18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առանցքային կետը, թերևս, կարելի է համարել հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ հատվածը: «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թ. հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: …Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: …Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

2011 թ. օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը օրակարգից հեռացրել էր ավելի քան 900 օրինագիծ, որոնց թվում եղել են նաև հայ–թուրքական արձանագրությունները: Նույն թվականի սեպտեմբերի 24–ին կառավարությունը դրանք վերադարձրել էր խորհրդարան, սակայն վավերացման ժամկետները մինչ օրս անհայտ են:

«Առավել հեռատես թուրք փորձագետներն այն ժամանակ նախազգուշացնում էին իրենց իշխանություններին, որ դառնում են Ադրբեջանի նեղ քաղաքականության գերին այն դեպքում, երբ Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումն ստեղծում է նոր վիճակ և նոր հնարավորություններ թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման համար, թե՛ Անդրկովկասում Թուրքիայի դերի ամրացման տեսանկյունից: Ընդ որում, նշում էին, որ Երևանն ինքն է գնում ռիսկային քայլի: Բայց այն ժամանակ Անկարան իրեն շատ վստահ էր զգում` ենթադրելով, որ ահա–ահա կդառնա ԵՄ անդամ և Անդրկովկասում կկատարի պրոարևմտյան մենտորի դեր»,– Թուրքիայի որդեգրած դիրքորոշման մասին նշում է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Սակայն շուտով քաղաքական վիճակ է փոխվում: Անկարան ներքաշվեց «արաբական գարնան» հորձանուտը, հետո պայթեց սիրիական ճգնաժամը: Թուրքիան աստիճանաբար սկսվեց վերածվել Ուկրաինայի՝ Սիրիային և Իրաքին սահմանակից հարավային հատվածներում ռազմական ճակատներ «ձեռք բերելուց» բացի, կարելի է ասել, քաղաքացիական պատերազմ ստացավ հենց իր տարածքում՝ պայքարելով թե՛ քրդերի, թե՛ ԻՊ–ի դեմ: Մերձավոր արևելքում տեղի ունեցած գործընթացները հետ չես շրջի, իսկ դրանց արդյունքում Իրաքյան Քրդստանը հայտարարեց անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: «Սեպտեմբերի 25–ին սպասվող այդ հանրաքվեն Թուրքիային ու ոչ միայն նրան, լավագույն դեպքում, «կսպառնա» երկրի դաշնայնացմամբ: Թուրք փորձագետները, ովքեր ավելի վաղ այդ խնդիրը համարում էին «դրսից նետված սադրանք», հիմա բացահայտ քննարկում են և կարծիքներ հայտնում: Ստացվեց այնպես, որ մի մեծ խաղի արդյունքում պանթյուրքիզմն ու նեոօսմանիզմը միասին ծնեցին «քրդական զավակ», որի պատմականորեն ամենամոտ բարեկամը Հայաստանն է»,– համարում է վերլուծաբանը:

Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Ահա, թե ինչու նախագահ Սարգսյանը զգուշացնելով, որ Երևանը պատրաստ է այդ արձանագրությունները հայտարարել առ ոչինչ, գործում է արդեն ուժի դիրքերից: Սակայն Թուրքիայի նախագահի համար դեռևս մնում է մանևրի հնարավորություն, ֆորմալ առումով Ցյուրիխյան արձանագրությունները ոչ մի ուղղակի կապ չունեն Անդրկովկասի խնդիրների հետ: Իսկ Արևմուտքը դա կարող է գնահատել: «Առավել ևս, որ վերջինս Հայաստանն արդեն չի դիտում բացառապես Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում, այլ ավելի շատ հայկական գործոնի ուժեղացման համատեքստում՝ քրդական խնդրի լուծման հեռանկարների ֆոնին»,– նշում է վերլուծաբանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan