18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Արիֆ Մամեդով. «Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Չնայած վերջին օրերին սահմանին տիրող լարվածությանը, կողմերը պատրաստակամություն էին հայտնել հավատարիմ մնալ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և հանդիպումը չչեղարկել: Այդ հանդիպման ու ընդհանրապես ԼՂ հակամարտության կարգավորմանն ու այդ համատեքստում հայ–ռուսական ու ադրբեջանա–ռուսական հարաբերությունների մասին Turan կայքը զրուցել է ադրբեջանցի դիվանագետ, ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում Ավստրիայում բնակություն հաստատած քաղաքական վտարանդի Արիֆ Մամեդովի հետ:

– Ես վատատեսորեն եմ տրամադրված: Այս պահին Հայաստանը պատճառ չունի գնալու զիջումների: Հայերը հասկանում են, որ Բաքուն շփման գծում լարվածության աճի է գնում ամեն անգամ, երբ երկրի ներսում իրավիճակը շիկանում է: Հայերին միանգամայն ձեռնտու է առկա ստատուս–քվոն: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասկանում է, որ Մամեդյարովը ոչինչ չի որոշում: Եթե նույնիսկ նրանց հանդիպումը կայանա, ապա միայն բանակցային խաղաղարար գործընթաց պատկերելու և ոչ թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար:

– Շատերը պնդում են, որ Հայաստանի գործողությունների թիկունքում կանգնած է Ռուսաստանը:

– Ադրբեջանա–ռուսական հարաբերությունները որևէ առաջընթացի նախաշեմին չեն գտնվում: Այդ հարաբերությունները պետք է ընկալել Ռուսաստանի համար հաջող ավարտված G20–ի, ավելի կոնկրետ՝ Թրամփի ու Պուտինի հանդիպման արդյունքների համատեքստում: Մոսկվան ակնհայտորեն նյարդայնացած է «գահաժառանգության» պլանից և Բաքվի իշխանությունների՝ երկրի ներքին խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով Ղարաբաղում իրավիճակը լարելու փորձերից: Իսկ այսօր Ղարաբաղում իրավիճակը լարելը Մոսկվայի շահերից չի բխում: Այսօր Մոսկվան շատ ավելի կարևոր աշխարհաքաղաքական հարցեր ունի: Կարծում եմ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ խիստ մեսիջ ունի Պուտինից՝ հասցեագրված բոլոր ուղղություններով սնանկացած Ադրբեջանի ռեժիմին:

– Դուք հաջողված համարեցիք Թրամփի ու Պուտինի բանակցությունները: Նույնիսկ եթե դրանք համարենք այդպիսին, դրանք ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի հետ:

– Նախագահները զրուցել են ավելի քան 2 ժամ՝ նախատեսված 40 րոպեի փոխարեն: Հասկանալի է, որ քննարկվել է աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակ: Այո, երկրների միջև կան տարաձայնություններ միջազգային շատ հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ առկա է երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին փոխըմբռնում:

– Համարում եք, որ նախագահները քննարկել են մեր երկրի հետ կապված հարցե՞ր:

– Պուտինի ու Թրամփի քննարկած կարևոր թեմաների մեջ Բաքվի ռեժիմի ճակատագրի հարցը չի մտնում: Սնանկացած ռեժիմը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում կողմերի համար: Նրա ճակատագիրը որոշվելու է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առավել կարևոր գլոբալ հարցերի լուծման փաթեթի շրջանակներում:

– Դուք չեք կարող հերքել, որ Ադրբեջանը հետաքրքիր է Մոսկվայի ու Վաշինգտոնի համար:

– Ամենակարևորն այն է, որ ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում: Պուտինը հատուկ ծառայությունների սպայի մտածելակերպ ունի: Եթե պայմանավորվում են մի բանի մասին, իսկ հետո խոստումը չեն կատարում, անմիջապես կորցնում են նրա վստահությունը: Չնայած Մոսկվան չընդունեց «գահաժառանգության» պլանը, Ալիևը գնաց այդ քայլին և արդեն կարելի է ասել, որ տանուլ է տվել: Ղարաբաղում իրավիճակի սրման վրա խաղադրույք անելը նույնպես հարուցեց Մոսկվայի դժգոհությունը: Վաշինգտոնն էլ դժգոհություններ ունի Բաքվից՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված: Բացի այդ, ռեժիմի սնանկացման վերաբերյալ ամեն օր մամուլում ջրի երես դուրս եկող սկանդալները Ռուսաստանի ու ԱՄՆ–ի իմիջի համար չափազանց անցանկալի են դարձնում ցանկացած կապ այդ վարչակարգի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan