21.Հոկտեմբեր.2017
Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը. «Փաստ» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան. «Փաստ» Դպրոցը փլվում է. «Փաստ» Վարկ է վերցրել և անմիջապես պարտքով տվել. «Փաստ»
Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացն... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Դպրոցը փլվում է. «Փաստ» Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությա... Վարկ է վերցրել և անմիջապես պարտքով տվել. «Փաս... ՊՆ աշխատակիցը 12 միլիոն դրամի պարտատոմս ունի.... 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդնե... Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշ... Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագի... Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարա... Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն... 10 հայ աստղեր, որոնք այժմ ավելի գեղեցիկ են, ք... Պապիկի պարը ցնծել է ամբողջ ինտերնետը Հայերը Ամերիկայում Ամենաիրական բաղադրատոմսը իսկապես նիհարելու հա... Կանանց ո՞ր սխալներն են վանում տղամարդկանց սիր... Ալավերդու փրկարարներն ու ոստիկանները, Դեբեդ գ... Լսողությունը ստուգող ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ լսողու... Ծննդատնից՝ հոգեբուժարան.... Տապասիան իրական կյանքում մահացել է Ինչպե՞ս պատասխանել երեխայի տված «բարդ» հարցեր... 10 իրեր, որոնք հաջողություն են բերում տանը. Ի... Մայր ու որդի մարդակեր են... ՈՒ ՍԱ ՀԱՅՐ Է ԿՈՉՎՈՒՄ... գորիսցի տղամարդը բռնա... Եղել եմ «Կյանքի խոսք»-ում, բայց դա աղանդ չէ. ...

Միջազգային կառույցներն անուղղակիորեն արձանագրում են, որ Ադրբեջանն ագրեսոր երկիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է` ՄԱԿ, ԵԱՀԿ և միջազգային այլ կառույցների հայաստանյան ներկայացուցչությունները ներքին հրահանգ ունեն Նոյեմբերյանի տարածաշրջանով Թբիլիսի մեկնելիս երթևեկել ոչ թե միջպետական՝ Երևան–Սևան–Դիլիջան–Իջևան–Նոյեմբերյան ավտոմայրուղիով, այլ Երևան–Ապարան–Սպիտակ–Վանաձոր–Ալավերդի–Նոյեմբերյան ճանապարհով:
Միջազգային կառույցների` դեպի Հայաստանի հյուսիսային դարպաս համարվող Նոյեմբերյան տանող երթուղու նման ընտրությունն իրականում պայմանավորված է նրանով, որ երկրորդ ճանապարհը, ըստ նրանց, ավելի անվտանգ է: Սրանով փաստորեն թե՛ ՄԱԿ–ը, թե՛ ԵԱՀԿ–ն, և թե՛ մնացած միջազգային կառույցներն արձանագրում են, որ իրականում Ադրբեջանն ագրեսոր երկիր է և ցանկացած պահի կարող է թիրախավորել ոչ միայն Հայաստանի միջպետական մայրուղիով երթևեկող հայաստանցիներին ու տարածքով անցնող մարդկանց, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր, ի դեպ, ի տարբերություն սովորական քաղաքացիների, հիմնականում երթևեկում են տարբերանշաններ ունեցող ավտոմեքենաներով:
Փաստորեն, միջազգային կառույցների ներկայացուցիչները, թեև խուսափում են Ադրբեջանին որպես ագրեսոր որակել և իրերն իրենց անուններով կոչել, բայց այս քայլով ապացուցում են, որ Ադրբեջանի ով լինելու մասին լավ գիտեն, իսկ իրենց անատամ հայտարարություններն ու Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող կրավորական կեցվածքը լոկ ցուցադրական բնույթ ունեն:
Մնում է կոչ անել այս կառույցների ղեկավարներին, որ բացեն փակագծերը և դիվանագիտական ժպիտի տակ փաթեթավորած վախերի մասին ոչ թե լռեն, այլ ընդհակառակը` Ադրբեջանի ագրեսոր լինելու մասին բարձրաձայնեն միջազգային ատյաններում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan