16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Անկեղծ ու խիզախ մարդու գրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրողներ կան, որոնք ամենքինն են: Հասարակության ամեն մի խավ կարողանում է գտնել այն ճանապարհը, որը նրան մոտեցնում է վերջինիս արվեստին: Ամեն մեկը յուրովի մի ճանապարհ է ընտրում:

Լևոն Ջավախյանը նրանցից է: Քաղաքական գործիչներն իրենց խնդիրներն ունեն նրա հետ: Մտավորականությունն իր ասելիքն ունի նրա գրականության առնչությամբ: Իսկ հասարակ մարդը, ով այդքան էլ գլուխ չունի գրի ու գրականության հետ, նրան գիտի որպես իր գրողը: Լևոնի հետ նա կարող է կանգնել ու զրուցել ամենատարբեր թեմաներից ու ամենատարբեր հարցերի շուրջ: Անբռնազբոս, առանց գրողական հատուկ կեցվածքի, նա լոռեցու իր բարբառով ու նույն լոռեցու դեմքի միամիտ արտահայտությամբ իր կարծիքը կասի ամեն հարցի վերաբերյալ:

Ճիշտն ասած՝ ես Լևոնի շնորհիվ հասկացա՝ էն որ ասում են, թե լոռեցին միամիտ է, հեչ էլ այդպես չէ: Նա այնպիսի միամիտ կեցվածք ընդունելով՝ այնքան խորիմաստ բաներ կասի, որ դրանից էլ կարող ես եզրակացնել, որ, իրոք, ամենաբարդ լուծումները ամենապարզ բաների մեջ են: Կամ որ նույնն է՝ ինչքան խորիմաստ՝ էնքան պարզ:

Լևոն Ջավախյանն էլ է այդպիսին. իր կենդանի խոսքով, իր ստեղծած գրականությամբ, նաև՝ իր կյանքով: Նա երբեք գունային երանգավորումների տակ չի թաքցնի ու դրանով փորձի գեղեցկացնել իր խոսքը: Կամ դրանով փորձի ավելի խորհրդավոր դարձնել ասելիքը, որ միամիտ ընթերցողը, մեկ էլ տեսար ու մտածեց՝ այս ինչքա՜ն խելոք բաներ կարող է ասել էս մարդը, որ այդպես միանգամից չի երևում, տասը շերտ քանդելով պետք է հասնես իմաստին:

Հետո մի բան էլ կա՝ այս մարդը երբեք չի վախենում ինքն իրենից: Նա ասում է բաներ և խոսում է բաների մասին, որոնք կարող են քաղքենու տեսակետից բոլորովին էլ լավ լույսի տակ չներկայացնել ասողին: Բայց դա Լևոնն է ու կասի: Նա երբեք չի խորշի անգամ ծիծաղելի երևալ:

Ու այս ամենը մի բան կարող է նշանակել՝ գործ ունենք անկեղծ գրականության հետ, բացառիկ անկեղծ: Այնքան անկեղծ, որ գրողն ինքն իրեն էլ չի խնայի ու ինքն իրեն էլ կդնի ծիծաղելի իրավիճակներում և դրանից հեչ չի նեղվի:

Եթե ինձ հարցնեք՝ Լևոն Ջավախյանը նորություն ու նորարարություն էր մեր գրականության մեջ նաև հենց այս առումներով: Առաջին անգամ նա խոսեց բաների մասին, որոնց մասին շիկնելով են խոսում մարդիկ, իսկ նա նման թեմաները բերեց գրականություն: Ու խոսեց անհոգ ու միամիտ լոռեցու ոճով. իբր ի՞նչ է եղել որ. Էդ ո՞վ չգիտի, որ այդ բանն այդպես է լինում: Գուցեև վերջում հարց էլ տա միամիտ–միամիտ՝ չգիտեցող էլ կա, հա՞…

Նաև Լևոնը մեկ այլ սկզբունք բերեց գրողական աշխարհ: Առանց լաց լինելու, առանց դժգոհելու կամ, որ էլ ավելի վատ է, առանց անվերջ նվնվոցի կարողացավ ապահովել ստեղծագործական իր կյանքը: Իր համար ամենօրյա աշխատանք գտավ, որը հնարավորություն կտար ֆինանսապես լինել ինքնաբավ ու կարողանալ զբաղվել գրականությամբ:

Հերն էլ անիծած, թե ով ի՞նչ կասի իր զբաղմունքի մասին ու ինչպե՞ս կասի: Վերջ քաղքենիությանը:

Լևոն Ջավախյանը վերջերս հանրապետության նախագահի կողմից պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով:

Լավ է, որ գնահատվում է նրա գրականությունը: Գնահատվում է պետության կողմից: Ու բոլոր այն մարդկանց, հատկապես իր կոլեգաներին, ովքեր ոչ բարեհաճությամբ ընդունեցին այս փաստը, մի բան է ասում՝ Պետությունն է հիմնականը, կայունն ու հավերժը, իսկ իշխանությունները օրվա հետ գալիս են ու գնում են օրվա հետ: Եթե Վռամշապուհ թագավորը լիներ այսօր մեր պետության ղեկավարը, նա ինձ կտար այդ մեդալը: Եթե այսօր Սերժ Սարգսյանն է, ուրեմն նրա ձեռքից պետք է ստանայի: Ասում է ու վերջակետ դնում տարատեսակ խոսակցություններին:

«Փաստ»–ը շնորհավորում է գրողին ու ցանկանում նրան երկար կյանք, բեղուն գրիչ, արգասաբեր աշխատանք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan