18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Կատալոնիա. շարունակվող անկախության ուղի, «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը «ավտորիտար զառանցանք» որակեց Կատալոնիայի վարչապետ Կառլես Պյուչդեմոնի հայտարարությունը, որով նա 2017 թ. հոկտեմբերի 1–ը Իսպանիայից անկախանալու միակողմանի հանրաքվեի օր ազդարարեց: Եվ չնայած կենտրոնի այսպիսի վերաբերմունքին՝ երեկ էլ Կատալոնիայի ռեգիոնալ խորհրդարանը հաստատեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 77 կողմ, 11 ձեռնպահ: Միայն Կատալոնական սոցիալիստներն ու Ազգային կուսակցության փոքրաթիվ ներկայացուցիչները բոյկոտեցին քվեարկությունը՝ խոստանալով վիճարկել օրինագիծը, ինչը, սակայն, իսպանական կառավարությունն ավելի շուտ արեց՝ դիմելով Սահմանադրական դատարան և պահանջելով ոչ միայն չեղարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասին օրինագիծը, այլև քրեական պատասխանատվության ենթարկել անջատողականներին՝ հակասահմանադրական ճանապարհով երկիրը մասնատելու մեղադրանքով:

Թե հետագայում ինչպես կընթանան պրոցեսները, դժվար է կանխատեսել, որովհետև մի կողմից՝ կառավարությունն այնքան խիստ է տրամադրված հարցի նկատմամբ, որ պաշտոնազրկեց նախարար Խորդի Բայգեին միայն այն բանի համար, որ հայտարարել էր, թե պարտադիր հանրաքվեն «հավանաբար» տեղի չի ունենա (պարտադիրի փոխարեն, այսինքն, պիտի ասեր՝ երբեք տեղի չի ունենա...), մյուս կողմից՝ կատալոնացիներն են այնքան հաստատակամ, որ հանրաքվեի խափանումն անիրական է թվում: Մանավանդ, որ 7,5 միլիոնանոց Կատալոնիան, որ Իսպանիայի բնակչության 16%–ն է կազմում, անկախության համար մղվող իր պայքարը նոր չի վարում: Եվ որքան էլ փորձագետները պնդեն, թե անջատողական ձգտումները նոր թափ առան Սահմանադրական դատարանի նոր կանոնադրության (ինչն ավելի շատ ինքնավարություն կընձեռեր) մասնակի մերժումից հետո, մեղադրեն Մադրիդին՝ Բարսելոնայի նկատմամբ խնայողական քաղաքականություն վարելու, փոխարենը՝ զբոսաշրջությունից ստացվող գումարները յուրացնելում, և միայն դրանով բացատրեն կատալոնացիների անկախության ձգտումը, միևնույն է, ոչ ոք չի կարող հերքել, որ այս պայքարը դարերի պատմություն ունի:

Իրենք՝ կատալոնացիներն իրենց երկրի կազմավորման տարեթիվ են համարում 988 թ.–ը, երբ Բարսելոնայի կոմս Բորրել 2–րդը մերժեց Ֆրանկյան թագավորի նկատմամբ ունեցած վասալային կարգավիճակը՝ Բարսելոնայի կոմսությունը անկախ ճանաչելով: Արդեն 12–րդ դարում, Բարսելոնայի կոմս Ռամոն Բերեգների երդմնակալությունից հետո, անկախ Կատալոնիայի մասին նաև բազում գրավոր հիշատակումներ երևան եկան: Եվ եթե նույնիսկ 1125–ին, հարևան Արագոնի թագավորության արքայադստեր և Բարսելոնայի կոմսի ամուսնության արդյունքում, Բարսելոնայի կոմսությունն ու Արագոնի թագավորությունը միավորվեցին՝ թագավոր ճանաչելով ազգությամբ կատալոնացի կոմս Ռամոն Բեչենգեր 4–րդին, միևնույն է, կատալոնացիները ո՛չ արագոնցիների հետ ձուլվեցին, ո՛չ՝ ներկայիս Իսպանիայի հիմքը համարվող կաստիլիացիների, որոնց և արագոնացիների հետ միասին, կրկին դինաստիական ամուսնության հիմքով, 1516–ին, Կատալոնիան Իսպանիայի թագավորությունը հիմնեց չափազանց լայն ինքնավարությամբ: Հետագայում նաև՝ սեփական խորհրդարանով, որն այսօր էլ Եվրոպայի ամենառաջին խորհրդարաններից մեկն է համարվում: Այնպես որ՝ Կատալոնիան այսօր էլ կարծում է, որ ինչքան հնարավոր էր՝ արդե՛ն վնասվել է 18–րդ դարում, երբ բաժանվելով հյուսիսային ու հարավային մասերի՝ թույլ տվեց, որ հյուսիսն ընդգրկվի Ֆրանսիայի կազմում, իսկ բարսելոնական հարավը ցայսօր էլ Իսպանիայի ոչ հոգածու կազմում գտնվի:

Վերլուծելով այս ամենը՝ հետաքրքիր հանգրվանի ենք գալիս. ստացվում է, որ ի տարբերություն Շոտլանդիայի (միավորվելով Անգլիային՝ տիրացավ նաև նրա գահին), Կատալոնիայի միավորման դարավոր գործընթացը ձախողվել է: Ու թեպետ պատմական տարբեր շրջաններում բռնկված ինքնորոշման շարժումները ձախողվել են՝ չի բացառվում, որ այս անգամ նաև հաջողի, որոշակիորեն նախադեպ հանդիսանալով նաև ԼՂՀ–ի համար: Ի վերջո, անկախ տարբեր հոգլանդների ու ալիևների արտահայտած մտքերի՝ նույնիսկ ներկայումս բանակցվող մադրիդյան սկզբունքներում «պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության» գործոնն ամենակարևորն է, քանի որ հակամարտությունը 1988–ի փետրվարին սկսվեց հենց մարզի կարգավիճակի շուրջ քաղաքական տարաձայնությունից՝ հետագայում վերածվելով ինքնապաշտպանական և, իհարկե, շահած պատերազմի…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan