15.Դեկտեմբեր.2017
Ինչպես ստուգվել և կանխել շաքարային դիաբետը, «Փաստ» Ամուլսարի վերաբերյալ ՀԿ–ների հայցը կքննվի մեկուկես տարի անց. «Փաստ» 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին. «Փաստ» Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է. «Փաստ»
Ոչ ոք կենդանի դուրս չի եկել այս գինեկոլոգի սե... Գյումրիի մանկական խաղալիքի խանութներից մեկում... Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարներ... Ուղեղի համար վտանգավոր 10 սովորություն, որոնց... Ձախ Հարութի պրոդյուսերը` նոր տեսահոլովակի և ե... Երևանում տեսախցիկները արձանագրել են հանցագործ... Հիմա, մեկ տարի անց, կամ թե տասը ու հարյուր տա... «Մեր բակի» դերասանները 20 տարի անց. ինչպես են... Ո՞ւմ և ինչի՞ պատճառով Էլեն Ասատրյանն ու նրա ս... Թակուր Սահաբի հուղարկավորությունը. Ուղիղ միաց... Բացառիկ...Բոլոր մանրամասները Ապրիլյան պատերազ... Սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը ... Ադրբեջանում տղա է ծնվել, ում սեռական օրգանը մ... Հնդկական ցուցահանդես Հայաստանում. Հայաստան են... Հայտնաբերվել է անօրինական դիահերձարան բնակելի... Թաթուլ Ավոյանի նոր բոցերը պայթեցրել են համացա... Բացահայտում, որը ցնցում է համացանցը. Բիբլյա, ... Խայտառակություն. Ռոզա Ֆիլբերգից նման բան հաստ... Հայրը թողեց ,գնաց. Երեխան ամեն ինչ նվիրում է ... ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի.... Ինչպես ստուգվել և կանխել շաքարային դիաբետը, «... Նոր սկանդալ. Արամ mp3-ն սկսել է բանբասել (սկա... Սեքսով են զբաղվել մեքենային մեջ (սկանդալային ... Ինչ է Պատահել Մարինկա Խաչատրյանին, որ մերժել ... Ավագ Հարությունյան. «Պետական տուրքի մասին օրե...

Մշակույթի պակասը բերում է բարբարոսության

Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.

– Մի քանի օր առաջ Դուք և մի խումբ արվեստագետներ Արցախում հանդիպեցիք ՀՀ նախագահի հետ: Որքան գիտեմ, հանդիպման նախաձեռնությունը մտավորականներինդ էր: Ո՞րն էր հանդիպման անհրաժեշտությունը:

– Այդ հանդիպումը կդիտեի Արցախ մեր այցի ընդհանուր կոնտեքստի մեջ: Որովհետև Արցախում մենք հանդիպեցինք նաև ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, մշակույթի նախարարի հետ: Այցելեցինք զորամասեր: Եղանք Շուշիի թանգարանում, եկեղեցում, մզկիթում: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, միշտ էլ հետաքրքիր է առաջին դեմքից իմանալ իրավիճակը, զարգացումները: Այդ առումով պատասխանը նաև հուսադրող էր, քանի որ նախագահն ասաց` վիճակը կայուն է: Մենք ինքներս տեսանք, թե վերջին ամիսներին ինչ մեծ ուշադրություն է դարձվել ամենաժամանակակից մեթոդներով պաշտպանություն կազմակերպելուն: Որոշակի փոփոխություններ կան ռազմական ստրատեգիայի մեջ, և եթե «ապրիլը» կրկնվի, ապա հակահարվածը մի փոքր այլ կլինի: Բայց մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց` օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել: Իսկ դա նշանակում է, որ ուշ թե շուտ, խոսելու է զենքը:
Շատ կարևոր է, որ այսպիսի ռազմականացված վիճակում գիտակցվում է թիկունքի և ավանգարդի կապի անհրաժեշտությունը: Օրինակ, դեռ երկու շաբաթ առաջ ՊՆ–ի նախաձեռնությամբ ես Արցախում էի: Պայմանավորվեցինք, որ ապրիլին մեծ հյուրախաղերով կգնանք Ղարաբաղ, ներկայացումներ կխաղանք ոչ միայն շրջկենտրոններում, այլև զորամասերում, միգուցեև առաջնագծում: Եվ դա ճիշտ է:

– Իսկ նախագահի հետ հանդիպումը որքանո՞վ էր անկեղծ: Ձեզ գոհացրի՞ն պատասխանները:

– Անկեղծության վերաբերյալ չեմ կասկածում, բայց ամեն անկեղծ պատասխան չէ, որ կարող է բավարարել: Հարցադրումները շատ տարբեր էին: Անձամբ ինձ շատ է մտահոգում այն ագրեսիվությունը, որ ամուր արմատներ է ձգում մեր հասարակության մեջ: Եվ ես նախագահին ասացի, որ բռնության այդ գաղափարախոսության դեմ կարելի է պայքարել միայն մշակույթով: Եվ այդ առումով մեծ պրոբլեմ եմ տեսնում մշակութային կրթության հարցում: Այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին դրանով, տարբերություն չեն տեսնում մշակութային կրթության և ժամանցի միջև: Թատրոնը, դասական համերգը, թանգարանն ու պատկերասրահը նույն դաշտում են, ինչ կարուսելը:

– Սա մշակութային պետական քաղաքականության բացակայությա՞ն հետևանք է:

– Կարծում եմ` մշակույթի սխալ ընկալման խնդիր է: Մշակույթը միայն արվեստի գործերը չեն: Մշակույթը նաև ամենատարբեր մակարդակներով մարդկային հարաբերություններն են, նույնիսկ կենցաղային հարցերը: Փորձը ցույց է տալիս` մշակույթի պակասը բերում է բարբարոսության: Սա միանշանակ է: Եվ եթե ուզում ես պայքարել դրա դեմ, միակ ձևը մշակույթն է: Իսկ մշակել նշանակում է ազնվականացնել արմատը:

– Ձեր ասածի ընկալումը, կարևորումը կա՞:

– Ես համոզված եմ, որ եթե հասարակության մեջ ձևավորվի հասարակական պահանջ, դրան չարձագանքել հնարավոր չի լինի: Այդ պահանջը պետք է գա ներքևից: Ի՞նչ է` մենք սպասում ենք, որ մեզանում քաղաքակիրթ կյանքը կսկսվի նախագահի՞ց: Քավ լիցի: Սա միամտություն է: Մեկ մարդ, մեկ կուսակցություն, տասը կուսակցություն դա չեն կարող անել: Մենք բացառել ենք մարդ դառնալուն միտված մեր ինքնակատարելագործման ամենակարևոր սկզբունքը: Բոլոր բացատրությունները, որ մենք դեռ պատրաստ չենք, որ անցումային փուլում ենք, որ սոցիալական դժվարին վիճակ է, ինձ համար անընդունելի են: Մարդ դառնալու համար որևէ արգելք չկա:

– Բայց չե՞ք կարծում, որ պետությունը գոնե պետք է ազդակներ տա, որպեսզի հասարակության առողջ բջիջներն էլ ակտիվանան:

– Իհարկե: Շատ կարևոր է սեփական օրինակը: Երկրորդ` հասկանալ, որ մշակույթն ու ժամանցը տարբեր են: Երրորդ` տեղ տալ կրթված մարդկանց: Իշխանությունն ունի՞ դեր` մեծագույն: Եթե հասարակությունը տեսնում է, որ կիրթ, տաղանդավոր մարդիկ կարողանում են հասնել ինչ–որ բանի, սկսում է ձգվել: Եթե տեսնում է, որ անգրագետ, «բռի կոպալները» դառնում են հարուստ, իշխանավոր, ասում է` արժեքները սրանք են: Սա է խնդիրը` ցույց տալ, թե որոնք են արժեքները: Իսկ մարդն ինքն է ընտրում:

Արփի Սահակյան

Past.am 

loading...
website by Sargssyan