18.Հոկտեմբեր.2017
Հայերը և նրանց դերը աշխարհում պետությունների կառավարման նոր մոդելի ստեղծման հարցում. «Փաստ» Թեղուտից մինչև Ամուլսար. «Փաստ» Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ» Ավելի քան 300 միլիոն դրամ գումար Էներգետիկայի պետական տեսչության պետի հաշվին. «Փաստ»
Այս հայուհի լեսբուհուն 15 տարբեր տղամարդ է բռ... Ժաննա Բուտուլյանը` նոր սեքսուալ տեսանյութ է հ... Տղան տատու էր անում մեծ կրծքերով սեքսուալ աղջ... Instagram-ի ամենապահանջված հայ «ծիտիկները» 18... Թաքնված տեսախցիկը նկարահանել է,թե ինչպես է տղ... Ամուսնությունը պահպանելու 5 ամենասարսափելի սո... Խիստ գաղտնի կադրեր քաղաքային դիահերձարանից (տ... Մերկ աղջկա մահվան տեսանյութը ցնցել է համացանց... Կպատկերացնեի՞ք, որ Անի Երանյանն ու սիրելին ..... Շանել Սյուզիի հրաշք հնդկական պարը. Սա տեսնել... Տեսեք, թե ինչպես եթերում խայտառակվեց Ձյունիկ ... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությ... Սենսացիա.միայն տեսեք` ում հետ է հանդիպում Տաթ... Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսին է Ռաթորը իրակ... Սարսափելի է...փեսան հարվածեց հարսին բոլորի աչ... Բարև Վահագ. Սիրում եմ քեզ անասուն... Աղջկա սի... Տաթևիկ Ադումյանը՝ տարիներ առաջ և հիմա (ֆոտո) Արփի Գաբրիելյանն այս անգամ անցել է բոլոր սահմ... Հայկական շոու-բիզնեսի նոր «Նազենի Հովհաննիսյա... Դադարեցրե՛ք այն, ինչ անում եք և դիմավորե՛ք In... Բորտուղեկցորդուհիների հանդերձարանում տեղադրվա... ՇՈԿ. Պապը, հայրը և տղան բռնաբարել են աղախնին ... Ամուսինը բռնեցնում է կնոջը սիրեկանի գրկում. Ա... Գլամուր հայուհի և գեղեցկուհի Instagram-ից, ով... Այս հայուհին ճանաչվել է ամենագեղեցիկ հաղորդավ...

Գալու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց երեխաներին սպանողները պատասխան չեն տվել...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի գալիս են Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվորների մայրերը՝ Հերիքնազ Գասպարյանն ու Նանա Մուրադյանը: Ու թեև պաշտոնական վարկածով իրենց տղաները ինքնասպան են եղել, սակայն ծնողները համոզված են, որ իրականում իրենց որդիներին սպանել են:

Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը պատմում է, որ տղան ծառայել է Ղարաբաղում: Եվ 2013 թ., երբ որդու ծառայության ավարտին մնացել էր ընդամենը չորս ամիս, իմանում են բոթը: Կինն ասում է, թե տղային սպանել են, այնուհետև քննիչը զինգրքույկի մեջ ավելացրել է զենքի մասին գրություն:

«Երեխին բերեցին, ասեցին ինքնասպան է եղել: Հետո որ ամուսինս գնաց զորամաս, տեսանք, որ զինգրքույկի մեջ ավելացրած էր այդ զենքը, բացահայտեցինք, որ այդ զենքով չի սպանվել: Գնացի Օհանյանի մոտ, ասեց թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց մինչ օրս ոչ մի բան չի փոխվել: Գործերը դատախազ Գայանե Գասպարյանի մոտ են, մի անգամ գրություն էլ չեն ուղարկում, թե հետաքրքրվում ենք ձեր գործերով: Մենք չկարողացանք դատերին գնալ, Ղարաբաղ էր, ամուսինս հիվանդ էր, գումար չկար: Երբ դատական թուղթն եկավ, որ դատն ավարտվել է, արդեն ուշ էր, չկարողացանք բողոքարկել: Բոլորին խնդրեցի դատը տեղափոխել Հայաստան, ոչ մեկ չարեց»,– պատմեց նա:

Հուսահատ մայրն ասում է՝ ինչո՞ւ պիտի ինքնասպան լիներ տղաս, եթե զանգում է ու ասում, մամա, մնացել է չորս ամիս, օրերս հաշվի: Մայրը կասկածում է, որ հնարավոր է ինչ–որ մի կոնֆլիկտ է եղել:

«Իր զինակից ընկերներին հարցնում եմ՝ տեսել եք, որ Արմանը ինքնասպան է եղել, ասում են՝ հեռու էր, չտեսանք, բայց զորամասում մի տղա մոտեցել է ամուսնուս ու ասել, թե՝ հոպար ջան, քու տղին սպանեցին, բայց իմ անունը չտաս»,– ասաց սպանված զինվորի մայրը:

Մոր խոսքով՝ այս դեպքի համար ոչ ոք պատիժ չի կրել: Միայն տղայի անմիջական ղեկավարին 6 ամիս ազատազրկման են դատապարտել, սակայն մայրը համոզված է, որ վերջինս և ոչ մեկ օր բանտում չի անցկացրել:

Եվս մեկ սպանության զոհ է եղել զինծառայող Վալերիկ Մուրադյանը: Այս տղայի մայրն էլ՝ Նանա Մուրադյանը, համոզված է, որ տղայի սպանությունը կոծկվել է որպես ինքնասպանություն միայն այն բանի համար, որ տղան ականատես է եղել վառելանյութի գողությանը և հրաժարվել մասնակցել այդ հանցագործությանը:

«2009 թ. զորակոչել են Ստեփանակերտ, 2010 թ. մարտի 15–ին մահացած, սպանած բերել են, խեղդել են, հետո կախել: Երկու պարանի հետք կա իր պարանոցին, որի մասին դատաբժիշկը վկայել է դատաբժշկական եզրակացության մեջ՝ «խորը ակոսին զուգահեռ կա մուգ կարմիր գույնի ժապավենաձև արյունազեղում» տողով, այսինքն՝ երկու հետքի մասին է խոսքը: Բայց դատաբժիշկը դա վնասվածք չի համարել, թղթի վերջում դա ներգրավված չէ: Ես ուսումնասիրել եմ դատաբժշկական գրքեր, որտեղ հստակ ասված է՝ եթե երկու պարանի հետք կա, ուրեմն խեղդել են ուրիշ պարանի միջոցով, հետո նոր կախել:

Իմ տղայի գործը որակել են ինքնասպանության դրդում, իբր ինքն իրեն սպանել ա, այսինքն՝ իմ տղեն իրեն երկո՞ւ անգամ կախել է: Հետքերը պարզ երևում են: Մինչ էսօր իրանք էդ կարուսելը պտտացնում են: Ես այս գործի մեջ այնքան հակասություններ եմ գտել, որ անգամ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ժամանակ ասաց, որ ինքն էլ է բացթողումներ տեսնում քննիչի կողմից և խոստացավ գործը կասեցումից հանել: Հանեց կասեցումից, բայց մինչ օրս ոչ մի բան չեն արել»,– պատմեց Նանան:

Մայրը նաև պատմում է, որ դեպքից չորս օր առաջ տղան զանգահարել էր և պատմել վառելիքի գողությանը ականատես լինելու մասին: Մայրը զարմացած հարցրել էր, թե միթե հրամանատար չկա, և երեխաները չե՞ն վախենում, ինչին տղան պատասխանել էր, որ սպան ինքն է ավտոմեքենան մոտեցնում, իսկ տղաները լցնում են վառելիքը:

«Չորս օր հետո իմ երեխու գլուխը կերան: Ես ասում եմ, որ իմ տղան տեսել է, թե ինչպես են գողանում, չի մասնակցել, դրա համար էլ իրեն սպանել են: Իսկ պաշտոնապես ասված է ինքնասպանության դրդում, բա դրդողներն ո՞ւր են, էդ դրդողներն էլ չկան»,– նշեց նա:

Հարցին, թե այսքանից հետո ինչպես են իրենք կարողանում գալ ու այստեղ կանգնել, մայրերը միաբերան պատասխանում են, որ գալու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց երեխաներին սպանողները պատասխան չեն տվել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan