26.Ապրիլ.2017
Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է. «Փաստ» «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին փոխնախարար նշանակելու մասին. «Փաստ» Արամայիս Գրիգորյանը 7 անշարժ գույք և 4 ավտոմեքենա ունի. «Փաստ» Երևի բոլորն են տեսել երկու օր առաջ տեղի ունեցած Էլ-կլասիկոն, սակայն քչերն են նկատել մի բան, որը ցնցել է ողջ աշխարհը (տեսանյութ)
Տեսեք, թե Ագա Քանքանյանն ինչի է վերածել Արփի ... Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է.... «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն... Արամայիս Գրիգորյանը 7 անշարժ գույք և 4 ավտոմե... USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տ... Այն ինչ կատարվեց «Поле чудес»-ում՝ չէր եղել ե... Երևի բոլորն են տեսել երկու օր առաջ տեղի ունեց... Թուրքիան կրկին ԵԽԽՎ մոնիթորինգի տակ է. որոշու... Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսա... Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ու... «Մարտի 1–ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելի... Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությո... ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա. «Փաստ» Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մ... «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալի... Հանուն բարեկեցիկ Երևանի 100 հայեր, ովքեր փոխեցին աշխարհը Ինչպես Հայաստան մամը հրկիզեց իր ընտանիքը կոտո... ԴԱԺԱՆ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ Լոռիում. 26-ամյա կինը... Կարեն Կարապետյանի հայրական տունը ու նրա ծնողն... «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսներն այսօր (բ... Ադրբեջանում արգելափակել են ՏՆՏ հեռուստաալիքը ... 102 տարի անց Շուշան Պետրոսյանը գտել է տատի եղ... «Մենք երբևէ չենք խուսափել խոսել Երևանի առկա խ...

Էդգար Բադալյան. «Գոնե ամիսը մեկ անգամ ամեն մի դպրոցահասակ երեխա պետք է այցելի որևէ թատրոն»

Past.am-ի հյուրն է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը.

– Պարոն Բադալյան, վերջին տարիներին բավականին մտահոգություններ են հնչել հանդիսատեսի հաճախելիության նվազման մասին: Իսկ հանդիսատեսն իր պահանջներով ու տեսակով փոխվե՞լ է:

– Չեմ կարող ասել փոխվել է, թե ոչ, բայց հաճախելիությունը այս տարի նվազել է, դա էլ երևի կապված է մարդկանց սոցիալական և ֆինանսական վիճակի հետ: Բայց հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ մանկական ներկայացումները մեզ մոտ միշտ լեփ–լեցուն են, և երևի կա լավ տենդենց դրանում՝ մեր հանդիսատեսի մեջ փոքրուց պիտի սերմանել սերը դեպի թատրոն:

 

– Այսօրվա տեխնիկական հնարավորությունները՝ օնլայն ֆիլմեր դիտել, տանն ունենալ 80 կամ ավելի հեռուստաալիքներ, թատրոնից խլո՞ւմ են հանդիսատեսին:

– Ինչ–որ չափով խլում են: Երբ հանդիսատեսը հեռուստատեսությամբ տեսնում է մեր բոլոր դերասաններին, մի մասը ցանկություն է ունենում գալ թատրոնում ևս տեսնել, մի մասն էլ ասում է՝ «դե տեսանք էլի»:

 

 Ո՞ր խնդիրներն են բնորոշ հայաստանյան բոլոր թատրոններին:

– Հանդիսատեսի խնդիրն է, եթե կա հանդիսատես՝ նշանակում է թատրոնն ունի ստիմուլ. ինչքան շատ ծափեր, նաև այդքան շատ եկամուտ և առաջընթաց:

– Մշակույթի նախարարի փոփոխությունը թատրոնին ի՞նչ կտա: Եվ ընդհանրապես, թատրոնի զարգացման համար ի՞նչ նշանակություն ունի, թե ով է ղեկավարում մշակույթի ոլորտը:

– Արմեն Ամիրյանին շատ լավ եմ ճանաչում, նա բավականին «եփված» է, գիտի ինչ է թատրոնը, կինոն ու հեռուստատեսությունը: Անձը կարևոր չէ, կարևոր է ծրագիրը: Ինչպես կինոյի, այնպես էլ թատրոնի համար պիտի օրենք լինի: Ազգային ժողովում պիտի օրենք ընդունվի թատրոնի և կինոյի վերաբերյալ: Հասկանո՞ւմ եք, պիտի հսկողություն լինի, թե ինչ է ցուցադրվում թատրոնների բեմերում:

– Դա արդեն գրախոսություն չի՞ լինի:

– Ոչ, չի լինի գրախոսություն, դա կօգնի ճաշակի ձևավորմանը: Այն ժամանակ մեր մեծերը՝ Փափազյանը, Աճեմյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, երբեք չեն խնդրել, որ ինչ–որ մարզ գնան ներկայացում ցույց տալու համար, իրենց հրավիրել են: Իսկ հիմա թատրոնները գնում են մարզեր և խնդրում, որ ներկայացումներ տանեն: Երբ ես սովորում էի դպրոցում, մենք շատ էինք ներկայացումների գնում, և դա ոչ մեր ցանկությամբ, այլ մեզ պարտադրում էին գնալ նայել, որից հետո մենք դպրոցում դասի ժամանակ քննարկում էինք այդ ներկայացումները: Իսկ հիմա այդ երույթը չկա, այլևս չի թույլատրվում, հիմա դա կոչվում է դրամահավաք: Ես նախարարի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կբարձրաձայնեմ նաև այդ հարցը: Գոնե ամիսը մեկ անգամ ամեն մի դպրոցահասակ երեխա պետք է այցելի որևէ թատրոն:

– Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում հաճախակի են բեմադրվում արտասահմանյան մեր ժամանակների հեղինակների ստեղծագործությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման քաղաքականության որդեգրումը: Հանդիսատե՞սն ունի նման պահանջարկ, թե այս դեպքում թատրոնն է օրակարգ և խաղացանկ ձևավորում:

– Այո, մի ժամանակ մենք վերցնում էինք արտասահմանյան հեղինակների գործերը, մի քիչ ադապտացնում, հայկականացնում, իսկ հիմա արդեն ունենք հայ հեղինակների գործեր: Մեր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը և՛ ֆիլմի սցենարներ է գրում, և՛ պիեսներ, իր կողմից գրված արդեն երրորդ ստեղծագործությունն է փորձերի ընթացքում: Արսեն Գրիգորյանը հեքիաթներ ունի բեմադրած, բեմադրիչներից Գառնիկ Սեյրանյանն էլ է նոր գործեր արել:

– Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում վերջին կես տարում բավականին փոփոխություններ տեղի ունեցան. նոր բեմադրիչներ, նոր ներկայացումներ, նոր դերասաններ: Ի՞նչն է պատճառը:

– Սկսենք նրանից, որ թատրոնը փոխեց իր գեղարվեստական ղեկավարին: Գեղարվեստական ղեկավարի փոփոխությունը իր հետ բերեց նոր շունչ, նոր ոճ: Բեմադրությունների ձևավորման մեջ նոր նկարչուհի ունենք՝ Վիկտորյա Հովհաննիսյանը, ով Շվեյցարիայում է սովորել ու ապրել, ընտանիք ունի այնտեղ, բայց եկել է Հայաստան և իր ստեղծագործական աշխատանքն է անում: Փոխվեց մեր զգեստների նկարչուհին, ով նաև «Կյանք ու կռիվ», «Պապ 005» ֆիլմերի նկարչուհին է: Փոփոխություններից ամենակարևորն այն է, որ այս տարի արդեն իսկ հինգ պրեմիերա ենք ունեցել և մինչև տարեվերջ դեռ երկուսն էլ կունենանք:

– 2017 թ. հանդիսատեսը ի՞նչ ակնկալի Մկրտչյան թատրոնից: Նոր ներկայացումներ կլինե՞ն:

– Անշուշտ կլինեն: Եթե մենք այս տարվա մեջ արեցինք յոթ, ապա համոզված եմ, որ 2017 թ. մինիմում տասը նոր ներկայացում կունենանք՝ և՛ մանկական, և՛ մեծերի: Ստեփանակերտի թատրոնի կողմից համագործակցության առաջարկ ենք ստացել: Համատեղ երկու ներկայացում ենք պատրաստվում անել՝ երկու թատրոնների դերասաններ, երկու թատրոնների ռեժիսորներ ու տնօրեններ կմիավորվեն՝ միասին և՛ մեծերի, և՛ փոքրերի համար ներկայացումներ ստեղծելու համար: Փորձերն էլ այնպես ենք անելու, որ մի մասը լինի Երևանում, մի մասը՝ Արցախում: Եվ ցանկություն կա այդ ներկայացումներով շրջել Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
website by Sargssyan