16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Օտարները մեր մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության հավանականությունը կարող է նվազել, եթե առաջընթաց գրանցվեր ՄԱԿ ԳԱ շրջանակներում այդ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Իսկ նրանց հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելն էր: Նրանց ջանքերին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները: Հնարավոր հանդիպումը կարող է նվազեցնել պոտենցիալ առճակատումը և կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»,– ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կովանոն և հակամարտությունների հարցերով փորձագետ Փոլ Սթեյրսը ծավալուն վերլուծական հոդված են տպագրել «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» միջազգային վերլուծական կենտրոնի կայքէջում:

Ձեզ ենք ներկայացնում որոշ հատվածներ:

«Հնարավոր բախման հետևանքները չեն սահմանափակվելու միայն հակամարտող կողմերով և միայն Հարավային Կովկասով: Կարող են առաջանալ փախստականների հոսքեր, որոնք կարող են ներթափանցել հարևան Վրաստան, որտեղ ապրում են բավականին մեծ թվով թե հայեր, թե ադրբեջանցիներ: Բացի այդ, վերջին տարիներին Վրաստանը լուրջ կախվածության մեջ է հայտնվել Ադրբեջանից հատկապես բնական գազի ոլորտում: Լուրջ առճակատումը կարող է վնասել տարածաշրջանի էներգետիկ փոխադրումների ցանցը, որի միջոցով Ադրբեջանն իր ռեսուրսները Վրաստանի տարածքով փոխադրում է Թուրքիա և այլ երկրներ: Իսկ այդ ցանցն այսօր ընդլայնվում է՝ օգնելու Եվրամիությանը կառուցել էներգետիկ անկախություն Ռուսաստանից:

Իսկ Վաշինգտոնի համար Հարավային Կովկասում հակամարտության սրացումը կարող է էլ ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ: Իսկ եթե ռուսական զորքերը ներգրավվեն հակամարտության մեջ, դա նույնպես կխանգարի ռուսական ռևանշիզմը զսպելու՝ ԱՄՆ վաղեմի փորձերին:

Մյուս կողմից էլ, մտահոգություններ են հնչում առ այն, թե այս հակամարտությունն ինչ կարևորություն ունի Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդին անմիջապես փոխարինեց Էնդրյու Շոֆերը, սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ է հղել Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարին առ այն, որ այդ պաշտոնը պետք է կրճատվի՝ պետքարտուղարության վերակազմավորման շրջանակներում: Բայց եթե նույնիսկ պաշտոնը պահպանվի, Շոֆերին դժվար թե շնորհվի դեսպանի կոչում: Այդ քայլը ամերիկացի միջնորդին դնում է մի վիճակի մեջ, որն ակնհայտորեն զիջում է ռուս և ֆրանսիացի գործընկերների կարգավիճակին և որը կարող է մեկնաբանվել որպես ազդանշան, որ ԱՄՆ շահերը կամ ԵԱՀԿ շրջանակներում ամերիկյան աջակցությունը կարգավորման գործընթացին նվազում է:

…Բաց է մնում հարցը՝ արդյոք 2017 թ. ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: Երկուսն էլ ներկա էին ՄԱԿ ԳԱ նստաշրջանին, սակայն չհանդիպեցին: Փոխարենը, ելույթ ունեցան և ներկայացրին իրենց սկզբունքային և իրար հակասող պահանջները՝ ինքնորոշումն ընդդեմ տարածքային ամբողջականության, պատմեցին իրենց ժողովուրդների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունների ու զանգվածային սպանությունների մասին և մեղադրեցին միմյանց ապրիլյան պատերազմը սանձազերծելու մեջ: Ու մինչ երկու առաջնորդները հակիրճ ներկայացրին խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը, նրանց հղած մեսիջները ցույց էին տալիս, թե ինչ հեռու է վերջնական նպատակը:

Ամեն դեպքում ՄԱԿ ԳԱ շրջանակներում այս ամսվա հավաքը հրաշալի առիթ էր դիվանագիտական տարբեր պատվիրակությունների, այդ թվում՝ Մինսկի խմբի ու նրա համանախագահների, Իսլամական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի համար հանդիպել և հասկանալ, թե ինչպես կարող են լավագույնս դիմակայել ԼՂ հակամարտության կողմից առաջադրվող մարտահրավերներին: ԳԱ–ն նաև հնարավորություն է ընձեռում ԱՄՆ նոր վարչակազմին վերահաստատել իր հանձնառությունը՝ խաղալու կենսական դեր խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan