20.Փետրվար.2017
8-ամյա տղայի ամենամեծ ցանկությունը տորթն է. Հակոբյանների ընտանիքն օգնության կարիք ունի (ֆոտո) Ամեն անգամ Ադամի շիրիմի մոտ նոր նամակներ են գտնում (վիդեո) 7 մթերք, որոնք ՉԻ ԿԱՐԵԼԻ կրկնակի տաքացնել Աղասի Ենոքյան. «Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստվերային կառավարել Հայաստանը խորհրդարանի ընտրություններից հետո». «Փաստ»
Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգութ... 47-ամյա տղամարդու սարսափելի հիվանդությունը (Ֆ... Առավոտյան սուրճը՝ նիհարելու միջոց «Ինքը մի քիչ ջղայն, բայց լավ թեկնածու է, սիրե... ՊՐԵՄԻԵՐԱ. Արսեն Հայրապետյան «Ջան բալես» (տեսա... Աստղագուշակ՝ փետրվարի 20-ի համար Մխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը Բլեքբե... Ինչպիսի տեսք ունի Չակորը այսօր. նա արդեն 20 տ... ՊՐԵՄԻԵՐԱ. Սիրուշո - «Դեր Զոր» (տեսանյութ) 8-ամյա տղայի ամենամեծ ցանկությունը տորթն է. Հ... Ինչից է մահացել 33-ամյա ծննդկանը, ում են մեղա... Ռուսաստանի 1-ին ալիքով հայ աճպարարը ապշեցրել ... Եղանակը Հայաստանում Սպիտակցի Հայկոյի որդին իրենցի մեծ է երևում (ֆ... Օրվա կադրը. Նիվայի վարորդի անսպասելի արարքը, ... «Բանակում» հեռուստասերիալի Հակոբյանը կնոջ հետ... Զգույշ եղեք. ներկայումս հասարակական տրանսպորտ... Ինչպես 5 րոպեում ազատվել դեմքի սև կետերից «Զարմացած եմ»․ հեղինակավոր ամերիկյան պարբերակ... Մանչեսթերի ջրատարում հայտնաբերված աղբը շոկի ե... Ինչո՞ւ է կարմիր գինին օգտակար սրտի համար Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին... Իրադրությունն առաջնագծում Այսօր Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրն է.... Մարդու խառնվածքն՝ ըստ նրա ստորագրության

Պարզվում է Իրանի ներքին տնտեսական լարվածությունը կապ չունի Թրամփի ընտրվելու հետ . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ շրջանառվող տեսակետները, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ավելի կսրվեն ԱՄՆ–Իրան հարաբերությունները, որն էլ իր հերթին կանդրադառնա Իրանի ներքին տնտեսական իրավիճակի վրա, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ չի ստանձնել երկրի կառավարման ղեկը և դեռևս վաղ է կանխատեսելը, թե դրանք ապագայում ինչ հունով կընթանան: Ինչ վերաբերում է վերջերս Բարաք Օբամայի կողմից Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները երկարաձգելու մասին նոր հրամանագրի ստորագրմանը, ապա դրանք ավելի խորը արմատներ ունեն, որոնք դեռ երկար ժամանակ կշարունակվեն:
Իրանագետի տեղեկացմամբ՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ–ի սահմանած պատժամիջոցները եղել են ոչ միայն միջուկային ծրագրի շրջանակներում, այլև՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կանանց նկատմամբ խտրականությունների և այլ հարցերի շուրջ: Դրանից բացի, Իրանի հանդեպ եղել և շարունակում են գործել նաև առանձին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներ, որոնք արդեն 30 տարվա պատմություն ունեն և ամեն տարի վերաթարմացվում են:
«ԱՄՆ–ը ամեն տարի Իրանի հանդեպ իրականացվող պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնում է: Ինչ վերաբերում է Դոնալթ Թրամփի ընտրվելու պատճառով Իրանում տնտեսական լարվածության մեծացմանը, ապա նա դեռևս չի ստանձնել նախագահի լիազորությունները և Իրանի ներկայիս տնտեսական լարվածությունը պետք չէ կապել դրա հետ»,– ասաց իրանագետը:
Գ. Իսկանդարյանի կարծիքով՝ Իրանի ներկա տնտեսական լարվածությունն ավելի շատ պայմանավորված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, քանի որ Իրանի նախագահն իր հայտարարությունների միայն մի մասն է կարողացել իրականացնել: Մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը Իրանի նախագահը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու և պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում տնտեսական զարթոնք ապահովելու համար: Իրանագետի խոսքով, սակայն, Իրանի ղեկավարն իր խոստումների առաջին մասն է միայն իրականացրել և միջուկային ոլորտին վերաբերող պատժամիջոցները հանելու արդյունքում երկրի բյուջե մուտք գործած գումարները ոչ թե ուղղել է երկրի տնտեսության կայունացմանը, այլ օգտագործել է այլ նպատակներով:
«Գումարները ծախսվել են իրենց համար այլ կարևոր հարցերի վրա: Դիցուք՝ Սիրիայում որոշակի հարցեր լուծելու և Բաշար ալ Ասադի իշխանությունն ամրապնդելու վրա և գումարների մեծ մասն այստեղ ծախսելով, երկրի տնտեսությունը կրկին մնացել է խոցելիության մակարդակում»,– ասաց իրանագետը:
Դրանից էլ ծնվել է Իրանի ժողովրդի ներկայիս դժգոհությունը գործող կառավության նկատմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ– Իրան հարաբերությունների մեղմմանը, ապա իրանագետի տեղեկացմամբ, Ռոհանին Թրամփի ընտրվելուց հետո հայտարարել է, որ ով էլ ընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, այն որևէ կերպ չէր փոխի ԱՄՆ–Իրան հարաբերությունների ընթացքը:
«Իրանն ուշի–ուշով հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին: Եվ երբ Թրամփը ստանձնի լիազորությունները և այդ ժամանակ Իրանի դեմ որևէ հայտարարություն կամ գործողություն իրականացնի, ապա Իրանի կողմից շատ արագ և սուր արձագանքը չի ուշանա: Իրանն այն երկիրը չէ, որ որևէ բան հանդուրժի, բայց մինչ լիազորությունների ստանձնումը Թրամփի հայտարարություններին արձագանքելը մի փոքր ճիշտ չի լինի»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Loading...
website by Sargssyan