18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ...

Մինսկում հայ մարզիկի կյանքին վտանգ է սպառնում. անհրաժեշտ է շտապ օգնություն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, հայտնում է, որ 2017թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, երեկոյան, հյուրանոցում կտրուկ վատանալով, շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում:

Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաևերկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, «Մինսկի քաղաքային շտապօգնության հիվանդանոցի» հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև բուժման կարիք ունի և դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելոռուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը /նամակը կցվում է/: Մինչդեռ մեր երկրների միջև գործում է դեռևս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից: /Համաձայնագիրը կցվում է/:
Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաև, որ վճարումներ չլինելու դեպքում հիվանդին չեն կարող պահել և շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել:

Խնդրին տեղյակ են թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում /նա կրտսեր օպեր լիազոր է/, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, թե՛ Արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի և չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին, և հայ մարզիկին, ով ներկայացրել է մեր պետությունը պաշտոնական մրցումների ժամանակ, ում մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին:

loading...
website by Sargssyan