24.Ապրիլ.2017
Տեսեք, թե ինչ անուշիկ աղջիկ է Լուիզա Ղամբարյանի դուստրը․ լուսանկարներ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է ուսումնասիրել և ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի տվյալները Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սերժ Սարգսյանի ուղերձը «Վերվարածները» սերիալը, հնարավոր է, շարունակություն ունենա
Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Ցե... Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցե... Քաղաքային ինստալյացիաներ՝ ի պատիվ Հայոց ցեղաս... Ինչպես է Սվո Ռաֆն անչափահաս տարիքից «օրենքով ... Ապրիլի 24․ ինչո՞ւ և ինչպե՞ս է այն դարձել հիշա... Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդու... 1915-ին Ավրորայի հետ ի՞նչ եղավ. թուրքական կայ... Համաշխարհային աստղերը «Խոստում» ֆիլմի ու Հայո... Ահա, թե ո՞վ է Հրաչ Մուրադյանի գեղեցիկ մայրիկը... Տեսեք, թե ինչ անուշիկ աղջիկ է Լուիզա Ղամբարյա... Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնու... Օրը, ժամը չեմ իմանում. Մանվել Գրիգորյանը՝ ցեղ... Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկա... Օլիմպիական չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի ընտանի... Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբ... Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել ... Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սե... Սրինգահար լիբանանահայ աղջիկը Կոմիտաս նվագեց Ծ... Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է ... Հայոց Ցեղասպանություն. Փաստեր Genocide. «Մայրիկ / Mayrig». դիտել առցանց ... Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ «Nat... Արգելված թեմա. Գլխատվելուց առաջ ինչ ասաց հայ ... Աստղագուշակ` ապրիլի 24-ի համար

Վարկային բեռի թեթևացումը՝ օրվա հրամայական. «Միասնություն» համազգային շարժում. լուսանկարներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժման նախաձեռնությամբ անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ այս անգամ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:

«Միասնության» կողմից առաջարկվող քննարկման այս ձևաչափը, ինչպես նաև՝ թեմայի բազմաշերտությունը և կարևորությունն, ստիպեցին մասնակիցներին՝ ունենալ խորքային քննարկում՝ Հայաստանում վարկային հիմնախնդիրների, և, հատկապես, մասնավոր սեկտորում վարկային բեռին առնչվող կարևոր հարցերի շուրջ:

Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ոլորտի այն հարցերին, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խոսվեց, մասնավորապես, բանկային իրավակարգավորումների, վարկառուի իրավունքների պաշտպանության, վարկավորման հստակ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության, բանկերի կողմից մոնիտորինգի անցկացման արդյունավետության, բանկերի կողմից պարտաճանաչ վարկառուների համար խրախուսման մեխանիզմների ներդրման, վարկավորման տոկոսադրույքների մարման սեզոնային մոտեցման անհրաժեշտության և այլ հիմնախնդիրների մասին:

«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանը և Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորեցին նման ձևաչափերի և հանրային քննարկումների անցկացման նշանակությունը:

Խաչիկ Գալստյանի խոսքով՝ նման քննարկումները ժողովրդից եկող ազդակների արդյունք են, քանի որ հազարավոր քաղաքացիներ այսօր գտնվում են վարկային ծանր բեռի տակ, որոնց խնդիրների լուծման համար առաջնային է մասնագիտական աջակցությունը, վարկային իրավահարաբերությունների կանոնակարգումը, այդ փոխհարաբերություններում «թույլ» կողմ հանդիսացող վարկառուների շահերի պաշտպանությունը:

Քննարկումների նպատակն է՝ վեր հանել առկա խնդիրներն այս կամ այն ոլորտում, լսել շահառու բոլոր կողմերին և համապատասխան հետևությունների արդյունքում «Միասնության» կողմից ներկայացնել լուծումների համապատասխան առաջարկներ և մշակել համապատասխան քաղաքականություն:

'

loading...
website by Sargssyan