18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Մարինկա Խաչատրյանը հերթական անգամ խայտառակ եղ... Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ...

Պահպանողականությունը և փոփոխություններից մեր վախերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան Վարդան Ջալոյանը

– Պարոն Ջալոյան, շատ քաղաքագետներ և փորձագետներ մեր ներկա իրավիճակը գնահատում են որպես քաղաքականապես ամորֆ իրավիճակ: Դուք և՞ս այդպես եք մտածում:

– Քաղաքական առումով չեմ կարծում, որ մեզ մոտ ամորֆ իրավիճակ է: Ցավոք սրտի, շատ էլ որոշակի է իրավիճակը: Ես մի անգամ արդեն նշել եմ, որ մենք ունենք մի քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը, որը, ըստ էության, ամեն ինչի կուսակցություն է: Եթե նայում եք մեր նախարարներին, ապա նրանց մեջ կարող եք և՛ նացիոնալիստների հանդիպել, և՛ լիբերալների և՛ այլ գաղափարակիրների:

Եվ եթե ասում ենք ամորֆ վիճակ է, ապա այն յուրահատուկ ամորֆություն է: Որովհետև կա մի կուսակցություն, որը բավականին անտրտունջ է, որպեսզի իրենում ներառի և՛ նժդեհականների, և՛ արևմտականների: Այսինքն` կուսակցություն է, որտեղ միայն մեկ սկզբունք գոյություն ունի` լինել իշխանության և պահպանել այդ իշխանությունը: Այլ սկզբունքներ այնտեղ չկան:

Գուցե առաջին հայացքից երևում է, որ դա ամորֆություն է: Բայց իմ կարծիքով այն բավականին որոշակի ստրատեգիա է, այն է` ամեն րոպե փոխել կարծիքը, ամեն րոպե փոխել ուղղությունը, ամեն րոպե փոխել տեսակետները, միայն թե մնալ իշխանության գլխին:

– Իսկ կարո՞ղ ենք նաև հակառակ կողմից գնահատել` այս կուսակցությունն ամեն ինչ ներառել է իր մեջ:

– Այո, իհարկե: Օրինակ, Հանրապետական կուսակցությունը ընդհանրապես գորշ կուսակցություն է: Եվ իր գորշությունը այն տարածում է նաև այլ կուսակցությունների ու քաղաքական ուժերի վրա: Վերջիններս էլ կարծես թե, այլևս դիմագիծ չունեն:

Իմ կարծիքով` այս կուսակցության հիմնական սկզբունքը կարտելային համաձայնությունն է: Այսինքն` նրա հիմնական քաղաքականությունը սա է` եկե՛ք պայմանավորվենք: Իսկ այս դեպքում քաղաքական դաշտից անհետանում է սկզբունքայնությունը:

– Նշանակում է` կարող ենք ասել, որ մեր երկրում փաստացի միակուսակցական համակարգ է: Իսկ բազմակուսակցականության մասին խոսակցությունները ընդամենը ֆոն են:

– Ո՛չ, ինչո՞ւ: Կան քաղաքական գործիչներ, որոնց կառույցները կուսակցություններ համարելը շատ դժվար է: Եվ դա` նրանց հետևողների ոչբազմաքանակության պատճառով: Կան մարդիկ էլ, որոնք երևում են միայն մեդիայով: Եվ չեմ հիշում, որ նրանք քաղաքական հստակ դիրքորոշումներ և սկզբունքներ արտահայտեն:

– Այդ դեպքում ինչի՞ համար են նրանք:

– Հեռուստատեսությամբ երևալու համար: Սա շատ կարևոր ֆունկցիա է: Որովհետև մարդիկ հեռուստատեսություն են նայում: Իսկ երբ քաղաքական գործչի միակ ֆունկցիան հեռուստատեսությամբ երևալն է, նշանակում է արդեն ողջ քաղաքականությունը դառնում է կեղծ:

Բայց դրանք պայմանավորված են որոշակի Path-dependence–ով.: Այսպիսի արտահայտություն կա տնտեսագետների մոտ: Երբ դուք ընդունում եք ինչ–որ որոշումներ, արդեն դրանից հետո ամեն ինչ շարժվում է իներցիայով: Եվ արդեն ոչ մի նոր բան չես կարող բերել, ոչ մի բան փոխել հնարավոր չէ: Իհարկե, այնուամենայնիվ, կարող ես փոխել, բայց` հսկայական ջանքերի գնով: Բանն այն է, որ կարծես թե արդեն բոլոր կարևոր որոշումներն անցյալում են:

– Իսկ ինչպե՞ս փոխենք ստեղծված իրավիճակը, կամ նոր գաղափարներ բերենք: Հնարավո՞ր է դա:

– Կարծում եմ հնարավոր է: Մեր քաղաքական գործիչներն արդեն 20 տարվա ստերեոտիպեր ունեն: Նրանց մոտ ստեղծված են կլիշեներ: իսկ եթե դու օգտագործում ես կլիշեներ, իսկ կլիշեն քարացած վիճակն է, իրավիճակն էլ է մնում քարացած:

– Ճանապարհը ո՞րն է:

– Ճանապարհը գուցե էվոլյուցիո՞ն զարգացման մեջ է: Օրինակ, Հանրապետական կուսակցության հին կադրերին փոխարինում են երիտասարդ կադրերը: Այսպես եմ ասում, որովհետև, կարծես թե, իշխանափոխության նշույլ այլևս չի երևում: Գուցե արդեն նրանք կա՛մ կոսմետիկ, կա՛մ էլ կարևոր փոփոխություններ կանեն մեր կյանքում:

Եվ ամենակարևորը` փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են հատկապես երիտասարդների համար: Որովհետև նրանք ուզում են հաջողությունների հասնել, կամ կարիերա անել, կամ աչքի ընկնել:

Երևի սա է միակ ու վերջին ռեսուրսը:

– Այսինքն` ամեն ինչ թողնենք ապագայի վրա, երբ երիտասարդները կմտնեն քաղաքականություն ու ինչ‑որ բան կպարտադրեն:

– Սովետական Միության ժամանակ կար մի գլխավոր քարտուղար` Չեռնենկո, որին ժողովուրդն ասում էր Մեռնենկո: Այսինքն` նա համարյա մեռած էր, բայց գտնվում էր իշխանության ղեկին: Իսկ մեզ, անշուշտ, հեղափոխական դեմքեր են հարկավոր, հարկավոր են իրավիճակը փոխելու վճռականություն ունեցող մարդիկ:

Իսկ բանն այն է, որ հիմնական խնդիրը ռեսուրսների բաշխման մեջ է: Կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կասեն, որ մեր երկրում ռեսուրսների բաշխումը շատ անարդար է ու դեմ դուրս կգան այդ վիճակին:

Բայց, ցավոք սրտի, դա կարող է կատարվել միայն Հանրապետական կուսակցության ներսից:

– Իսկ ինչո՞ւ այդպես. հասարակությո՞ւնը ռեսուրս չունի, քաղքական այլ ուժե՞րը ռեսուրս չունեն:

– Ես այսպիսի մի ֆրազ ունեմ` Հայաստանում կան վատ պահպանողականներ, լավ պահպանողականներ և մյուս պահպանողականներ: Ըստ էության ես չեմ տեսնում, որ պահպանողական մտածողությունը կարող է փոփոխությունների առաջ կանգնել: Ասեմ, որ ես պահպանողականություն բառը կուսակցական իմաստով չեմ օգտագործում:

Մի բան փոխենք` հանկարծ ու այն լավ չստացվի. իմաստը սա է: Եվ ընդդիմությունը, և իշխանական ուժերն արդեն վախվորած են` մի բան չփոխենք, քանզի կարող է դրանից վատ բան ստացվել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan