18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Մարինկա Խաչատրյանը հերթական անգամ խայտառակ եղ... Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ...

Քանոն, դուդուկ ու դհոլ Աչաջրի երաժշտական դպրոցին՝ ամերիկաբնակ երաժիշտների շնորհիվ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Երևանում «Ունիսոն» դուետի կողմից բարեգործական համերգ էր կազմակերպվել, որ նպատակ ուներ օգնել սահմանամերձ գյուղերում երաժշտական դաստիարակության բարելավմանն ու առհասարակ՝ մարդկանց ուշադրությունը գրավել այդ գյուղերի խնդիրներին: «Ունիսոն» երաժշտական դուետը հիմնվել էր նախորդ տարի Լոս Անջելեսում դաշնակահար Շուշան Հակոբյանի և ջութակահար Ռուբեն Աղինյանի կողմից: Նրանք տարբեր համերգներով հանդես են գալիս Լոս Անջելեսում՝ համախմբելով իրենց շուրջ մի խումբ հայ և օտարազգի երաժիշտների: Բարեգործական համերգներ այս դուետի կողմից նախկինում նույնպես կազմակերպվել են: 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսներին օգնելու նպատակով «Ունիսոնը» համերգներ կազամերպեց թե՛ Ամերիկայում և թե՛ Հայաստանում:

«Պահպանենք հայկական սահմանները հոգեպես ուժեղ» նշանաբանով առաջնորդվող երաժիշտներն այս անգամ որոշեցին օգնել և իրենց ներդրումն ունենալ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի երաժշտական դպրոցի զարգացմանը: Իրենց հայաստանաբնակ ընկերների միջոցով երաժիշտները իմացան գյուղի երաժշտական դպրոցի՝ գործիքների պակաս ունենալու խնդրի մասին և նպատակ դրվեց անպայման օգնել:

Շուշանն ու Ռուբենը ճամպրուկները կապեցին ու ուղևորվեցին Երևան: Այստեղ նրանք, իհարկե, դատարկ ձեռքերով չեկան: Արդեն իսկ հաջողվել էր հավաքվել 800 ԱՄՆ դոլար: «The Club» ակումբում տեղի ունեցած երևանյան համերգին նրանց միացան նաև Իրինա Զաքյանը(սոպրանո) և Վահան Գրիգորյանը(թավջութակ): Համերգին մասնակցեց նաև Շուշաննա Կայմետլյանը, ով նույնպես Լոս Անջելեսից էր և եկել էր Հայաստան «Ոսկե Ձայն» միջազգային մրցույթին մասնակցելու:

Շուշան Հակոբյանը, համերգից առաջ դիմելով հանդիսատեսին, ասաց, որ գոնե տարին մեկ անգամ Հայաստանում հյուրընկալվելն իրենց համար պարտադիր է, առանց որի չեն կարող:

«Եթե երաժիշտը երաժշտին չօգնի, մեկ ուրիշը կօգնի անպայման, աշխարհում բարի մարդիկ շատ կան: Սակայն մեր պարտքն է օգնության հասնել փոքրիկ երաժիշտներին, փոքրիկ տաղանդներին, և ուղղել մեր բոլոր ուժերը, որպեսզի տաղանդ ու շնորհք ունեցող, բայց հնարավորություն չունեցող երեխաները կարողանան շարունակել սովորել, մտնեն երաժշտության մեծ աշխարհ և ուրախություն պարգևեն իրենց և իրենց շրջապատի մարդկանց: Այսօր նվագելու ենք ձեզ համար, երեխաների համար և ամբողջ ազգի ապագայի համար»,– ասաց նա:

Բարեգործական երեկոյին ներկա էր գտնվել նաև Տիգրան Մանսուրյանը, ում ստեղծագործությունները նույնպես հնչեցին օրվա ընթացքում: Ըստ Շուշան Հակոբյանի՝ մաեստրոն մեծ ջերմությամբ ընդունեց իրենց դուետի հայանվեր ու բարեգործական նախաձեռնությունը: Երեկոյի ընթացքում հաջողվեց հավաքել ևս 150 հազար դրամ, և ընդհանուր գումարով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած երաժիշտները գնել են որակյալ մասնագիտական գործիքներ՝ դուդուկ, դհոլ ու քանոն: Շուշանի խոսքով, իրենք Լոս Անջելեսից նաև դասական երաժշտության սկավառակներ են բերել Աչաջրի երաժշտական դպրոցի սաների համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan