18.Հոկտեմբեր.2017
Հայերը և նրանց դերը աշխարհում պետությունների կառավարման նոր մոդելի ստեղծման հարցում. «Փաստ» Թեղուտից մինչև Ամուլսար. «Փաստ» Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ» Ավելի քան 300 միլիոն դրամ գումար Էներգետիկայի պետական տեսչության պետի հաշվին. «Փաստ»
Այս հայուհի լեսբուհուն 15 տարբեր տղամարդ է բռ... Ժաննա Բուտուլյանը` նոր սեքսուալ տեսանյութ է հ... Տղան տատու էր անում մեծ կրծքերով սեքսուալ աղջ... Instagram-ի ամենապահանջված հայ «ծիտիկները» 18... Թաքնված տեսախցիկը նկարահանել է,թե ինչպես է տղ... Ամուսնությունը պահպանելու 5 ամենասարսափելի սո... Խիստ գաղտնի կադրեր քաղաքային դիահերձարանից (տ... Մերկ աղջկա մահվան տեսանյութը ցնցել է համացանց... Կպատկերացնեի՞ք, որ Անի Երանյանն ու սիրելին ..... Շանել Սյուզիի հրաշք հնդկական պարը. Սա տեսնել... Տեսեք, թե ինչպես եթերում խայտառակվեց Ձյունիկ ... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությ... Սենսացիա.միայն տեսեք` ում հետ է հանդիպում Տաթ... Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսին է Ռաթորը իրակ... Սարսափելի է...փեսան հարվածեց հարսին բոլորի աչ... Բարև Վահագ. Սիրում եմ քեզ անասուն... Աղջկա սի... Տաթևիկ Ադումյանը՝ տարիներ առաջ և հիմա (ֆոտո) Արփի Գաբրիելյանն այս անգամ անցել է բոլոր սահմ... Հայկական շոու-բիզնեսի նոր «Նազենի Հովհաննիսյա... Դադարեցրե՛ք այն, ինչ անում եք և դիմավորե՛ք In... Բորտուղեկցորդուհիների հանդերձարանում տեղադրվա... ՇՈԿ. Պապը, հայրը և տղան բռնաբարել են աղախնին ... Ամուսինը բռնեցնում է կնոջը սիրեկանի գրկում. Ա... Գլամուր հայուհի և գեղեցկուհի Instagram-ից, ով... Այս հայուհին ճանաչվել է ամենագեղեցիկ հաղորդավ...

Միջոցների խնայողություն՝ կոնկրետ անձանց և ընտանիքների հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը

– Պարո՛ն Ալավերդյան, 3–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պետպատվերով բուժօգնության հարցն է բարձրացվել: Չի բացառվում, որ նրանք հնարավորություն չեն ունենա պետպատվերով բուժօգնություն ստանալ: Նման որոշում կայացնելն արդարացված կլինի՞:

– 3–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք այսօրվա դրությամբ 50 տոկոս զեղչով են բուժվում: Բայց տվյալ պահին, անգամ եթե կարգը գործում է, համակարգն ընդհանրապես արդյունավետ չէ: Անվճար բուժումը շատ կասկածելի է որակի առումով: Բացի այդ, անձը շատ թաքնված կամ ոչ թաքնված վճարումներ, այնուամենայնիվ, ստիպված է կատարել: Նշանակում են դեղեր, որոնք չկան զեղչված կամ անվճար դեղերի ցանկում: Կան պրոցեդուրաներ, որոնք այսպես թե այնպես պետությունը չի հոգում: Ես չեմ կարող ասել, որ այսօր նրանք լիարժեք բուժվում են: Առհասարակ մտահոգիչ է տենդենցը: Կա վտանգ, որ մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամության 3–րդ կարգ, կկորցնեն այն: Այսպիսի ինչ–որ քաղաքականություն է իրականացվում, որն ինձ համար անհասկանալի է: Թեև ոչ ծանր, բայց մարդը հաշմանդամություն ունի: Ինչո՞ւ պետք է նա հաշմանդամի կարգավիճակից կամ դրա հետ կապված իրավունքներից և արտոնություններից զրկվի: Մեզ ասում են, որ անկախ նրանից՝ մարդն ունի հաշմանդամության խումբ, թե ոչ, կստանա իրեն անհրաժեշտ ծառայությունները: Բայց որտե՞ղ են այդ ծառայությունները՝ չենք տեսնում: Նույնիսկ 1–ին խմբի հաշմանդամը շատ ու շատ անհրաժեշտ ծառայություններից է զրկված, ուղղակի ինչ–որ նվազագույն աջակցություն է ստանում:

– Մարզային առողջապահության կազմակերպիչները նշել են, որ եթե մարդն աշխատունակ է և վճարունակ, ապա գոնե թող համավճարով սպասարկվի: Ընդգծվել է նաև, որ պետպատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը¬: Հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը, փոփոխությունը էական հարված չի՞ հասցնի մարդկանց:

– Սա մտահոգիչ է: Չի կարելի սոցիալական դժվար և բարդ իրավիճակում գտնվող մարդկանց զրկել ամեն ինչից: Բացի դրանից՝ անհատական մոտեցում է պետք: Կան մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամության 3 խումբ կամ դրան համարժեք վիճակ ու աշխատում են: Միգուցե նրանք իրոք խնդիր չունեն և վճարունակ են: Բայց պետք է մարդակենտրոն քաղաքականություն վարել: Անձը, ով իր հոգսերն ու կարիքները հոգալու հնարավորություն չունի, պետությունից պետք է աջակցություն ստանա: Թեև հնարավոր փոփոխության մասին հստակ տեղեկատվություն չունեմ, բայց ընթացքն ինձ համար պարզ է: Միջոցների խնայողություն է կատարվում կոնկրետ մարդկանց և ընտանիքների հաշվին, ինչն անընդունելի է: Խնայողությունները պետք է ուրիշ տեղ անել: Մենք անարդյունավետ օգտագործվող ռեսուրսներ ունենք: Պետք է հաշվի առնել, որ հատկապես մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար դժվար է: Գործազրկության մակարդակը հսկայական է: Դժվար է ակնկալել, որ հաշմանդամություն ունեցող մարդը հեշտությամբ ինչ–որ աշխատանք կգտնի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե պետպատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան բուժօգնության համար հատկացված գումարը¬, ապա այդ հարցը քաղաքացու խնդիրը չպետք է լինի: Մենք ունենք ֆինանսիստներ՝ թող հաշվարկեն, որից հետո միայն իրավունքը սահմանեն: Հակառակ պարագայում մենք հաճախ խնդիրների ենք բախվում: Օրինակ՝ 1–ին խմբի հաշմանդամը պետպատվերով հետազոտություն պետք է անցնի, բայց հայտնում են, որ այս տարվա պետպատվերի գումարը սպառվել է: Կներեք, բայց ինչո՞ւ ինձ պետք է հուզի՝ գումարը սպառվել է, թե ոչ: Բարի եղե՛ք ու անվճար իրականացրեք այդ ամենը: Եթե ոչ՝ պետք չէ մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար ասել, որ այդ իրավունքը կա:

– Եթե հարցն արդեն օրենքում փոփոխություններ կատարելու համատեքստում քննարկվի, Դուք որևէ նախաձեռնությամբ հանդես կգա՞ք:

– Մենք հետևողական պետք է լինենք, որ մարդու իրավունքների ոտնահարում չլինի: ՀՀ քաղաքացին ունի արժանապատիվ կյանք վարելու, առողջապահության նվազագույն ծառայություններ ստանալու իրավունքը: Մենք պետք է ավելի հստակ հասկանանք ու ծանոթանանք մանրամասներին, հիմնավորումներին: Այդ ամենից հետո, բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստի: Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք ու կփորձենք այնպես անել, որ այն ազդի վերջնական որոշումների վրա:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan