18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Ոչ միայն բանիվ՝ Ալլահշուքյուր Փաշազադեի բիզնեսները Կարլովի Վարիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի բիզնեսների մասին: Մասնավորապես, «Ենի Մուսավաթ» թերթը գրել է. «Մեր շեյխը բիզնես ունի առողջարանային դրախտ համարվող Կարլովի Վարում»:

Մինչ օրս պարբերաբար տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը բիզնեսներ ունի տարբեր ոլորտներում: Նույնիսկ նրան վերագրել են բանջարեղենի արտահանման մենաշնորհը: Սակայն բոլոր այդ դեպքերում որևէ փաստ կամ ապացույց չի ներկայացվել: Իսկ ինքը՝ Փաշազադեն կամ չի մեկնաբանել այդ տեղեկությունները, կամ էլ պահանջել է ապացույցներ ներկայացնել: Իր հայտարարություններից մեկում նա ասել էր. «Երբեմն իմ անունը կապում են ապակու, ամրանի, խնձորի, սոխի ու կարտոֆիլի բիզնեսի հետ: Այդ ամենը սուտ է: Եթե ասում են, ապա պետք է ապացույցներ ներկայացնեն»:

Այս առումով Չեխիայի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում ունեցած բիզնեսի մասին տեղեկությունը տարբերվում է նախորդներից: Ներկայացվել են ոչ միայն լուսանկարներ, այլև համապատասխան կառույցների ռեեստրային տվյալները: Մեջբերում այդ տեղեկատվությունից. «Մարկետա Շպիշակովա անունով կինը Ալլահշուքյուր Փաշազադեի գործընկերն է: Նա 36 տարեկան է: Մասնագիտությամբ բժիշկ է: Որ մի կոպեկ չներդնելով՝ նա դարձել է Չեխիայի Կարլովի Վարիում գտնվող «Aynur KV» ընկերության համասեփականատերը: Այդ ընկերությունն ստեղծել են Ալլահշուքյուր Փաշազադեն և Միլի մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն (հոգևոր առաջնորդի եղբայրն է.– խմբ.): Այդ կնոջ ծնողները երեք այլ ընկերությունների սեփականատերեր են:

«Aynur KV» ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների լիզինգով և վարձույթով, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքով: Այն գրանցված է որպես ՍՊԸ՝ Skroupova 2077/19, 36001, Karlovy Vary հասցեով: Նրա տարեկան եկամուտը 1 մլն կրոն է (մոտ 45000 դոլար): Երկրորդ լուսանկարում Փաշազադեի վիլլան է Կարլովի Վարիում, որը գրանցված է այդ ֆիրմայի անունով»:

Նշենք, որ մինչ այս մահմեդականների հոգևոր առաջնորդի ու նրա պատգամավոր եղբոր անունները ներքաշված էին մեկ այլ բիզնես–սկանդալի մեջ: Ոմն Մուգդատ Հաշիմով պայմանագիր էր կնքել Փաշազադե եղբայրների հետ համատեղ գործունեության վերաբերյալ: Հաշիմովն ապահովում էր Փաշազադեներին պատկանող «Medi–Sina» կլինիկայի գործունեությունը, սակայն ինչ–որ մի պահի կողմերի միջև կոնֆլիկտ էր առաջացել:

Դրանից հետո գործին միջամտել էր Փաշազադեներին մտերիմ Ռամազան Զեյնալովը, ով հայտնի է որպես Հաջի Մազան: Ու հենց նրա հայտարարության հիման վրա էլ Հաշիմովին ձերբակալել էին: Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը նրան դատապարտել էր 9 տարվա ազատազրկման: Հաշիմովին մեղադրել էին «Medi–Sina» կլինիկայի համար սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված 113000 դոլար յուրացնելու մեջ:

Մի խոսքով, մահմեդականների հոգևոր առաջնորդը ձեռքերը ծալած նստած չէ: Սակայն ուշագրավն այն է, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար քննարկվում է Փաշազադեի ոչ կրոնական գործունեությունն այն դեպքում, երբ գրեթե ողջ մեդիա դաշտը վերահսկվում է իշխանությունների կողմից: Հնարավոր պատճառներից մեկը ոչ միայն նրան վերահսկելի պահելն է, այլ այն, որ Փաշազադեն «զտարյուն» ադրբեջանցի չէ: Նա ազգությամբ թալիշ է, ինչը հարկ եղած դեպքում ապտակի պես շրխկացնում են դեմքին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan