16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ղազախները պատրաստ են կամավորական խմբեր ձևավորել ու մեկնել Ղարաբաղ՝ կռվելու իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ղազախները պատրաստ են կամավորական խմբեր ձևավորել ու մեկնել Ղարաբաղ՝ կռվելու իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին: «Այսօր արդեն նման կոչեր հնչում են»,– ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է ղազախ քաղաքագետ Տալգատ Կալիևը: «Մենք Ղարաբաղը չենք համարում Հայաստանի տարածք: Ուստի կիսում ենք եղբայրական Ադրբեջանի ժողովրդի ցավը՝ կապված Ղարաբաղի հետ»,– ասել է նա:

Ավելին, նա հիշեցրել է, որ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին շատ ղազախներ ցանկություն էին հայտնել կամավորագրվել: Ու այդ նպատակով գնացել էին Ադրբեջանի դեսպանատուն: Բայց այդ երկրի օրենքներով՝ անօրինական զինված խմբավորումներին մասնակցելն ու վարձկանությունը դատապարտելի են ու հակաօրինական: Ուստի «շատ ղազախների ցանկությունն այդպես էլ չի իրականացել»:

Սույն քաղաքագետի խոսքերը մեծ ոգևորություն են առաջացրել Բաքվում: Ճիշտ է, հասկանում են, որ կամավորական խմբեր ձևավորելն օրինական չէ, քանի որ այդ դեպքում կնշանակի, որ Ղազախստանն ուղղակիորեն մասնակցում է պատերազմին և դառնում հակամարտող կողմ: Բայց, ամեն դեպքում, այդ երկրում նորմալ երևույթ է վարձկաններ պահելը: Պատճառը ոչ միայն ադրբեջանցի զինվորների պրոֆեսիոնալ պատրաստության ցածր մակարդակն է, այլև այն, որ բոլոր ադրբեջանցիների թիվ մեկ երազանքը հայերի դեմ պատերազմելն ու շեխիդ դառնալը չէ:

Ինչ վերաբերում է Ղազախստանին: Որ Ադրբեջանն ու Ղազախստանը ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն, փաստ է: Փաստ է նաև այն, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Ղազախստանը չի խորշել հարկ եղած դեպքում պաշտպանել Բաքվին կամ առաջ մղել նրա շահերը:

Ինչ–որ առումով դա գուցե նաև նորմալ է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանին ու Ղազախստանին շատ ավելի մեծ թվով թելեր են կապում, քան Հայաստանին ու Ղազախստանին: Անշուշտ, նախևառաջ, դա պայմանավորված է կրոնական ու մշակութալեզվական ընդհանրությամբ: Բացի այդ, ցանկացած պետություն առաջնորդվում է սեփական ազգային շահերով: Կոնկրետ Ղազախստանի դեպքում, դրանք ավելի շատ միտված են դեպի Բաքուն ու նրա հետ հարաբերությունները: Իսկ ՀԱՊԿ անդամ լինելը առանձնապես ոչինչ չի նշանակում: Դե յուրե պարտավորություններ կան: Բայց դե ֆակտո այդ կառույցն ինքն իրենով արհեստական է, ուստի արհեստական են նաև այն կապերը, որոնց միջոցով միավորվում են անդամ պետությունները: Ուստի իրական կյանքում կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով ու հետաքրքրություններով:

Իսկ քանի որ Ադրբեջանի թիվ մեկ օրակարգային խնդիրը ԼՂ հարցն է, ապա Աստանան այդ հարցում եթե անգամ ոչ բացահայտ, բայց միշտ էլ աջակցել է Բաքվին:

Դեռ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը քննարկելիս Ղազախստանը պայման էր առաջադրել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը չպետք է ներառվի ԵՏՄ կազմ, քանի որ Աստանան այն չի համարում Հայաստանի տարածք:

Այդ տեսակետն իր ուղղակի արտացոլումն է գտնում նաև ԼՂ հակամարտության վրա: Եթե պատերազմական գործողությունները տեղի ունենան բուն Հայաստանի տարածքում, ապա Ղազախստանն ստիպված կլինի միջամտել՝ ինչպես պարտավորեցնում է ՀԱՊԿ կանոնադրությունը (իհարկե, այդ «ստիպված լինելը» մի փոքր հարաբերական է՝ դժվար թե Հայաստանը կարողանա հարկադրել Ղազախստանին գնալ որևէ հակաադրբեջանական քայլի, եթե դա չցանկանա Մոսկվան: Թեպետ դա էլ դեռ հարցական է): Ուստի այդ երկրի քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ եթե ռազմական գործողություններ ծավալվեն չճանաչված Ղարաբաղի տարածքում, ապա դա դժվար կլինի մեկնաբանել որպես ուղղակի ագրեսիա Հայաստանի նկատմամբ: «Այդ դեպքում խոսք է լինելու օտար, եթե կարելի է ասել, չեզոք տարածքի մասին: Հետևապես ՀԱՊԿ մանդատը չի պարտավորեցնում Ղազախստանին կռվել Հայաստանի օգտին»,– նշել է քաղաքագետ Տալգատ Կալիևը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan