18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Միջազգային 33 ՀԿ դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային 33 ՀԿ–ներ դիմել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ կոչ անելով աջակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

«Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր վարչակազմի ու նրա լծակները՝ օգնելու ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդիմության ակտիվիստ Իլգար Մամեդովի գործով որոշման իրագործումը (Իլգար Մամեդովը «Հանրապետական այլընտրանք»՝ ReAl շարժման առաջնորդն է: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 2013–ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման.– խմբ.): Նա շարունակում է մնալ բանտում, թեև Եվրադատարանը որոշել է, որ ձերբակալվել է կառավարությանը քննադատելու համար: Ադրբեջանի իշխանությունների կողմից այս գործով որոշումները մշտապես չկատարելը խարխլում է վստահությունը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, որը սահմանել է Եվրոպայի խորհուրդը: Նաև՝ վտանգավոր նախադեպ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ոչ իրավաչափ ձևով դատական հետապնդման են ենթարկվում Ադրբեջանում»,– ասված է դիմումի մեջ:

ՀԿ–ները Մակրոնին նաև հորդորել են աջակցել ադրբեջանական քաղհասարակության կոչին, ըստ որի ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արվում Իլգար Մամեդովի գործը փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46,4 հոդվածի՝ դատարանի որոշումը չկատարելու հատկանիշների հիման վրա:

Թե ինչու են այդ ՀԿ–ները դիմել հենց Մակրոնին, անհայտ է: Այդ մասին նրանք լռում են: Ու թե ինչպես է այդ կոչին արձագանքել Ֆրանսիայի նախագահը, նույնպես հայտնի չէ:

Իսկ ընդհանրապես Ադրբեջանում սովորական է դարձել երևույթը, երբ քննադատության համար մարդուն կարող են ձերբակալել: Ընդունվել են օրենքներ, որոնք լրջորեն սահմանափակում են ՀԿ–ների աշխատանքը (Ադրբեջանի իշխանությունները համարում են, որ հատկապես միջազգային ՀԿ–ների միջոցով երրորդ երկրները փորձում են միջամտել երկրի ներքին գործերին, նույնիսկ հեղափոխություններ կազմակերպել), անկախ լրատվամիջոցները ենթարկվում են ճնշման (մի քանի օր առաջ արգելափակվել են euroasianews.org, «Եվրոպայի ձայն», euroasianews.blog, euroasiainfo.com կայքերը, ավելի վաղ արգելափակվել էին ամենահայտնի ընդդիմադիր «MeydanTV»–ի և «Ազադլիգ» թերթի կայքերը: Այս ցանկը կարելի է երկար շարունակել): Քաղաքական ընդդիմություն որպես այդպիսին այլևս չկա, իսկ առավել ակտիվ և ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպանները, լրագրողները ձերբակալվել են և ազատազրկվել:

«Թեև նրանցից ոմանք ազատ են արձակվել, սակայն նոր ձերբակալությունները շարունակվում են: Բլոգեր Մեհման Հուսեյնով, լրագրող Ազիզ Օրջուև, ընդդիմադիր Գեզալ Բայրամլի, լրագրող Աֆղան Մուխթարլի՝ ահա նոր քաղբանտարկյալների անունները»,– գրել է Turan կայքը:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին մի քանի օր առաջ անդրադարձել էր նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել էր Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձևի նախագիծը:

Այն քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաև մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական և աճող խախտումների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների և ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:

Իսկ միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը այս տարվա իր զեկույցում Ադրբեջանը համարել էր «անազատ երկիր»: Այս երկրի վարկանիշը կազմել էր 100–ից ընդամենը 16 կետ, 211 պետությունների և չճանաչված տարածքների շրջանում զբաղեցնելով 189–րդ տեղը: Զեկույցի համաձայն՝ իրավիճակն Ադրբեջանում ավելի վատ է, քան Կուբայում, Չինաստանում և Իրանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan