16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Սիրիայում նոր քաղաքական դրություն է հաստատվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսների ընթացքում, երբ ամեն բան վկայում էր Սիրիայի պաշտոնական բանակի հաջողության և վերջինիս կողմից՝ ԴԱԻՇ–ի հիմնական բաստիոնը հանդիսացող Դեյր–էլ–Զորի պաշարումը ճեղքելու հաստատակամության վերաբերյալ, մեկ անգամ չենք ընդգծել դրա կարևորությունը՝ ամրագրելով, որ հիշյալ օպերացիան ոչ միայն մեծապես կվճռի Սիրիայի զինված հակամարտության ելքը, այլև լուրջ քաղաքական դիվիդենտներ կգրանցի նախագահ Բաշար–ալ–Ասադի հաշվին՝ հետագա քաղաքական բանակցությունների ընթացքում: Եվ խնդրեմ՝ երեկ Սիրիայի հարցերով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան տեղի ընդդիմադիր խմբերին կոչ է արել ընդունել նոր զարգացումների իրականությունը և հրաժարվել Դամասկոսի կառավարության դեմ նոր լարվածություններ ստեղծելու գերծելակերպից: Ալ–Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ստեֆան Դի Միստուրան երեկ Ժնևում, փաստորեն, խոսել է ոչ միայն իր, այլև միջազգային հանրության անունից՝ հաշվի նստելով Դեյր–էլ–Զորի ճեղքումից հետո ստեղծված նոր քաղաքական իրադրության հետ և զինված ընդդիմությանն առաջարկելով նույնպիսի «իրատեսական մոտեցում ցուցաբերել Սիրիայում նոր զարգացումների հանդեպ»:

«Դեյր–Էլ–Զոր քաղաքը գրեթե ազատագրված է և մոտ ապագայում հրապարակվելու է այդ քաղաքի լիարժեք ազատագրման մասին հայտարարությունը… սիրիական ընդդիմությունը պիտի հասկանա, որ նախագահ Ասադի դեմ արդեն 7 տարի ձգվող այս պատերազմում ինքը չի՛ հաղթել… և արդեն ժամանակն է, որպեսզի այժմ էլ խաղաղությունը շահվի»,– հավելել է Դի Միստուրան, ինչպես տեսնում եք՝ այս անգամ խոսելով ոչ թե Ասադի պնդաճակատության, քիմիական գրոհի, կամ՝ հումանիտար աղետի վերաբերյալ, այլ «Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի միջև հոկտեմբերին նախատեսված բանակցությունների կայացման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության վերաբերյալ»:

Անշուշտ, կգտնվեն նրանք, և այդպիսիք այս պահին էլ կան, որոնք կհայտարարեն, թե ավերված, իր քաղաքացիներից մեծապես դատարկված և դեռևս արյունահոսող Սիրիայի ֆոնին նախագահ Ասադի հաջողությունն իրականում պյուռոսյան հաղթանակ է: Բայց Ասադն ինքն էլ չի ժխտում, որ Սիրիան շատ թանկ գին է վճարել փաստացի անկախության համար մղված պայքարի համար: Եվ եթե նույնիսկ ոմանք շարունակեն կասկածի տակ առնել երկրի սուվերենությունը՝ մատնացույց անելով Իրանի, ՌԴ–ի և լիբանանյան Հըզբոլահի իսկապես աճող ազդեցությունը, պիտի խոստովանենք, որ ներկայիս իրավիճակն անհնար է ռադիկալ իսլամիստական խմբավորումների և հայտնի ու անհայտ աղբյուրներից ֆինանսավորում ստացող խելագար ջիհադիստների տիրապետությանը համարժեք դիտարկել: Նաև պիտի ամրագրենք, որ Սիրիայի սուվերենությունը պաշտպանելու ճանապարհին կառավարությունը գուցե իսկապես այլ ելք չուներ, քան՝ ընտրություն կատարել վատի ու վատթարի միջև: Ի վերջո, եթե նույնիսկ չքննարկվող աքսիոմ ընդունենք Իրանի և Ռուսաստանի անցանկալիությունն այս հողում, սա դեռ կարելի է ուղղել, բայց մի պահ անգամ չպետք է կասկածել, որ եթե Սիրիան հանձնվեր, ասենք, նուսրայականներին, մահմեդական եղբայրներին, ԴԱԻՇ–ին, Ալ–Քաիդային, սրանք բոլորը Ասադին խժռելուց հետո կսկսեին իրար ուտել՝ ինչպես հիմա էլ վարվում են, իսկ հետո արդեն երկի՛րը պատմության գիրկը կհանձնեին: Այնպես որ Ասադը ճշմարիտ էր, երբ դեռ օգոստոսի 20–ին իր կառավարման դեմ անհաշտ տրամադրված երկրներին կոչ արեց ընդունել սեփական սխալները, իսկ ընդդիմությանը հուշեց այն մասին, որ նրանք հայտնվել են 1991–ի իրաքյան շիաների վիճակում, որոնց գրգռեցին Սադամ Հուսեյնի դեմ, իսկ հետո, երբ Սադամն արդեն չկար, Իրանի կողմից հովանավորվող անցանկալի համայնք դիտարկեցին՝ մոռանալով նրանց տրված բոլոր խոստումների մասին…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan