18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Օտար մամուլը մեր մասին. Regnum. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Վարչապետության առաջին օրերին նա հայտարարեց, որ երկրի տնտեսությունը գտնվում է չափազանց վատ վիճակում: Նոր կառավարությունը խոստացավ բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, բազմամիլիոնանոց ներդրումների ներգրավում: «Սակայն մեկ տարի անց կարելի է արձանագրել, որ կառավարության գրեթե բոլոր խոստումները մնացել են թղթի վրա, իսկ իրական կյանքում երկրի քաղաքացիներն իրենց վրա չեն զգում այդ բարեփոխումների արդյունքները և շարունակում են հեռանալ երկրից լավ կյանքի որոնումներում»,– մեկնաբանելով Կ. Կարապետյանի կառավարման մեկ տարին՝ նշել է Regnum–ի վերլուծաբան Իոսիֆ Կուբատյանը:

Սեպտեմբերի 13–ին կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունը: «Եթե թվերի մեջ չխորանանք, ապա Հայաստանի տնտեսության մեջ ամեն ինչ բավականին վատ է: Իսկ պետական վիճակագրության մեջ խորանալը անշնորհակալ գործ է, քանի որ վաղուց է հայտնի՝ Ազգային վիճակագրության ծառայությունը կարող է նկարել ցանկացած թիվ: Բայց փաստն այն է, որ տնտեսությունը նախևառաջ մարդիկ են, ովքեր շարունակում են արտագաղթել երկրից, ու նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ի վիճակի չէ դա թաքցնել»,– համարում է վերլուծաբանը:

Ի. Կուբատյանը հիշեցրել է, թե երբ ու ինչպես Կ. Կարապետյանը դարձավ վարչապետ: «Մեկ տարի առաջ Հայաստանը նոր էր խելքի եկել Երևանի կենտրոնում ՊՊԾ գնդի գրավումից: Երկրում տիրող չափազանց մեծ դժգոհության պայմաններում քաղաքական լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն էր առաջացել: Նման պայմաններում նախագահ Սերժ Սարգսյանին միշտ օգնության է հասնում կառավարությունը փոխելու տարբերակը: Այդպես հրաժարական տվեց նաև Տիգրան Սարգսյանը, որի գործունեությունից դժգոհ ընդդիմությունը, որն այն ժամանակ բավականին հզոր էր, սպառնում էր շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել: Կառավարությունը փոխելու տարբերակը գործի դնելով՝ Ս. Սարգսյանը կարողացավ մեղմ ու վերահսկելի ձևով լիցքաթափել հասարակության մեջ կուտակված դժգոհությունը»,– պարզաբանում է վերլուծաբանը:

Եթե դեռ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը համարվում էր Սերժ Սարգսյանի ռեալ այլընտրանքը, ու հենց նախագահի խոսքով, պետք է դառնար «փոփոխությունների յուրատեսակ խորհրդանիշ», ապա այսօր Կ. Կարապետյանն ընկալվում է որպես տեխնիկական վարչապետ, ով կաշխատի մինչև Սերժ Սարգսյանի նախագահության վերջը: «Նաև պարզ է դառնում, որ Կարապետյանի նշանակումը մեծ ծրագրի մաս էր, որի շնորհիվ Սարգսյանը կկարողանա իշխանության ղեկին մնալ ցմահ: Խնդիրը միայն այն է, թե ինչ կարգավիճակով: Բայց ամեն ինչ գնում է նրան, որ Ս. Սարգսյանը կնախընտրի վարչապետի աթոռը և ոչ թե պոլիտբյուրոյի ղեկավարի պաշտոնը»,– համոզված է Ի. Կուբատյանը:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan