18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

TAP–ը շահագործման կհանձնվի 2020–ին. մի՞թե. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայում Թուրքիայի համար հիմնական գերակա նախագծերից մեկը «Հարավային գազային միջանցքն է: Այդ նախագծի հիմնական մասերից մեկի՝ TANAP–ի միջոցով Ադրբեջանից Թուրքիա կարտահանվի 6 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 10 մլրդ խմ: TANAP–ը շահագործման կհանձնվի երկող տարվա կեսերին: Ապագայում այդ նախագծին կարող են միանալ մերձկասպյան երկրները, նաև Մերձավոր արևելքի երկրները: Իսկ TAP–ը, որը TANAP–ի շարունակությունն է, շահագործման կհանձնվի 2020 թ.»,– այս մասին Ստամբուլում կայացած Նավթային համաշխարհային կոնգրեսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Հարավային գազային միջանցքի համար արդյունահանման հիմնական աղբյուրը լինելու է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից արդյունահանվող գազը: Ժամանակին ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2–ի գազը Եվրոպա կհասնի 2014–ին: Այժմ այդ ժամկետը, ըստ Էրդողանի, 2020–ն է: Նախնական շրջանում ենթադրվում էր, որ այն Եվրոպա կհասնի Nabucco–ի միջոցով և որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցի ռուսական գազի հետ: Այժմ Nabucco–ն այլևս չկա: Ուստի փորձ է արվում TAP–ի միջոցով գազը հասցնել արդեն Եվրոպայի հարավ՝ մինչև Իտալիա, որտեղ այն մրցակցելու է ոչ թե ռուսական, այլ լիբիական և ալժիրական գազի հետ: Ընդ որում, Ադրբեջանը բարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, թե TAP–ի շնորհիվ դառնալու է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը, նրա էներգետիկ այլընտրանքը: Միայն թե անհասկանալի է, թե դեռևս չկառուցված գազատարով և ընդամենը 10 մլրդ խմ մատակարարվելիք գազով ինչպե՞ս է դառնալու այլընտրանք այն դեպքում, երբ Եվրոպայի գազի պահանջարկը 500 մլրդ խմ է: Բայց այս ամենը դեռ հարցի մի մասն է:

TAP–ի շինարարությունը Իտալիայի տարածքում արդեն երկար ժամանակ է վտանգված է: Այս տարվա սկզբից իտալական Սալենտո շրջանում կրքերը չեն հանդարտվում: Խողովակաշարի շինարարության համար անհրաժեշտություն էր առաջացել վերատնկել բազմամյա ձիթենու ծառեր: Սրան դեմ էր հանդես եկել No TAP նախաձեռնությունը, որի ղեկավարը իտալացի ընդդիմադիր գործիչ, դերասան ու երգիծաբան Բեպե Գրլիոն է: Մի քանի անգամ նախաձեռնող խմբին հաջողվել էր ձախողել և կասեցնել շինարարությունը: Սակայն վերջին ամսում այն բավականին մեծ արագությամբ առաջ էր ընթանում:

Եվ ահա պարզվում է, որ մի խումբ գիտնականներ ու իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են հղել Եվրահանձնաժողովին՝ խնդրելով հրաժարվել TAP–ի կառուցումից: Դիմումի հեղինակները համոզված են, որ «գազամուղի շինարարությունը կվատացնի Եվրոպայի էկոլոգիական վիճակը»: Բացի այդ, գազամուղի կառուցման դեպքում Եվրոպան չի կարողանա կատարել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը:

Դիմումն ստորագրած կազմակերպություններից են Greenpeace–ը, Bankwatch Network–ը, Friends of the Earth Europe–ը, Climate Action Network Europe–ը և այլք: Նրանք նաև կոչով դիմել են եվրոպական բանկերին՝ չծախսել հարկատուների գումարներն այդ նախագծի վրա:

Ավելին, նախագծին դեմ հանդես եկողների շարքերն անսպասելիորեն համարել է նաև Սալենտո մարզը ներառող Ապուլիա նահանգի ղեկավար Միքելե Էմիլիանոն: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մեկ այլ գազամուղի շինարարությանը, որը Բալկանները միացնում է Ապուլիայի հետ: Խոսքը Eagle LNG նախագծի մասին է:

Այնպես որ, Էրդողանի նշած 2020 թ. դեռ կարող է ձգձգվել: Առավել ևս, որոշ փորձագետներ, հատկապես Ադրբեջանում, պնդում են, որ Իտալիայում տեղի ունեցող իրադարձությունները պատահական չեն: Դրանցից առնվազն օգտվում է ռուսական կողմը, որը փորձում է առաջ մղել իր՝ «Թուրքական հոսք» նախագիծը, որի միջոցով արդեն ռուսական գազը պետք է հասնի Եվրոպա: Թե էներգետիկ այս պատերազմներն ինչպես ավարտվեն, դեռ այնքան էլ պարզ չէ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan