18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Աբաշիձեի արձագանքը կոշտ չէր՝ Հայաստանը շտապեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Մի քանի օր առաջ Պրահայում ավարտվեցին ռուս–վրացական բանակցությունները: Կողմերը պայմանավորվել են 2011 թ. Տրանսպորտային միջանցքների մասին համաձայնագրի շուրջ: Նախ, ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը և կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

– Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուն համաձայնություն տալու դիմաց Վրաստանը պահանջել էր, որպեսզի Ռուսաստանն ու Վրաստանը շվեյցարական կողմի հետ համատեղ համաձայնագիր կնքեն՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ: Արդեն 6 տարի է՝ այդ բանակցությունները ձգձգվում են: Այս անգամ Աբաշիձեն հայտնել է, որ շվեյցարական ընկերության հետ միասին ռուսական կողմը պատրաստվում է պրակտիկ գործընթացի փուլ տեղափոխել երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել եռակողմ համաձայնությունների մասին:

Իմիջիայլոց, Աբաշիձեի այս հայտարարությունից հետո հայկական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե կարճ ժամանակ հետո Հայաստանը նույնպես օգտվելու է ստեղծված հնարավորությունից: Սակայն իրականում այդ պայմանագիրը նախատեսում է երկկողմ համագործակցություն, կոնկրետ այս դեպքում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Նախատեսված չէ, որ բեռնափոխադրումներն իրականացվեն նաև տրանզիտային ձևաչափով, այսինքն, այդ բեռները Վրաստանի տարածքից տեղափոխվեն, դիցուք, Հայաստան: Այլ հարց է, որ երբ հետագայում այս երկու կողմերը համաձայնության գան և կյանքի կոչվի 2011–ի ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ բեռնափոխադրումների մոնիտորինգ և վերահսկում, որի պրակտիկ գործընթացը պետք է իրականացնի հենց շվեյցարական կողմը, ապա դրանից հետո միայն կարող է հնարավորություն ստեղծվել տրանզիտային ձևաչափի ներդրման և դրան Հայաստանի հնարավոր մասնակցության համար: Այսօրվա դրությամբ նման հարց չի քննարկվում: Քննարկվում է միայն Ռուսաստանի ու Վրաստանի միջև առևտրային բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը:

– Իսկ կա՞ խոսք աբխազական երկաթուղու վերաբացման մասին:

– Ոչ, աբխազական երկաթուղու մասին խոսք ընդհանրապես չկա: Խոսքը միայն ցամաքային, այսինքն՝ ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների մասին է: Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ աբխազական երկաթուղու բացման հարց չի քննարկվել: Թեև 2013–ին հունվարին, երբ նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին գտնվում էր Երևանում, հայտարարեց, որ աբխազական երկաթուղին պետք է վերաբացվի: Դրանից հետո նման հայտարարություններ մի քանի անգամ էլի հնչեցին: Բայց հետագայում խոսակցությունները դադարեցին: Այսօր պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ նման գործընթաց չկա, նման բանակցություններ, քննարկումներ չկան:

– Իսկ Աբաշիձեի բավականին կոշտ պատասխանը ՀՀ տրանսպորտի նախարարին ինչո՞վ էր պայմանավորված:

– Աբաշիձեն բավականին փորձառու և հմուտ դիվանագետ է: Ինչ վերաբերում է նրա պատասխանին, ես որևէ կոշտություն չեմ նկատել: Եթե նայենք վրացական սկզբնաղբյուրները, ապա նա ուղղակի նշել է, որ այս փուլում նման հարց չի քննարկվում: Բայց դա չի նշանակում, որ հետագայում դրա հնարավորությունը չի կարող լինել: Դեռ պետք է հաղթահարվի այս փուլը, երբ երկու կողմերի միջև կմեկնարկի բեռնափոխադրումների գործընթացը: Դրանից հետո արդեն կարող է քննարկվել տրանզիտային մասը:

– Այսինքն, հայկական կողմը պարզապես շտապեց արձագանքել:

– Ռուսական ու վրացական կողմը փուլ առ փուլ գնում են հարցի կարգավորմանը: Ուղղակի մենք պետք է հասկանանք նաև, որ ռուս–վրացական հարաբերություններն այն մակարդակի չեն ու այնպիսին չեն, որ կարողանանք վստահորեն որևէ բան պնդել: Ինչ–որ մի փուլում կարող է առաջանալ այնպիսի լարվածություն, որ բոլոր գործընթացներն ընդհանրապես դադարեն: Ու տարիներ պետք լինեն դրանք վերականգնելու համար:

– Աբաշիձե–Կարասին բանակցությունների արդյունքում ձեռք բերված այս վերջին պայմանավորվածությունները կարծես թե նաև բացասական արձագանքներ են առաջացրել վրացական կողմում:

– Բացասականը կապված է քաղաքական մասի հետ՝ պայմանավորված Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասնակցությամբ: Իսկ որ սահմանները պետք է բացվեն, ճանապարհները գործեն ու բեռնափոխադրումներ իրականացվեն, իհարկե, ոչ մեկին էլ վնաս չէ:

– Իսկ կարելի՞ է այդ պայմանավորվածությունները համարել վերջնական:

– Վերջնական համարել չեմ կարող: Կարող եմ դատել պաշտոնական հայտարարություններից: Ի դեպ, վրացական կողմը մեկ քայլ առաջ է ասում կամ հայտարարում: Բայց, ամեն դեպքում, եթե նայենք վերջին շրջանի զարգացումները, այո, գործընթացները տանում են դրան:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan