18.Հոկտեմբեր.2017
Հայերը և նրանց դերը աշխարհում պետությունների կառավարման նոր մոդելի ստեղծման հարցում. «Փաստ» Թեղուտից մինչև Ամուլսար. «Փաստ» Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ» Ավելի քան 300 միլիոն դրամ գումար Էներգետիկայի պետական տեսչության պետի հաշվին. «Փաստ»
Այս հայուհի լեսբուհուն 15 տարբեր տղամարդ է բռ... Ժաննա Բուտուլյանը` նոր սեքսուալ տեսանյութ է հ... Տղան տատու էր անում մեծ կրծքերով սեքսուալ աղջ... Instagram-ի ամենապահանջված հայ «ծիտիկները» 18... Թաքնված տեսախցիկը նկարահանել է,թե ինչպես է տղ... Ամուսնությունը պահպանելու 5 ամենասարսափելի սո... Խիստ գաղտնի կադրեր քաղաքային դիահերձարանից (տ... Մերկ աղջկա մահվան տեսանյութը ցնցել է համացանց... Կպատկերացնեի՞ք, որ Անի Երանյանն ու սիրելին ..... Շանել Սյուզիի հրաշք հնդկական պարը. Սա տեսնել... Տեսեք, թե ինչպես եթերում խայտառակվեց Ձյունիկ ... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությ... Սենսացիա.միայն տեսեք` ում հետ է հանդիպում Տաթ... Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսին է Ռաթորը իրակ... Սարսափելի է...փեսան հարվածեց հարսին բոլորի աչ... Բարև Վահագ. Սիրում եմ քեզ անասուն... Աղջկա սի... Տաթևիկ Ադումյանը՝ տարիներ առաջ և հիմա (ֆոտո) Արփի Գաբրիելյանն այս անգամ անցել է բոլոր սահմ... Հայկական շոու-բիզնեսի նոր «Նազենի Հովհաննիսյա... Դադարեցրե՛ք այն, ինչ անում եք և դիմավորե՛ք In... Բորտուղեկցորդուհիների հանդերձարանում տեղադրվա... ՇՈԿ. Պապը, հայրը և տղան բռնաբարել են աղախնին ... Ամուսինը բռնեցնում է կնոջը սիրեկանի գրկում. Ա... Գլամուր հայուհի և գեղեցկուհի Instagram-ից, ով... Այս հայուհին ճանաչվել է ամենագեղեցիկ հաղորդավ...

Ժիրայր Սեֆիլյանի կոչը, միջանձնային խնդիրներն ու գաղափարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան»–ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ–ից հասարակական և քաղաքական մի շարք գործիչների հասցեական դիմում է ներկայացրել: Նա կոչ է արել ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ:

Հասարակական–քաղաքական գործիչների այդ ցանկում են նաև «Հոգևոր Հայաստան»–ի անդամ, երգիչ–երգահան Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ե. Պետրոսյանի խոսքով՝ ինքն անձամբ հանուն պետության և ազգաբնակչության պատրաստակամ է ցանկացած աշխատանք անել:

«Անկախ Ժ. Սեֆիլյանի կոչից, անընդհատ ասել ու պնդել եմ՝ պետք է քայլեր ձեռնարկել և ժողովրդին այս թնջուկից հանել: Որովհետև կուսակցությունները ամեն ինչ ապականեցին, ոչ–ոք ոչ մի հույսի նշույլ չթողեց ժողովրդի մոտ... Իսկ պետությունը գահավիժում է: «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խումբն արդեն մի քանի ամիս է՝ մտավորականությանը համախմբելու աշխատանքներ է տանում: Պատճառը նույնն է՝ մենք այսպես շարունակելով երկիր կկորցնենք: Մենք անմեղսունակ ձևով ապրելու իրավունք չունենք: Այնպես որ՝ Ժ. Սեֆիլյանի կոչը համահունչ է այն ամենին, ինչ ես մտածում եմ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց երգիչ–երգահանը:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ էլ՝ նման ճակատ ձևավորելու քննարկումները նոր չեն:

«Նման նախաձեռնության ունենալու անհրաժեշտությունը ևս նոր չէ: Հիմա չեմ կարող ասել, թե ի՞նչ զարգացումներ կհետևեն այս հայտարարությանը: Զարգացումները կախված են հազար ու մի հանգամանքից: Օրինակ՝ ի՞նչ խնդիր կձևավորվի: Գաղափարը պարզ է, բայց ի՞նչ գործողությունների շուրջ կլինի այդ ամենը: Նշվածները մեկը մյուսից կախված են: Բայց հիմա ժամանակավրեպ է այդ հարցերին պատասխանելը»,– ասաց ազգագրագետը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կոչն ավելի քան հասկանալի է:

«Հայրենիքը կորցնելու վտանգը և մտահոգությունը առկա է բոլորիս մոտ: Վերջնական գնահատականը Ժ. Սեֆիլյանի մատնանշած մարդաթափությունն է՝ արտագաղթը, որն արնաքամ է անում երկիրը: Ցուցակի ճնշող մեծամասնությունն իմ կողմից հարգված մարդիկ են: Եթե ինչ–որ բան լինի՝ պատրաստակամ ու համատեղ գործունեություն կծավալենք: Եթե մենք մի ապակուսակցական մարմին և պայքարելու պատրաստ ակտիվ հասարակություն ունենանք, ապա առանց արյունահեղության և զենքի հնարավոր է այդ փոփոխություններն իրականացնել»,– ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ հարցին, թե ցուցակում առկա անունների շրջանակներում որքանո՞վ է հնարավոր միավորումը, Ե.Պետրոսյանը պատասխանեց.

«Ազնվորեն ասած՝ ինձ համար միևնույն է, ով կմիանա, ով՝ ոչ: Յուրաքանչյուրը թող իր խղճի առաջ պատասխանատու լինի: Մենք պետք է հոգ տանենք մեր պետության համար: Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել այս թնջուկից դուրս գալու, պետությունը պահպանելու և առաջընթաց ապահովելու համար: Այն, որ մենք մի օր առաջ պետք է ազատվենք մեր պետությունը սեփականաշնորհած բանդայից, այդ հարցում ես ալտերնատիվ չեմ տեսնում: Ես՝ որպես մտածող մարդ, անհանգիստ եմ ու շահագրգիռ, որ օր առաջ այս խնդիրը լուծվի»:

Հ. Խառատյանի դիտարկմամբ էլ՝ կարող է խումբ ձևավորվել հենց այդ, կամ այլ անուններով:

«Կարող է այդ մարդկանց մի մասն ուրիշ մարդկանց հե՞տ է խումբ ձևավորում: Հիմա չեմ կարող կոնկրետ ոչինչ ասել՝ կոնկրետ ոչինչ չկա, կա Ժիրայր Սեֆիլյանի կոչն ու առաջարկը: Սա դեռ քայլ է շատ հայտնի խնդրի շուրջ, որի հեռանկարների ու նույնիսկ կայացման խնդիրը դեռ առարկայական նկարագիր ու ձևավորում չունի»,– նշեց ազգագրագետը:

Դիտարկմանը, թե ցանկում կան անձինք, որոնց հարաբերությունները մեղմ ասած՝ մեկ առվով չեն հոսում, Ա. Մարտիրոսյանը նկատեց.

«Այո: Բայց ես կարծում եմ, որ որևէ միջանձնային խնդիր նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերով մոտիկ չէ այն խնդիրներին, որոնք ծառացած են պետության առաջ: Դրանք բացարձակ նշանակություն չպետք է ունենան՝ անկախ մեր մոտեցումներից: Եթե հնարավոր է ինչ–որ ձևով միասնական պայքար տանել, պետք է տանել»:

Ճշտող հարցին, այսինքն՝ նման ցանկով նախաձեռնություն կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Չասեմ, թե հնարավորությունը տեսնում եմ: Ես ասում եմ դրա անհրաժեշտության մասին: Իսկ հնարավորության մասին չեմ կարող ասել, քանի դեռ այդ գործընթացը չի եղել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan