27.Փետրվար.2017
Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է իր նախկին «շեֆին», ով իր սիրուհու ամուսինն էր Հնդկական քաղցրավենիք «Լադու» Ինչ իրավիճակ է այժմ Թալիշում Լևոն Շիրինյան. «Քաղաքական բեռնաթափում անելու դեպքում կշահի թե՛ Հանրապետականը, թե՛ պետությունը». «Փաստ»
Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից Իրադրությունն առաջնագծում Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercede... Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է... Աստղագուշակ՝ փետրվարի 27-ի համար Աշխարհի ամենաօգտակար եւ առողջ խոհանոցները «Կորած մոլորվածը» ֆիլմի Անժելան ցուցադրում է ... Ամեն օր 1 թթու վարունգ ուտելու հիմնավոր պատճա... Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը... Թեստ. Բնավորության գիծն ըստ ձեռագրի «Սուպերմեն» ֆիլմի աստղ Դին Քեյնը Ծիծեռնակաբեր... Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ ... 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Համաշխարհային ճա... Հենց տղեդ գնա բանակ՝ սպանել կտամ. հերթական տա... Ռուսաստանում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթ... Մխիթարյանը Պոգբային հայերեն է սովորեցնում. տե... Հնդկական քաղցրավենիք «Լադու» Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հայաստանի ամենամեծ կրծքեր ունեցող մոդել Անչոկ... Օրվա կադրը. նման բան հնարավոր է միայն Երևանու... Հերթական բոցը՝ հայկական հարսանիքին «Մերժվածը». սերիա 140 Ինչ իրավիճակ է այժմ Թալիշում Բնական միջոց, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել թո... Գիշերային աշխատանքը վաղաժամ մահվան պատճա՞ռ

Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար սահմանվեց ցերեկային սակագին` 35.98 դրամ, գիշերային սակագին` 31.98 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կլինի 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակ չության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվեց 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ:
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:
«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա մի քանի գործոններ են ազդել, բայց հիմնականում ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է»,-ասաց Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով սպառողների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների այն դիտարկմանը, թե հնարավոր էր սակագինն ավելի նվազեցնել, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ նման հարց բարձրացնողները դիտարկում են մեկ գործոն, բայց սակագների վերանայման համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ շրջանակը: Ըստ նրա` այդ դեպքում հնարավոր է եղել սակագինն իջեցնե լ 1.22 դրամով: Այն հարցին, թե հնարավոր է հաջորդ տարի ևս սակագինը վերանայվի, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց կտան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով, իրենց ընկերության գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը:
«Դա հանձնաժողովի գործառույթն է: Ես տեսնում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կատարում է, բոլոր քայլերը, որ սակագները միտված լինեն նվազեցմանը, հարմար լինեն բնակչությանը»,-ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:
Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:

Loading...
website by Sargssyan