16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Իրանը կարևորում է Հայաստանի դերը. խնդիրը ճանապարհային ենթակառուցվածքներն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրանագետ Արտյոմ Տոնոյանը

– Պարո՛ն Տոնոյան, երեկ ԱԺ–ում քննարկման դրվեց Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև «Մեղրի–Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որն Իրանի խորհրդարանն արդեն վավերացրել է: Թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական առումներով համաձայնագիրը որքանո՞վ է կարևոր Հայաստանի համար:

– Համաձայնագիրը կարևորվում է այնքանով, որ քննարկվող տնտեսական համագործակցությունը կարծես գործնական փուլ է մտնում: Բազմիցս խոսվում էր այն կարևորության մասին, որն ունի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը: Այս նախագիծն, ըստ էության, գործնական դաշտում այդ հարաբերությունները խորացնելու սկիզբն է: Քաղաքական առումով ևս կարևոր է: Դեռ 2016թ. Հայաստանի և Իրանի միջև չեղարկվել էր վիզային ռեժիմը: Այս համաձայնագիրը գալիս է լրացնելու տնտեսական և քաղաքական խորացմանն ուղղված նախադրյալները: Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Հայաստանը միանշանակ լուրջ առավելություն ունի: Ի տարբերություն Հայաստանի՝ մեր արևելյան հարևանն Իրանի հետ նմանատիպ համաձայնագիր չունի:

– Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի կողմից կրկին պատժամիջոցներ սահմանվեցին: Իրանն իր արտահանումը կազմակերպելու խնդիր ունի և այդ հարցն ավելի է սրացել: Այս համատեքստում Իրանը նպատակադրվա՞ծ է օգտագործել Հայաստանի ներուժը:

– Իրանը պատժամիջոցների և արտահանման խնդրի առաջ կանգնած է եղել նաև ԻՀՀ ներկայի նախագահ Հասան Ռոհանիին նախորդած կառավարության շրջանում: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը՝ որպես հարևան, չափազանց կառուցողական և բարեկամական հարաբերություններ է ունեցել Իրանի հետ: Այդ թվում նաև որոշ ապրանքների արտահանման առումով: Այս պարագայում ևս Հայաստանի դերը և նշանակությունը Իրանի համար ավելի է մեծանալու: Խնդիրն այն է, որ Հայաստանը մի փոքր կաղում է ճանապարհային ենթակառուցվածքների առումով: Համագործակցությունն ամբողջ ծավալով իրացնելու և ստեղծված հնարավորությունը օգտագործելու համար հնարավորինս արագ պետք է այդ ենթակառուցվածքները պատշաճ որակի բերել: Իրանը միանշանակ տրամադրված է արտաքին աշխարհի հետ կապվել ՀՀ տարածքով: Նույնիսկ եթե պայմանականորեն ընդունենք, որ Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը կարող է շատ ավելի ժամանակատար լիներ, բայց միևնույն ժամանակ ճանապարհային մյուս ենթակառուցվածքները կարելի է շատ ավելի արագ պատշաճ վիճակի բերել ու օգտագործել ստեղծված հնարավորությունները:

– Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի այն հարցում, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Եվ առհասարակ, իրանական կողմը որքանո՞վ է կարևորում ԵՏՄ–ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ վերջերս ևս բարձր մակարդակով խոսվեց Իրան–ԵՏՄ համագործակցության հեռանկարների մասին:

– Ավելի քան մեկ տարի է, ինչ անընդհատ քննարկվում են Իրան–ԵՏՄ հարաբերությունները: Եվ այդ առումով Հայաստանը ևս կարևորվում է: Իրանը ԵՏՄ շուկային կապող միակ ցամաքային օղակը Հայաստանն է: Այս փաստը չի կարող իր թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական կարևոր նշանակությունը չունենալ: Ընդ որում՝ այս հանգամանքը կարևորվում է ոչ միայն Իրանի կողմից, այլև ԵՏՄ քաղաքական վերնախավի և այսպես կոչված՝ ԵՏՄ քաղաքականությունը ծրագրավորողների կողմից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan