16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Լապշինը ու մենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լապշինը` իսրայելցի այդ պարզ բլոգերը, իր գործն արեց Արցախի համար: Նա տևական ժամանակ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռեց հայկական այս փոքրիկ հողակտորի ու նրա վրա ապրող ժողովրդի վրա: Բուռն քննարկումներ եղան: Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեցան, տեղեկացան ղարաբաղյան հարցից, տեղեկացան «ինչու»–ին և «ինչպես»–ին:

Աշխարհի առաջ կրկին կանգնեց Իլհամ Ալիևն ու նրա բռնապետական վարչակարգը իր անմարդկային ու անտրամաբանական գործելաոճով:

Տեսան, թե ինչպես այլ երկրի տարածքից պարզապես առևանգեցին այս երիտասարդին ու մտցրեցին իրենց բանտը: Ինչո՞ւ: Որովհետև նա դրական բաներ էր գրել Ղարաբաղ կոչվող կղզյակում ապրող ժողովրդի մասին, որը մարդկային պարզ մի բան էր ուզում` ուզում էր ազատ ապրել ու իր գլխի տերը լինել:

Հետո Լապշինը իր սկզբունքների ու մարդասիրական իր քայլի, նաև աշխարհի համարձակ քաղաքացու իր դիրքորոշման համար լիուլի վճարեց: Գոնե մենք` հայերս, լավ գիտենք, թե ինչ է նշանակում ադրբեջանական բանտ: Հատկապես, երբ մարդն այնտեղ հայտնվում է հայերի հետ կապված խնդրի առնչությամբ: Ու, բնականաբար, նաև համակրանք ունի հայի նկատմամբ:

Հիմա այս երիտասարդը վերջապես դուրս պրծավ թուրքական դժոխքից ու հեռացավ իր երկիրը: Կարծում եմ յուրաքանչյուր բանական մարդ պետք է ուրախ լինի դրա համար: Առավել ևս, եթե այդ մարդը հայ է:

Լապշինը մեզ համար անցավ գողգոթայի ճանապարհով: Անգամ եթե ի սկզբանե չի էլ մտածել, թե ինչ կարող է իրեն սպասել իր խոսքերի ու Արցախ այցելելու դիմաց: Վստահ լինելով, որ քաղաքակիրթ աշխարհի քաղաքացի է, և իր աշխարհը ավելի ուժեղ է, քան ինչ–որ մի Ադրբեջան` իր պետական–իշխանական դիկտատուրայով, արել է այն, ինչ ճիշտ է համարել, ասել է այն, ինչ բխել է իր սրտից: Այսինքն` աշխարհի քաղաքացու կամ որ նույնն է` Երկիր մոլորակի քաղաքացու ճշմարիտ վարքագիծ` ընդամենը:

Բայց, թեկուզ ակամա, հայտնվեց այն հորի մեջ, որը փորել էր Ադրբեջանը մեծագույն հաճույքով այնտեղ հայերիս նետելու համար:

Հիմա ինչ–ինչ ճանապարհով այս մարդը դուրս եկավ հորից: Մեր հասարակությունից շատերը, այս փաստից ուրախանալու փոխարեն, արդեն քննում են դուրս գալու եղանակը. Լապշինը ներում հայցեց Ալիևից, Լապշինը ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է և այլն, և այլն:

Բա ի՞նչ էիք կարծում. այլ կերպ ադրբեջանական աքցանից մարդը կարո՞ղ էր ազատվել: Կամ ինչո՞ւ է ձեզ հենց այդ հարցը հուզում, երբ պարզից էլ պարզ է, որ ամեն ինչ սարքվել է ադրբեջանական պետական մեքենայի կողմից ու մատուցվել աշխարհին: Այդ ներման նամակն էլ, նրա քավության խոսքերն էլ...

Թե՞ այդքան ծանոթ չեք թուրքական գործելաոճին:

Հիմա մի բան է այս տխուր և ուրախ պատմության մեջ ակնհայտը. Լապշինն արեց իր գործը մե՛զ համար: Եվ այն մեծ գործ էր, հեշտերից չէր: Այնքան դժվարին էր, որ արժեցավ իր ազատությունը, ու կարող էր նաև կյանքն արժենալ: Նրան շնորհակալ լինենք, երախտապարտ լինենք, գլուխներս խոնարհենք մարդ տեսակի՝ նման անձնազոհ քայլի առջև ու լռենք:

Իսկ եթե կրկին խոսելու ցանկություն ունենանք այս թեմայով, ապա նախապես ինքներս մեզ հարց տանք` իսկ մե՞նք ինչ ենք արել մեր երկրի համար: Կամ մեր ուժը կբավե՞ր անել մի բան, որը մեզ կարող էր դնել այն պայմանների մեջ, որոնցում հայտնվեց այս երիտասարդը: Անկե՛ղծ լինենք մեր պատասխանում, որը կարող է հնչել նաև մեր ներսում, միայն ու միայն մե՛զ համար:

Ու սրանով ամեն ինչ կավարտվի, ամեն խոսք ու խոսակցություն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan