16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

ԼԳԲՏ համայնքին վերաբերվող ֆիլմերի և դրանց ցուցադրության շուրջ ծավալված աղմուկի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հարցերին պատասխանում է կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը

– Պարոն Մաթոսյան, ասում են, որ նաև Դուք եք արգելել,, պարտադրել այն երկու ֆիլմերի ցուցադրությունը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, որոնք վերաբերվում են ԼԳԲՏ համայնքին: Այդպե՞ս է:

– Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Բայց ես իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ արտահայտել: Եթե այդպիսի ֆիլմեր կան, ես դեմ եմ դրանց ցուցադրությանը:

– Դրանց պատճառով ամբողջ մի ծրագիր է հանվել ցուցադրությունից. երեսունից ավելի ֆիլմ: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ աշխատել են, ստեղծագործել են ու հիմա զրկված են իրենց աշխատանքը ներկայացնելու հնարավորությունից:

– Միանգամայն իրավացի եք: Մյուս ֆիլմերի ցուցադրությունը փառատոնից հանելու կարիքը չկար:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ հանեցին: Բավարարվեին այդ երկու ֆիլմով:

– Միանգամայն իրավացի եք: Ձեր կարծիքն ու տեսակետը ճիշտ են:

– Իսկ Դուք ո՞նց եք հիմնավորում Ձեր դիրքորոշման արդարացիությունը:

– Ես հիմա հիմնավորել չեմ կարող: Որովհետև երբ ինֆորմացիա ստացա, ընդամենը որպես քաղաքացի ես դեմ եղա նմանատիպ ֆիլմերի ցուցադրությանը: Այդպես էլ ասել եմ:

– Որպես արվեստագետ և՞ս դեմ եք:

– Այո, որպես արվեստագետ էլ եմ դեմ նման ֆիլմերի գոյությանը:

– Դա չի՞ կարելի դիտել արդեն որպես գրաքննություն արվեստի ոլորտում:

– Արվեստի ստեղծման հարցում ես կողմնակից եմ փոքրիկ գրաքննությանը: Դուք կարդացե՞լ եք ԱՄՆ–ի` ազատ այդ երկրի Հեյսիի օրենսգիրքը: Այն ֆիլմերի ատադրության բարոյական օրենսգիրքն է, ըստ էության: Նախատեսում է, որ ամեն ինչ պետք է չափավորված լինի: Ճիշտ է, որոշ չափավորումներ 60–ական թվականներին հանվեցին, բայց Հեյսիի կոդեքսը, կոդավորված, մինչև հիմա գործում է ամերիկյան կինոյում:

– Իսկ արվեստագետի ազատ ստեղծագործելու իրավունքը չի՞ տուժում այս դեպքում:

– Չեմ կարծում, որ արվեստագետի ազատ ստեղծագործելու իրավունքը նման դեպքերում տուժում է: Նա ինչ ցանկանում է` թող անի. իր գործն է: Բայց ինձ չթելադրի իր ֆիլմը:

Ես պրոֆեսիոնալ եմ, և ֆիլմը դիտելուց հետո կարող եմ վերջնականապես իմ կարծիքն ասել:

– Այսինքն` չեք դիտել, բայց դեմ եք:

– Այո: Որովհետև ես այդ թեմայով ֆիլմերին կամ արվեստի այն գործերին, որտեղ արծարծվում է տվյալ թեման, դեմ եմ ընդհանրապես:

– Իսկ Կինոմիությունը և՞ս Ձեզ պես է մտածում:

– Ես Կինոմիության փոխարեն չեմ կարող պատասխանել: Պարզապես ես՝ որպես Կինոմիության անդամներից մեկը, այդպես եմ մտածում:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan