզեր՝ գրանցել... Օլեգ Եսայանը լավ մարդ է, բայց դա մասնագիտությ... Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշ... Ոգելից խմիչքների հանդեպ թուլությունը կարելի է... -Կներեք, բայց ես հղի չեմ. Կարգինի լավագույննե... Մայրաքաղաքում իրականացվել է «Ծառուկյան» դաշին...

Մանսուրյանի «Ռեքվիեմը» հնչում է տարբեր երկրների համերգասրահներում

Նոյեմբեր ամիսը յուրահատուկ զուգադիպությամբ կապվում է Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» կատարման հետ։

Օրերս այս ստեղծագործությունը հնչել է Բեռլինի ֆիլհարմոնիական համերգասրահում, Տալլինում, իսկ նոյեմբերի 18-ին կհնչի Գյումրիում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բեռլինյան համերգին հնչել են Մանսուրյանի և Մոցարտի «Ռեքվիեմները» հետևյալ կազմով՝ Բեռլինի երիտասարդական երգչախումբ, Բեռլինի «Պրոմեթեուս» նվագախումբ, դիրիժոր՝ Ֆրանկ Մարկովիչ, սոպրանո՝ Քրիստինա Ռոտերբերգ, ալտ՝ Ֆրանչեսկա Մարկովիչ, տենոր՝ Միխայել Զաբոնով, բաս՝ Սիմոն Ռոբինսոն։ Գերմանական այս կատարումը առանձնապես ընդգծվում է երկու գործոնով. առաջին՝ այս կատարումը հաջորդում է Գերմանայի Բունդեսթագի կողմից վերջերս Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, ինչին համերգից առաջ իր ներածական խոսքում խորությամբ անդրադարձել է երաժշտագետ Մաթիաս Նեոթերը։ Երկրորդ՝ «Ռեքվիեմի» կատարումից անմիջապես առաջ թուրքական հերթական մերժողականության պատճառով Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքում նախատեսված դրեզդենյան սիմֆոնիկի «Աղետ» խորագրով համերգը չի իրականացել, իսկ Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում Գերմանիայի լավագույն կատարողական ուժերի կատարմամբ հնչել է «հայկական նորագույն ժամանակների լավագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»` նվիրված հայոց ցեղասպան ության զոհերի հիշատակին», ինչպես նշում է գերմանական մամուլը: Համերգը կայացել է լեփ-լեցուն դահլիճում: Ներկա են եղել ութ երկրների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարներ: Ներկա են եղել նաև Գերմանիայի նախկին դեսպանները Հայաստանում, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Էստոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած համերգն ունեցել է «Հիշատակի օր մեռելոց» խորագիրը։ էստոնական ֆիլհարմոնիկի կամերային երգչախումբն ու Տալլինի կամերային նվագախումբը, մենակատարներ Քրիստինե Մուլդմանը (սոպրանո) և Ռայներ Վիլուն (բարիտոն) կատարել են Մոցարտի «Ավե վերում կորպուս» երկն ու Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Համերգը ղեկավարել է հանրահայտ դիրիժոր Տոոնու Կալուստեն։ Այս դեպքում ևս համերգի բուկլետում լայն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը, Մանսուրյանի «Ռեքվիեմի»՝ Ցեղասպանության զոհերին նվիրված լ ինելու փաստին ու ստեղծագործության մեջ լատիներեն կանոնական տեքստի ու հայկական երաժշտության յուրահատուկ միաձուլման երևույթին։

Իսկ նոյեմբերի 18-ին արդեն մեզ մոտ՝ Գյումրիում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հեղինական այս երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան), Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Մենակատարները կլինեն երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը (սոպրանո), Հենրիետտա Հարությունովան (սոպրանո), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Յանա Դարյանը (ալտ) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր):

Loading...
website by Sargssyan