18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Ինչն է բաժանում և միավորում Հայաստանն ու Իսրայելը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում Regnum–ում տպագրված վերլուծաբան Ալեքսանդր Սվարանցի հոդվածը հայ–իսրայելական հարաբերությունների մասին

Պատմական զարգացման առումով Հայաստանն ու Իսրայելը բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Լինելով Մերձավոր արևելքի ու Առաջավոր Ասիայի բնիկ ժողովուրդներ՝ իրենց պատմության բազմադարյա ճանապարհին հրեաներն ու հայերը բախվել են բազմաթիվ փորձությունների ու մարտահրավերների, ենթարկվել ասպատակությունների ու կորցրել իրենց ազգային պետությունը: Որպես արդյունք՝ հայերն ու հրեաները զանգվածաբար լքել են իրենց պատմական հայրենիքը և աշխարհի տարբեր երկրներում ձևավորել մեծաքանակ համայնքներ:

20–րդ դարում հայերն ու հրեաներն անցել են սարսափելի ողբերգության միջով՝ հայտնվելով ոչնչացման սպառնալիքի ներքո: Նրանք դարձել են քաղաքական ցեղասպանության զոհեր, որոնք Օսմանյան կայսրության իշխանություններն իրականացրել են հայերի նկատմամբ հայերի իսկ տարածքում, իսկ նացիստական Գերմանիան հրեաների նկատմամբ՝ օկուպացված Եվրոպայի սահմաններում: Հայոց Մեծ եղեռնի ու հրեական Հոլոքոստի ողբերգություններն առանձնահատուկ ազդեցություն են գործել հայերի ու հրեաների պատմության վրա:

Այդ տարիներին հրեաները ելակետ էին ընդունել իրենց ազգային շահերն ու ձգտում էին փոքր զոհողությունների գնով և հրեական համաշխարհային կապիտալի քաղաքական–տնտեսական լուրջ հնարավորությունների շնորհիվ հասնել բաղձալի նպատակին՝ Պաղեստինի սահմաններում ազգային օջախ ստեղծելուն (Սիոնիստական համաշխարհային կազմակերպության (ՍՀԿ) նվազագույն ծրագիրը) և Իսրայելի ազգային պետության վերածննդին (ՍՀԿ–ի առավելագույն ծրագիրը): Ընդ որում, ի տարբերություն հայերի՝ 19–20–րդ դարերի սահմանագծին հրեաները չունեին էթնիկական մեծ և որակյալ ներկայացուցչություն նույն Պաղեստինում, բայց կարողացան լուծել առաջին ալիայի (զանգվածային հայրենադարձություն) հարցը:

Չնայած Օսմանյան Թուրքիայում հայերը մեծ թիվ էին կազմում և ունեին տնտեսական մեծ կապիտալ, սակայն դարձան այն ժամանակվա գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունների զոհ, քանի որ թույլ տվեցին իրենց ներքաշել ինչ–ինչ սադրանքների մեջ և սահմանափակվեցին հեղափոխական պայքարով՝ ՀՅԴ գլխավորությամբ: Այս իսկ պատճառով ներկայում շատ կարևոր է ազգային պետության վերածննդի համար հայկական ու հրեական քաղաքական պայքարի փորձի ուսումնասիրումը՝ կայսրությունների ճգնաժամի, աշխարհաքաղաքական սուր մրցակցության և էթնիկական, գաղափարաբանական, քաղաքական ու ֆինանսական ինքնակազմակերպման կարևորության պայմաններում:

Հուդայիզմը պահպանելու միջոցով հրեական աշխարհը կարողացավ ստեղծել սիոնիզմի քաղաքական գաղափարախոսությունը, իր ժողովրդին զինել էթնիկական ինքնագիտակցությամբ, ստեղծել Սիոնիստական համաշխարհային կազմակերպությունը և սահմանել Իսրայելի վերածննդի ճանապարհը: Հրեաներից ոչ պակաս, հայերը նույնպես մեծ կապիտալ ունեին Օսմանյան ու ռուսական կայսրություններում, պահպանել էին հավատարմությունը Հայ առաքելական եկեղեցուն, սակայն չկարողացան մշակել ժողովրդի ու նրա վերնախավի համար ընդունելի համահայկականության գաղափարախոսություն, գնացին կուսակցական բաժանման ճանապարհով և չստեղծեցին ազգային միասնական մարմին: Որպես հետևանք՝ ունենալով ազդեցություն նույն թուրք քաղաքական գործիչների շրջանում, հայերը չկարողացան նրանց հետ պայմանավորվել գլխավորի՝ ազգային գենոֆոնդի պահպանման մասին, ներքաշվեցին հեղափոխական խաղերի մեջ և դարձան ցեղասպանության արյունալի քաղաքականության զոհեր:

1991 թ. ստեղծվեց նորանկախ Հայաստանը: Թվում էր՝ անկախ Հայաստանն ու առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի լիբերալ քաղաքականությունը ի վիճակի կլինեն առավել պրագմատիկ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ թեպետ երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն դրանք առանձնապես չեն զարգացել:

Երկար ժամանակ Իսրայելը շարունակում էր տարածաշրջանային գործընկերության քաղաքականությունը ՆԱՏՕ–ական Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ–ից և Անկարայի դիրքորոշումը արաբա–իսրայելական հակամարտության հարցում: Բնականաբար, Իսրայելին անհրաժեշտ է մահմեդական աշխարհի «բաժանում», քանի որ այն մշտական պայքարի մեջ է արաբական երկրների մեծ մասի հետ: Այս համատեքստում Իսրայելը փորձում է հարաբերություններ զարգացնել նաև հետխորհրդային տարածքի նորանկախ մահմեդական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, այդ երկրներում դեպի Իրան կամ Սաուդյան Արաբիա կողմնորոշում ունեցող ռեժիմների ձևավորումը բացառելու նպատակով:

Մյուս կողմից, Իսրայելը շարունակում է Իրանը դիտել որպես իր հակառակորդ: Ուստի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ նրա հետաքրքրությունն ուղղակի հրամայական է: Տարածաշրջանային ժամանակակից քաղաքականության այս բոլոր գործոններն ազդեցություն ունեն Իսրայելի ու հրեական միջազգային ազդեցիկ կառույցների մոտեցումների վրա Հայոց ցեղասպանության, Հայաստանի հետ հարաբերությունների, նույն Ադրբեջանին զենք մատակարարելու և այլ հարցերի առնչությամբ:

Սակայն այսօր Իսրայելը Երևանին առաջարկում է աստիճանաբար խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հայաստանը պետք է ոչ միայն լուրջ վերաբերվի այդ առաջարկներին, այլ ընդունի դրանք և երկկողմ կապերի օրակարգը համալրի նոր գաղափարներով:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan