18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ...

Դեկոմունիզացիայի որոշումը մեզ ևս պետք էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Մշակույթի նախարարության հրահանգով, սակայն, ցուցահանդեսը ժամանակից շուտ փակվեց: Նախարարությունը ցուցահանդեսի փակումը պատճառաբանեց «քաղաքականացված» լինելու հանգամանքով:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ մեր այս անկախ պետության պատմության մեջ մի շատ կարևոր գործոն ենք բաց թողել:

«Հայաստանի նման երկրները, որոնք գտնվել են սոցիալիստական տոտալիտար համակարգի ներքո և ձեռք են բերել անկախություն, սկսել են նրանից, որ դատապարտել են այդ համակարգը: Սկսել են դեկոմունիզացիա անցկացնել: Դատարաններով, Կառավարության կամ ԱԺ–ի միջոցով այդ որոշումը մեզ ևս պետք էր: Ոչ թե պետք էր մեկ կամ երկու արձան հանել, կամ մի քանի փողոցի անուն փոխել, այլ պետք էր որոշում, որով մենք ցույց կտայինք, որ մենք հրաժարվում ենք այդ անմարդկային համակարգից: Դատապարտելով՝ մենք երբևիցե այն չկրկնելու պարտավորություն ենք վերցնում: Այդ ամենակարևոր գործողությունը մենք չենք կատարել՝ ամեն ինչ թողնելով օդի մեջ: Դրանով մենք հնարավորություն ենք տվել, որ այդ արժեքները վերադառնան: Բայց խնդիրը չի լուծվի անհատների վերաբերմունքով: Նարինե Թուխիկյանը որոշել է, որ դատապարտելի է՝ ցուցահանդես է կազմակերպել, ուրիշ օղակներ որոշել են, որ դատապարտելի չէ, փակել են այն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս պայմաններում հարցը կարող է մշտապես շահարկվել:

«Խոսքն այն մասին չէ, որ Միկոյանը, Լենինը կամ Ստալինը վատն են: Հանցավոր էր այդ համակարգը, իսկ նրանք, որոնք աջակցել են այդ համակարգին, եղել են հանցագործներ: Սա է խնդիրը: Եթե մենք փորձենք մարդկանց մեղադրել հանցագործության մեջ՝ չմեղադրելով համակարգը, մենք միշտ շատ տարբեր մոտեցումներ կունենանք: Բոլոր դեպքերում գալիս է նոր սերունդ, որն ուզում է անցածի ճիշտ գնահատականը ստանալ: Մենք որքան էլ փորձենք փակել մեր աչքերը, առաջնորդվել երրորդ երկրների շահերով, միևնույն է, չենք խուսափի դրանից: Այդ հարցի պատասխանը պետք է տանք»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության պարզաբանմանը, Ռուբեն Բաբայանը նշեց. «Լավ է, երբ որոշում կայացնողը նաև այդ որոշման պատասխանատուն է: Ցավոք, այս դեպքում ինձ թվում է, որ այդ որոշումը թելադրված է: Որոշումը հաստատ կայացվել է ոչ թե Մշակույթի նախարարությունում, այլ ուրիշ ատյաններում: Այդ ուրիշ ատյաններն այդքան էլ համարձակություն չեն ունեցել այդ պատճառաբանությունն իրենց վրա վերցնել, որովհետև այն իսկապես քաղաքական հետապնդում կդառնար: Սա շատ վատ է, որովհետև նա, ով որոշում է կայացնում, հենց ինքն էլ պետք է հայտարարի այդ մասին ու կրի իր որոշման պատասխանատվությունը: Ստացվում է այնպես, որ մեզ մոտ շարունակվում է այդ համակարգը: Ինչ–որ մի ատյաններում որոշում է կայացվում ու հանձնարարական տրվում. «գնացե՛ք ու փակե՛ք, ինչ ուզում եք անունը դրեք՝ դա չլինի»»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ նման անհեթեթ բացատրություններ են լինում: «Քաղաքական ենթատեքստ կարելի է ամեն ինչի մեջ գտնել: Օրինակ՝ յուրաքանչյուր ներկայացման, երաժշտության ու գրքի մեջ: Հենց այդպես էլ այդ համակարգը աշխատում էր: Բազմաթիվ արվեստի գործեր էին արգելվում, որովհետև իրենց մեջ քաղաքական ենթատեքստ էին գտնում: Աշխարհը փոխվում է, բայց մենք պարտավոր ենք ռեալ գնահատական տալ ու բերել իրական արժեքները: Անկախ պետության համար ամենամեծ արժեքը անկախ պետությունն է: Ժամանակակից ու անկախ երկրի համար ամենամեծ արժեքը մարդն է: Հզոր են այն երկրները, որոնց արժեքային համակարգում մարդն է գտնվում»,– եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan