16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ադրբեջանի նախագահի ընտանիքը զենք է մատակարարում Ասադի թշնամիներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսական Regnum գործակալությունն անդրադարձել է բուլղարական «Տրուդ» թերթի վերջին սենսացիոն բացահայտմանը, որը վերաբերում էր ահաբեկչական խմբավորումների համար Բալկանների տարածքով դեպի Մերձավոր արևելք ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության միջոցով զենքի փոխադրմանը:

«Մերձավորարևելյան ահաբեկիչներին զենք մատակարարելուն Բուլղարիայի մասնակցության մասին առաջին անգամ լրագրող Դիլյանա Գայթանջիևան բացահայտել և տեղեկություն էր տպագրել նույն թերթի անցած տարվա դեկտեմբերի 12–ի համարում: Այդ հրապարակման հետքերով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ հայտարարել էր, որ դեռ ԽՍՀՄ–ից փոխանցված ժամկետանց լիզենցիաների միջոցով Բուլղարիան ակտիվորեն զբաղվում է զենքի անպօրինի իրացմամբ:

Մերձավոր արևելք զենքի մատակարարումների շնորհիվ Բուլղարիայի ռազմական արդյունաբերությունը դրսևորում է աճի ուղղակի ֆանտաստիկ տեմպեր: Զենքի հիմնական արտադրողներից Վազովի մեքենաշինական գործարանը (VMZ) մինչև 2014 թ. գտնվել է սնանկացման եզրին՝ պատվերների բացակայության և մատակարարներին ավելի քան 60 մլն դոլար պարտքի պատճառով: Ապարդյուն կերպով կառավարությունը փորձում էր այն վաճառել: Ձեռնարկությունում պարբերաբար տեղի էին ունենում գործադուլներ կապված աշխատավարձերի ուշացումների հետ:

VMZ–ն արտադրում է խորհրդային ու ռուսական զենքի լայն տեսականի՝ հակատանկային նռնականետերից մինչև «Град» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար նախատեսված ռեակտիվ արկեր:

2015 թ. գործարանն սկսել է իր արտադրանքը վաճառել ամերիկյան Orbital ATK 7 և Chemring ընկերություններին, որոնք Պենտագոնի ծրագրերով ՆԱՏՕ–ի համար ոչ ստանդարտ սպառազինություն են գնել՝ ԱՄՆ–ի դաշնակիցներին մատակարարելու նպատակով, այդ թվում՝ Սիրիայի չափավոր ընդդիմությանը՝ Սաուդյան Արաբիայի միջոցով: 2016 թ. արդյունքներով եկամուտի աճը կազմել է 400%:

Սակայն Մերձավոր արևելք զենքի մատակարարումներով զբաղվում է ոչ միայն VMZ–ը, այլև բուլղարական այնպիսի պաշտպանական ընկերություններ, ինչպիսիք են Samel 90–ը, Arsenal JSco.–ն, ARMAR Corp.–ը, Arcus–ը և Kintex–ը:

Իսկ Դիլյանա Գայթանջիևայի վերջին՝ հուլիսի 4–ին լույս տեսած հոդվածի հակիրճ բովանդակությունը հետևյալն է՝ Սաուդյան Արաբիան ու Պենտագոնի հետ կապեր ունեցող ռազմական ընկերությունները ֆինանսավորել են խորհրդային հին զենքերի գնումները Սերբիայում, Ռումինիայում, Բոսնիայում, Չեխիայում, Բուլղարիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում՝ իբր թե Աֆղանստանի ու Իրաքի ուժային կառույցների համար: Լոգիստիկ խոշոր կենտրոններից մեկը եղել է Ադրբեջանը: Զենքը փոխադրվել է քաղաքացիական ինքնաթիռներով դիվանագիտական կարգավիճակով, ինչը թույլ է տվել խուսափել բեռների ստուգումներից: Բուլղարիայում զենքի հիմնական մատակարարներից մեկը եղել է VMZ–ն:

Իսկ Silk Way Airlines ավիաընկերության հիմնական հաճախորդներից մեկը եղել է ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարությունը (USSOCOM):

Սաուդյան Արաբիայի պատվիրած զենքը տեղափոխվել է Ջեդա և Էր Ռիադ, այնտեղից էլ Սիրիա կամ Յեմեն:

Բացի Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ–ից, զենքի մատակարարումները վճարել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Ապրիլին Silk Way Airlines–ը բուլղարական Բուրգասից Աբու Դաբի է տեղափոխել մոտ 11 տոննա PG7 տեսակի ձեռքի նռնականետ:

Սաուդյան Արաբիան վճարել է նաև զենքի մատակարարումները Հյուսիսային Սուդան և Կոնգո:

Հոդվածում տեղ են գտել նաև փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ներկայում Silk Way Airlines–ը զենք է մատակարարում սիրիացի քրդերին: Այստեղ հոդվածի հեղինակը ուղղակի ակնարկ է անում այն մասին, որ Իլհամ Ալիևը էթնիկ քուրդ է:

Մի քանի տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակվել էր լրագրողական մի հետաքննություն: Հայտնվում էր, որ Silk Way Airlines–ը մտնում է Silk Way Holding–ի կազմում, որն այնքան ընդգրկուն է, որ նույնիսկ ներառում է սեփական բանկ՝ Silkwaybank–ը: Իսկ բանկն այդ ունի երեք հիմնադիր: Առաջինը Silk Way Airlines–ն է: Երկրորդը՝ Ալիևա Արզու Իլհամ կզին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Հասիմովը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ դա նախագահ Ալիևի դուստրն է. «Նախագահի դուստրը Ադրբեջանի քաղաքացի է: Նրա տարիքը իրավունք և հնարավորություն է տալիս զբաղվել բիզնեսով»:

Երրորդ հիմնադիրը Գամզաևա Զարիաֆա Քամիլն է: Հնարավոր է՝ նա AZAL պետական կոնցեռնի ղեկավար Ջահանգիր Աքսերովի կինն է:

Դիլյանա Գայթանջիևայի հետաքննությունը դժվար թե խափանի Բուլղարիայի, Ադրբեջանի և մյուս մասնակիցների՝ Մերձավոր արևելք զենք մատակարարելու բիզնեսը: Սակայն այդ մատակարարումների հասցեատերերը կդառնան պրոամերիկյան խմբավորումները, ինչը կարող է լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը ռազմական գործողությունների թատերաբերում»,– եզրակացնում է Realpolitik ակադեմիայի ղեկավար, Ռազմական գիտությունների ակադեմիայի փորձագետ Վլադիմիր Պրոխվատիլովը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan